f 35
Թուրքիան այլընտրանք կգտնի F-35-երի համար․ Էրդողան
Թուրքիան կործանիչների իր պահանջարկը կբավարարի այլ տեղերում, եթե ԱՄՆ-ը F-35 չվաճառի, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ ԱՄՆ որոշումը՝ Անկարային F-35-ների արտադրության ծրագրից հանելը, չի խանգարի բավարարել իր պահանջմունքը։ Այս մասին տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները։ «Չեք ուզում Թուրքիային F-35 ինքնաթիռներ վաճառե՞լ։ Ուրեմն բարի եղեք չնեղանալ. Անկարան այլընտրանքային տարբերակներ կդիտարկի»,- ասել է Էրդողանը։…
Պոմպեոն Թուրքիային կոչ է արել չակտիվացնել S-400-ները
Պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Թուրքիային չգործարկել ռուսական S-400 համակարգերը։ «Կարող են հետևել լրացուցիչ պատժամիջոցներ, բայց, անկեղծ ասած, մենք շատ կցանկանայինք, որ S-400-ները չաշխատեն»,- ասել է Պոմպեոն Bloomberg Television-ի հարցազրույցում։ Նա նաև հայտնել է, որ թուրքերին հասկացրել են, որ S-400-ների ակտիվացումն անթույլատրելի է։ Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել էր, որ կնախընտրեր պատժամիջոցներ չդնել…
Թրամփը սենատորների հետ քննարկել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների հարցը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փակ հանդիպում է ունեցել Սենատի՝ երկրի խորհրդարանի վերին պալատի Հանրապետական անդամների հետ։ Քննարկման թեման եղել է Թուրքիան, որի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարց կա օրակարգում։ Հանդիպմանը ներկա են եղել Թրամփի ոչ բոլոր համակուսակից սենատորները։ Իսկ քննարկման մեխը եղել է ռուսական S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի գնումից հետո իրենց քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ։…
Չավուշօղլուն S-400-ն ավելի առաջադեմ է անվանել, քան Patriot-ն է
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերը ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերի համեմատ ավելի առաջադեմ համակագեր է անվանել: Այս մասին հաղորդում է TACC-ը: «Ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերի համեմատ ավելի առաջադեմ համակարգեր են, – TGRT-ի եթերում ասել է ԱԳ նախարարը: Դավութօղլուի խոսքով՝ Անկարան մտադիր է մինչև 2020 թվականը գործարկել S-400 զենիթահրթիռային…
ՌԴ-ն առաջարկ ունի Թուրքիային ամերիկյան F-35-երի փոխարեն
Ռուսական «Ռոստեխ» պետական կորպորացիայի տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել է, որ իրենք պատրաստ են Թուրքիային SU-35 կործանիչներ մատակարարել, եթե թուրքական կողմից լինի համապատասխան առաջարկ։ Այս քայլն արվում է ավելի վաղ Միացյալ Նահանգների կողմից Թուրքիային F-35 կործանիչ ինքնաթիռների ծրագրից հեռացնելու ֆոնին։ Իսկ դրա պատճառը Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումն է։
Ռուսական S-400-ների առաջին խմբաքանակը Թուրքիա կհասնի հաջորդ շաբաթ
Անկարայի ձեռք բերած ռուսական S-400 համակարգերի առաջին խմբաքանակը բեռնատար օդանավեր կբեռնեն կիրակի: Այն Թուրքիա կհասնի հաջորդ շաբաթ: Այս մասին հայտնում է Haberturk-ը: Նշենք, որ Վաշինգտոնը հայտարարել է, որ պատժամիջոցներ կմտցնի հենց S-400-ը Թուրքիա հասնի: Haberturk-ի տեղեկություններով՝ S-400-ի նախնական մատակարարումը կիրականացվի 2 բեռնատար օդանավերով ռուսական ռազմական ավիաբազայից: Հաղորդվում է նաև որ ռուսական տեխնիկական խումբը, որը հետևելու…
F-35-երի ծրագրից բացառվելու դեպքում, Թուրքիան կսկսի ռուսական կործանիչների գնումը․ Bloomberg
Թուրքիան կդիտարկի Ռուսաստանից մարտական ինքնաթիռների ձեռքբերման հնարավորությունը, եթե ԱՄՆ-ը հրաժարվի Թուրքիային մատակարարել F-35 կործանիչ-ռմբակոծիչներ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Ինչպես նշել են գործակալության աբյուրները, եթե Թուրքիային բացառեն F-35-երի ծրագրից, նա այլընտրանքներ կփնտրի, ներառյալ ռուսական կործանիչների գնումը։ Միևնույն ժամանակ Թուրքիան կմշակի սեփական մարտական ինքնաթիռներ ու բալիստիկ հրթիռներ։ Գործակալությունը գրում է, որ Անկարան պատրաստվել է նաև Վաշինգտոնի…
F-35 նախագծից Թուրքիայի բացառումը ՆԱՏՕ-ի պաշտպանության վրա լուրջ ազդեցություն կունենա. Աքար
Ամերիկյան F-35 կործանիչների նախագծից Թուրքիայի բացառումը ՆԱՏՕ-ի պաշտպանության վրա լրջագույն ազդեցություն կունենա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Այս մասին հայտնում է Yeni Safak-ը: Նրա խոսքով՝ F-35 նախագիծը «կոմերցիոն պայմանագիր» է, և Թուրքիան կպաշտպանի իր բոլոր իրավունքները: Ընդգծելով, որ Թուրքիան ակնկալում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա, Աքարը…
Պենտագոնը կրկին զգուշացրել է Թուրքիային
ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարկ Էսպերն իր թուրք գործընկերոջը զգուշացրել է, որ Անկարայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը ոչ միայն վերջ է դնում F-35 ամերիկյան կործանիչների ծրագրում Թուրքիայի դերին, այլ նաև վնաս է հասցնում ԱՄՆ պատժամիջոցների սահմանման պատճառով Թուրքիայի տնտեսությանը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյային: «Մարկ Էսպերը վճռական է.…
Թուրքիան կդիմի Ռուսաստանին, եթե ԱՄՆ-ը մերժի F-35 մատակարարել
Թուրքական կողմը կարող է դիմել Ռուսաստանին, եթե Միացյալ Նահանգները մերժի մատակարարել հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչներ: Նշվում է, որ Ռուսաստանի տեխնոլոգիաների օգտագործումը Անկարայի համար «առաջին և լավագույն ընտրությունն է» աշխարհառազմավարական տեսակետից։ «Մենք չենք կարող մեզ թույլ տալ ոչնչով չփոխարինել F-35-ները»,- ասել են թուրքական ԶՈւ-ում։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ-ը և Թուրքիան չեն կարողացել լուծել կոնֆլիկտը…
Պուտինն ու Էրդողանը կրկին կհանդիպեն
Այսօր՝ ապրիլի 8-ին, Մոսկվայում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական հանդիպումը: Երկու նախագահները կքննարկեն Սիրիայում ստեղծված իրավիճակն այնտեղից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո, էներգետիկ ոլորտում համագործակցությունը, մասնավորապես «Թուրքական հոսք» նախագծի իրականացումը: Քննարկման կարևոր հարցերից մեկն էլ Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումն է: Երկու երկրների միջև կնքված այս…
ԱՄՆ-ն հնարավոր է կասեցնի F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային
Քեթի Վելբերգերը, ով միջազգային անվտանգության հարցերով փորձագետ է Պենտագոնում՝ կարծում է, որ ԱՄՆ-ն առաջիկայում կասեցնելու է ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Արդեն պարզ է F-35 կործանիչների մատակարարման հնարավոր կասեցման պատճառն է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ ստորագրել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ պայմանագիր, ինչին կտրականապես դեմ է ԱՄՆ-ը։ Ամերիկացի պաշտոնյան…












