fbpx
Աշխարհ

Թրամփը սենատորների հետ քննարկել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների հարցը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փակ հանդիպում է ունեցել Սենատի՝ երկրի խորհրդարանի վերին պալատի Հանրապետական անդամների հետ։ Քննարկման թեման եղել է Թուրքիան, որի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարց կա օրակարգում։

Հանդիպմանը ներկա են եղել Թրամփի ոչ բոլոր համակուսակից սենատորները։ Իսկ քննարկման մեխը եղել է ռուսական S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի գնումից հետո իրենց քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ։

«Խոսքը Թուրքիայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին է՝ ռուսական հակահրթիռային համակարգերի գնման համատեքստում», – ասված է Սպիտակ տան հակիրճ հաղորդագրության մեջ։

Այլ մանրամասներ, թե օրինակ ինչ որոշումներ են ընդունվել, չի մանրամասնվում։

Հիշեցնենք, որ թուրքական կողմից այս օրերին պարբերաբար հայտարարում են, թե նախագահ Թրամփը մտադրություն չունի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։ Սակայն հենց այն փաստը, որ Միացյալ Նահանգները Թուրքիային դուրս է թողել F-35 ինքնաթիռների ծրագրից, ինքնին խոսում է Թուրքիային պատժելու քաղաքականության մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ