General

  • ԶՈՒ ԳՇ պետը ստուգել է 4-րդ և 5-րդ զորամիավորումների սահմանագոտու իրավիճակը

    ԶՈՒ ԳՇ պետը ստուգել է 4-րդ և 5-րդ զորամիավորումների սահմանագոտու իրավիճակը

    ՊՆ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն օգոստոսի 1-ին շրջայց է կատարել 4-րդ և 5-րդ զորամիավորումներ: Շրջայցի ընթացքում ստուգվել են զորամիավորումների զորամասերի պատրաստության և պատրաստականության աստիճանը, իրականացված միջոցառումները, տարբեր իրադրություններում հրամանատարների գործելու և ստորաբաժանումների գործողությունները ղեկավարելու կարողությունները։ Զորամիավորումների հրամանատարները ԶՈւ Գլխավոր շտաբի պետին զեկուցել են սահմանագոտում տիրող իրավիճակի,…

  • Վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2019թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը

    Վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2019թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը

    ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 2019 թվականի միջոցառումների կատարողականը: Խորհրդակցության սկզբում ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային ստվերի գնահատման և կրճատման, ՏՏ ենթակառուցվածքների կատարելագործման, հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների ամրապնդման, գործարար միջավայրի բարելավմանն…

  • Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար

    Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար

    ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ 2020թ. հուլիսի 31-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ոստիկանները, Երևան քաղաքի Շիրազի փողոցում ծառայություն կատարելիս, նկատել են, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները։ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում նշված ավտոմեքենան կանգնեցնելուց հետո ավտոմեքենայի վարորդը չի ենթարկվել փաստաթղթերը ներկայացնելու՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, որից…

  • Կստեղծվի մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան․ ԱՆ

    Կստեղծվի մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան․ ԱՆ

    Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դրանցով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով,…

  • Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք

    Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք

    Օգոստոսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39102 դեպք, որոնցից 29861-ն` առողջացած, 762-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 52 նոր դեպք և 111 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 75 (կին), 72 (կին), 58 (կին), 68 (տղամարդ), 71…

  • Մեկնարկում է ամենամասշտաբային նախագիծը՝ Վիրտուալ կամուրջը․ Հակոբ Արշակյան

    Մեկնարկում է ամենամասշտաբային նախագիծը՝ Վիրտուալ կամուրջը․ Հակոբ Արշակյան

    «Մեկնարկում ենք ամենամասշտաբային նախագիծը՝ Հայկական Վիրտուալ Կամուրջը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ներկայացուցչության հետ համատեղ բացման արարողությունը իրականացնելու ենք առցանց և հյուրերի թվում են տեխնոլոգիական ոլորտի հայազգի մեր սիրելի աշխարհահռչակ գործընկերները»,- ասված է գրառման մեջ։

  • Դասագրքերը պիտի մշակվեն բոլոր չափորոշիչների հաստատումից և փորձարկումից հետո

    Դասագրքերը պիտի մշակվեն բոլոր չափորոշիչների հաստատումից և փորձարկումից հետո

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Ադրեասյանը գրառում է կատարել Facebook-ում: Տեղակալը անդրադարձել է համացանցում բուռն քննարկման առիթ դարձած դասագրքերի փոփոխման թեմային: «Տարրական մանիպուլյացիայի կանոնները. վերցնում ենք գործող Գրականության դասագիրքը 9-րդ դասարանի համար (հեղինակ՝ Դավիթ Գասպարյան), ընդգծում ենք, որ դասագրքի անվանումից բացակայում է Հայ բառը, ինչն արդեն շտապում ենք նշել, որ վկայում է, թե դասագրքի հեղինակը…

  • 209 նոր դեպք և 193 ապաքինված․ կորոնավիրուսը Հայաստանում

    209 նոր դեպք և 193 ապաքինված․ կորոնավիրուսը Հայաստանում

    Օգոստոսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39050 դեպք, որոնցից 29750-ն` առողջացած, 754-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 209 նոր դեպք և 193 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 80 (տղամարդ), 80 (կին), 80 (տղամարդ), 72 (կին) և…

  • Ինչպիսին է Սևանա լճի որակը հուլիսի 28-ի դրությամբ. Հետազոտություն

    Ինչպիսին է Սևանա լճի որակը հուլիսի 28-ի դրությամբ. Հետազոտություն

    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ հուլիսի 28-ին իրականացվել է Սևանա լճում ջրի որակի հետազոտություն՝ 16 դիտակետում, որոնք ներառում են ինչպես լճի լիթորալ, այնպես էլ պելագիկ գոտիները և տարբեր խորությունները: Ջրում լուծված թթվածնի կոնցենտրացիան լճի մակերևութային և միջին շերտերում մեծ է 6 մգ/լ-ից և բավարար է կենդանական աշխարհի պահպանման համար: ԼԹ-ի կոնցենտրացիայի նվազում դիտվում…

  • Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետին տեղափոխել են հիվանդասենյակ

    Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետին տեղափոխել են հիվանդասենյակ

    Եղեգնաձորում 10 ամիս առաջ դաժան ծեծի հետևանքով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին հայտնեց փոխգնդապետի եղբայրը` Կարեն Մխիթարյանը` նշելով, որ այնտեղ արդեն եղբորը կխնամի մայրը: Փոխգնդապետի եղբայրը հավելել է, որ եղբայրը շարունակում է կոմայի մեջ մնալ, սակայն սարքավորումները անջատել և հիվանդասենյակ են տեղափոխել: «Դեռ չենք ցանկանում տուն տեղափոխել,…

  • 100 սփյուռքահայ 1 տարով աշխատանքի կանցնեն պետական համակարգում

    100 սփյուռքահայ 1 տարով աշխատանքի կանցնեն պետական համակարգում

    ՀՀ կառավարությունը  Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ «100 սփյուռքահայ «Ի գործ» ծրագրի շրջանակում կմիանան Կառավարությանը և 1 տարով աշխատանքի կանցնեն պետական համակարգում Ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի կեսից»,- ասված է գրառման մեջ։

  • Արցախյան պատերազմի մի խումբ ազատամարտիկներ ավտոմեքենաներ են ստացել

    Արցախյան պատերազմի մի խումբ ազատամարտիկներ ավտոմեքենաներ են ստացել

    Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 1-ին մասնակցել է Արցախի ազատամարտիկների միության կողմից կազմակերպած մի խումբ ազատամարտիկների «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների տրամադրման հանդիսավոր արարողությանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել կազմակերպության արդյունավետ գործունեության և ազատամարտիկների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար: Նախագահի խոսքով՝ Արցախյան…

  • Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ

    Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ

    ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց: Այս մասին հաղորդում են ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և…

  • Հայկական հարվածային ԱԹՍ-ն գործողության մեջ․ Արշակյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայկական հարվածային ԱԹՍ-ն գործողության մեջ․ Արշակյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն գործողության մեջ»։