General
Դասերը վերսկսելու մի քանի մոդել է քննարկվում․ վարչապետ
Այսօր ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է այն հարցին, թե ինչպես է կազմակերպվելու սեպտեմբերի 1-ը՝ արդյո՞ք նորմալ են վերսկսվելու դպրոցների դասերը։ Փաշինյանը նշել է, որ մի քանի մոդել է դիտարկվում, ու դրանք բոլորը կախված են վարակի տարածման տեմպերից։ Վարչապետի խոսքով՝ վարակի տարածման տեմպն էլ կախված է յուրաքանչյուրի կողմից հակահամաճարակային կանոնների պահպանումից։ Սրանից վարչապետը բխեցրեց,…
Արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս 1 ամսով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր պարետատան նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ընթացքում պարետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ մինչև օգոստոսի 12-ը կմշակվեն նոր մոդելներ՝ կապված համաճարակային իրավիճակում ինչպես կրթական ոլորտի գործունեության իրականացման, այնպես էլ մի շարք այլ կարևոր ոլորտների հետ: «Ըստ նոր մշակված մոդելի՝ համակարգվելու է համաճարակային իրավիճակում կրթության իրականացումը: Սա առաջին քննարկումն էր։ Օգոստոսի 10-ին, հավանաբար, կներկայացնենք ծրագրի վերջնական տարբերակը»-…
ՀՀ-ում կորոնավիրուսի 288 նոր դեպք է հաստատվել
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39586 դեպք, որոնցից 30850-ն` առողջացած, 770-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7738 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 170012 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 288 նոր դեպք և 478 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում…
Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է 78 մարդ
Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո փրկարարները շարունակում են փլատակների տակից դուրս բերել ողջ մնացած մարդկանց: Հայտնի է, որ զոհերի թիվը հասել է 78-ի, իսկ 4000 մարդ վիրավորվել է: Հիշեցնենք, որ պայթյունը, որը որոտացել էր ունեցել երեքշաբթի Բեյրութում ամոնիումի նիտրատի պահեստում, ամենահզորն էր վերջին տարիների ընթացքում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Լիբանանում օգոստոսի 5-ը հայտարարվել է սգո օր․ կա առնվազն 10 զոհ
CNN-ի հաղորդմամբ՝ Բեյրութի նավահանգստի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ: Երկրի առողջապահության նախարարը հրահանգել է տարածքի բոլոր հիվանդանոցներին պատրաստ լինել ընդունելու մեծ թվով վիրավորների: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը երկրում օգոստոսի 5-ը հայտարարել է սգո օր: Huge blast in Beirut just now! pic.twitter.com/hId8JhZMKV — Tobias Schneider (@tobiaschneider) August 4, 2020 Մինչ այս ՀՀ…
Բեյրութում ուժեղ պայթյունից հայ է մահացել. ԱԳՆ
ԱԳՆ-ից հայտնում են, որ Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ: Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։ Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ…
Հրապարակվել են 103 մահվան վկայական․ Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Կներեք, բայց էլի ես եմ։ Բաց տեսքով հրապարակվել են 103 մահվան վկայական։ Էս անգամ, արդարադատության նախարարությունից ինչ-որ արտահոսք ա։ 2019 թվականի փաստաթղթեր են»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/samvel/posts/10158540352388781 Մինչ այս վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է,…
ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ ՄԻՊ-ը հայտնել է, որ Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգեր ստանալուն պես Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք: «Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին: Մարդու իրավունքների պաշտպանը վաղ առավոտից…
ԱԱԾ-ն շարունակում է պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգել
ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը (screenshot)։ Սա սակայն չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվության կորզման մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը։ «Հաշվի առնելով լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծ հետաքրքրությունը այն տեղեկության վերաբերյալ, որ…
Ամուլսարում ապօրինիություն իրականացնողները բռնության կոչեր են անում. Լիդիան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Լիդիան Արմենիան տեսանյութ է հրապարակել Youtube-ում: Ընկերությունը հայտնում է, Ամուլսարում ապօրինիություն իրականացնողները բռնության կոչեր են անում և հրահրում սադրանքներ: «Ամուլսարում ապօրինիություն իրականացնողները բռնության կոչեր են անում եւ հրահրում սադրանքներ, նրանց են միացել նաև Երևանից տարբեր շահագրգռվածություն ունեցող կասկածելի, այդ թվում` ծայրահեղական խմբեր. օրինակ Սասնա ծռերը: Ամուլսարում երկու տարվա անարգել ապօրինությունից իրենց անպատիժ զգացող խմբավորման անդամներն…
Ադրբեջանական հաքերները ասում են, որ ներթափանցել են կառավարական ներքին ցանց․ Մարտիրոսյան (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։ Մի հարցրեք ինձ, սա ճիշտ է, թե սխալ։ Ես տեղյակ չեմ։ Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ։ Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանը ունենալու կիբերանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է հարց դրվելու…
196 նոր դեպք և 511 ապաքինված․ կորոնավիրուսը Հայաստանում
Օգոստոսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39298 դեպք, որոնցից 30372-ն` առողջացած, 768-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք և 511 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 47 (կին), 67 (կին), 52 (կին), 68 (տղամարդ), 71…
Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների քրգործերն ուսումնասիրող աշխատանքային խումբ կստեղծվի
ՀՀ կառավարությունում կստեղծվի ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով աշխատանքային խումբ: Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով…
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ներկայացնում է առաջիկա չվերթների ցանկը
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ ամեն օր մինչև ս.թ. օգոստոսի 13-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ «Ս. թ. օգոստոսի 4֊ին կիրականացվի Երևան-Կալուգա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 11:00, ժամանում 17։40)։ Ս.թ. օգոստոսի 4-ին և 6-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21։40): Ս. թ. օգոստոսի…













