Goal
Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն ըստ Goal.com մարզական պորտալի։ Պորտալը կազմել է հաջորդ տարվա մրցանակի հիմնական հավակնորդների ցանկը։ Լեհ հարձակվողը, ով խաղում է «Բարսելոնայում», զբաղեցրել է առաջին տեղը։ Երկրորդ տեղում է Լամին Յամալը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Ամբողջ ցուցակը՝ ստորև․ 1. Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա») 2.…
Մոսկվայի «Դինամոյի» հայազգի երիտասարդ ֆուտբոլիստ Արսեն Զախարյանն անդրադարձել է՝ աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկից իրեն հեռացնելու Goal-ի որոշմանը։ Այս մասին գրում է Матч ТВ-ն։ Զախարյանն ասել է, որ դա իր համար սպասելի էր ու նույնիսկ չի էլ տխրել դրա պատճառով, տարել է հանգիստ։ Նրա խոսքով՝ թիմակիցները նույնիսկ կատակում են, թե հիմա ինքը լավագույնների թոփ-10-ո՞ւմ է,…
Goal.com պորտալը, որը հրապարակել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկը, դրանում չի ներառել Ռուսաստանում հանդես եկող Արսեն Զախարյանին։ Այս առումով պորտալը հայտարարություն է հրապարակել։ Դրանում ասվում է, որ հանձնաժողովը Զախարյանին 11-րդ տեղն է տվել, բայց դա մինչև Ուկրաինա ներխուժումն է եղել ու պորտալը միանալով FIFA-ի և UEFA-ի պատժամիջոցներին, չի ցանկանում աջակցել կամ ճանաչել այն ակումբներին,…
Մադրիդի «Ռեալում» վստահ են, որ ֆրանսիացի երիտասարդ հարձակվող Կիլիան Մբապեն կտեղափոխվի իսպանական ակումբ։ Այս մասին գրում է Goal-ը։ Նշվում է, որ ՊՍԺ-ն դեռևս հույսեր փայփայում է, որ կկարողանա պահել Մբապեին, սակայն վերջինս չի ցանկանում են այլևս մնալ փարիզյան ակումբում։ Նշենք, որ Մբապեն տեղափոխվելու է ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ ամռանը սպառվում է նրա ու ակումբի…
ՊՍԺ-ի աստղ Կիլիոն Մբապեն մերժել է ֆրանսիական ակումբի՝ պայմանագիրը երկարաձգելու մասին առաջարկը։ Այս մասին գրում է Goal-ը։ Նշվում է, որ Մբապեին առաջարկել են տարեկան 45 միլիոն եվրո աշխատավարձ։ Ըստ աղբյուրի՝ Մադրիդի «Ռեալը» հարձակվողին առաջարկել տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ։
Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով այժմ հանդես է գալիս «Պարմայում», ցանկանում է կարիերան շարունակել ամերիկյան MLS-ում։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։ Նշվում է, որ այս պահին իտալացին չունի նման առաջարկ, սակայն ունենալու դեպքում այն լրջորեն կդիտարկվի Բուֆոնի կողմից։ Հիշեցնենք, որ վերջերս բուֆոնը ֆանտաստիկ ցուցանիշի հասավ․ 44-ամյա դարպասապահն անցկացրեց իր 500-րդ չոր հանդիպումը։
Իտալական «Միլանի» ալժիրցի կիսապաշտպան Իսմայել Բենասերը կթարմացնի իր պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին գրում է Goal-ը։ Նշվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2026 թվականը։ Ըստ աղբյուրի՝ Բենասերը նոր պայմանագրով կստանա տարեկան 3,2 միլիոն եվրո։ Նշվում է նաև, որ այս պահին բանակցությունները եզրափակիչ փուլում են։
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն դեռևս հստակ որոշում չի կայացրել՝ ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում։ Այս մասին հաղորդում է Goal-ը։ Նշվում է, որ «Բարսան» 15 օր ժամանակ է տվել 24-ամյա ֆուտբոլիստին։ Ըստ աղբյուրի՝ Դեմբելեին գործակալը ճնշում է նոր պայմանագրի հարցում չշտապել։ Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ։
Դորտմունքի «Բորուսիայի» նորվեգացի գոլահար Էրլինգ Հալանդը ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալին»։ Այս մասին հայտնում է Goal-ը։ Սակայն սա այն դեպքում, եթե նա որոշի հեռանալ գերմանական ակումբից, իսկ այժմ նման մտադրություն Հալանդը չունի։ Նշվում է, որ հարձակվողով հետաքրքրված են մի շարք գրանդներ։ Ըստ աղբյուրի՝ Հալանդի «Ռեալ» տեղափոխությունը հնարավոր է կայանա 2022 թվականին։ Նշենք, որ նորվեգացին…
Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային հետաքրքրությունների շրջանակում է կրկին հայտնվել «Լացիոյի» կիսապաշտպան Միլինկովիչ-Սավիչը։ Այս մասին հայտնում է Goal-ը։ Նշվում է, որ առաջիկայում մադրիդյան ակումբը ֆուտբոլիստին ձեռք բերելու հերթական փորձը կանի։ Նշենք, որ նման փորձ եղել էր 2018 թվականին, բայց «Ռեալը» մերժում էր ստացել։ Ըստ աղբյուրի՝ Միլինկովիչ-Սավիչը կարող է նկատելիորեն ուժեղացնել իսպանական ակումբի միջին գիծը։
Երևանի ժամանակով այսօր կեսգիշերից հետո սպասվում է Արգենտինա-Բրազիլիա հանդիպումը, որը կկայանա Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում։ Ինչպես հայտնում է Goal-ը, Լիոնել Մեսսին կմասնակցի հանդիպմանը, սակայն Նեյմարը՝ ոչ։ Նշվում է, որ բրազիլացու մոտ ի հայտ են եկել մկանային խնդիրներ, որի պատճառով ՊՍԺ-ում որոշել են ռիսկի չդիմել և բաց չթողնել Նեյմարին։ Ինչպես նաև այս որոշմանը նպաստել է…
«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատասխանել է մադրիդյան ակումբի՝ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր տեղափոխության վերաբերյալ հարցին: Նա ասել է, որ ամռանը արդեն ասել է, որ կուզենա Մբապեի նման խաղացողը լինի իր թիմում։ «Բայց եթե դա տեղի չունենա, մենք, միևնույնն է, կունենանք լավ թիմ: Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում, ինձ համար դժվար է ասել, քանի որ…
«Լիվերպուլը» գլխավորում է «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերային մրցավազքը։ Ակնկալվում է, որ տրանսֆերային գործարքը նրանց վրա կարժենա մոտ 100 մլն ֆունտ (117 մլն եվրո): «Լիվերպուլի» սեփականատերերը պատրաստ են մեծ գումարներ ծախսել 18-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի վրա, ում ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Ջուդի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ: Այս մասին տեղեկանում…
Կատալոնական «Բարսելոնան» մտադրված է թիմի հարձակվող Մեմֆիս Դեպային երկար ժամանակով պահել թիմում։ Այս մասին գրում է Goal.com-ը։ Նշենք, որ Դեպայն այս ամռանն է միացել «Բարսային» ու ընդամենը 2 տարով է պայմանագիր կնքել, իսկ կատալոնական ակումբը ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել նիդերլանդցուն։
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է թիմի նախկին աստղերից Լիոնել Մեսսիի մասին։ Այս մասին հայտնում է Goal-ը։ Կումանը նշել է, որ Մեսսին խաղադաշտում ամեն ինչ վրա էր վերցնում ու իր արդյունավետությամբ ծածկում էր թիմի բոլոր խնդիրները։ Մասնագետը կարծիք է հայտնել, որ արգենտինացու ֆոնին բոլորը վատ տեսք ունեն։ Նա ընդգծել է, որ Մեսսին ոչ…