Երևանի ժամանակով այսօր կեսգիշերից հետո սպասվում է Արգենտինա-Բրազիլիա հանդիպումը, որը կկայանա Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում։
Ինչպես հայտնում է Goal-ը, Լիոնել Մեսսին կմասնակցի հանդիպմանը, սակայն Նեյմարը՝ ոչ։
Նշվում է, որ բրազիլացու մոտ ի հայտ են եկել մկանային խնդիրներ, որի պատճառով ՊՍԺ-ում որոշել են ռիսկի չդիմել և բաց չթողնել Նեյմարին։ Ինչպես նաև այս որոշմանը նպաստել է այն հանգամանքը, որ Բրազիլիան արդեն իր տեղն ապահովել է ԱԱ-ի հաջորդ փուլում։
Հիշեցնենք, որ Մեսսին նույնպես վնասվածք ուներ, բայց հասցրեց ապաքինվել մինչև Ուրուգվայի հետ վերջին հանդիպումը։
