Goal

  • Ակումբում Հալանդի գոլերի քանակը գերազանցել է հանդիպումների քանակին

    Ակումբում Հալանդի գոլերի քանակը գերազանցել է հանդիպումների քանակին

    Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը աչքի է ընկել իր արդյունավետությանը վերաբերվող հերթական ցուցանիշով։ Այս մասին հայտնում է Goal-ը։ Նշվում է, որ նա գերմանական ակումբի կազմում անցկացրել է 67 հանդիպում, որոնց ընթացքում հեղինակել է 68 գնդակ ու կատարել 19 գոլային փոխանցում։ Այսպիսով՝ նա յուրաքանչյուր խաղում միջինում կատարում է 1,3 արդյունավետ գործողություն։

  • Կավանին մոտ օրերս կվերադառնա խաղադաշտ

    Կավանին մոտ օրերս կվերադառնա խաղադաշտ

    «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե -Գունար Սուլշերը հայտարարել է, որ թիմի հարձակվող Էդինսոն Կավանին հաջորդ շաբաթ կվերադառնա ընդհանուր խումբ: Նա հույս է հայտնել է, որ ֆուտբոլիստը հանգստյան օրերից հետո կսկսի մարզվել մեզ իրենց հետ, միգուցե երկուշաբթի։ «Հավանաբար, նա չորեքշաբթի կխաղա Լիգայի գավաթի խաղարկության «Վեսթ Հեմի» դեմ: Անցած մրցաշրջանում նա հսկայական ներդրում ունեցավ թիմի գործունեության մեջ:…

  • Ռեալը ցանկանում է ձեռք բերել Դավիդ Լուիսին

    Ռեալը ցանկանում է ձեռք բերել Դավիդ Լուիսին

    «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկացել է ձեռք բերել ՊՍԺ-ի և «Չելսիի» նախկին պաշտպան Դավիդ Լուիսին: Նշվում է, որ տեղափոխությունը չի կայացել ֆուտբոլիստի մերժման պատճառով, իսկ նա օգոստոսին պայմանագիր ստորագրեց «Ֆլամենգոյի» հետ: «Ես կարիերաս շարունակելու մի քանի տարբերակ ունեի, բայց ես սիրում եմ անել այն, ինչ ասում է իմ սիրտը, ուստի որոշեցի…

  • Պոլը գերազանց մարզավիճակով է վերադարձել․ Սուլշեր

    Պոլը գերազանց մարզավիճակով է վերադարձել․ Սուլշեր

    «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոստովանել է, որ ուշադրություն չի դարձնում կիսապաշտպան Պոլ Պոգբայի գոլային փոխանցումների քանակին։ Նա ասել է, որ Պոլը գերազանց մարզավիճակով է վերադարձել։ «Նա ողջ ամառ քրտնաջան աշխատել է։ Հիմա ֆիզիկապես լավ պատրաստ է։ Պոլը միշտ հիանալի փոխանցումներ է անում, բայց նրա լավագույն փոխանցումներն այս մրցաշրջանում գոլային չեն լինում։ Ես ուշադրություն…

  • Ռեալը ցանկանում է վաճառել Իսկոյին

    Ռեալը ցանկանում է վաճառել Իսկոյին

    «Ռեալը» ցանկանում է բաժանվել կիսապաշտպան Իսկոյից։ Նշվում է, որ ակումբը պատրաստվում է վաճառել ֆուտբոլիստին 18 մլն եվրոյով, քանի որ չի ցանկանում նրան հաջորդ ամռանը անվճար կորցնել։ Իսկոյի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը», բայց կիսապաշտպանի աշխատավարձը կարող է խանգարել տեղափոխությանը։ Ներկայումս Իսկոն մրցաշրջանում 6,5 մլն եվրո է ստանում։ «Միլանը» պատրաստ չէ ֆուտբոլիստին նման գումար վճարել։ Այս մասին…

  • Պոգբան դիտարկում է կարիերան շարունակելու տարբերակներ

    Պոգբան դիտարկում է կարիերան շարունակելու տարբերակներ

    «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան դիտարկում է կարիերան շարունակելու տարբերակներ։ Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայությունները առաջարկվել են «Լիվերպուլին»։ «Կարմիրները» կիսապաշտպանության կենտրոնի խաղացողի են փնտրում, դրա համար էլ կարող են դիտարկել Պոգբային ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին տեղեկանում ենք Goal-ից։

  • Երբ Լեոնարդոն առաջարկեց մնալ ՊՍԺ-ում, ես արդեն այո էի ասել Չելսիին. Սիլվա

    Երբ Լեոնարդոն առաջարկեց մնալ ՊՍԺ-ում, ես արդեն այո էի ասել Չելսիին. Սիլվա

    «Չելսիի» նորեկ Տիագո Սիլվան մանրամասներ է ներկայացրել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենից» տեղափոխման մասին։ Նա հայտնել է, որ այս իրավիճակը ստեղծվել է պանդեմիայի շրջանում: «Լեոնարդոն զանգահարեց ինձ ու ասաց, որ պետք է 2 ամսով երկարաձգեմ պայմանագիրս, որպեսզի մասնակցեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։ Ես ասացի խնդիր չկա, քանի որ ուզում էի մնալ թիմի հետ մինչև վերջ, քանի որ…

  • Մբապեն կորոնավիրուսի ոչ մի ախտանշան չունի. Տուխել

    Մբապեն կորոնավիրուսի ոչ մի ախտանշան չունի. Տուխել

    ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չի բացառել թիմի հարձակվող Կիլիան Մբապեի մասնակցությունը Լիգա 1-ի 4-րդ տուրի՝ «Նիսի» հետ խաղին: Մարզիչը հայտնել է, որ Կիլիանը իրեն լավ է զգում: «Կիլիանը իրեն լավ է զգում։ Կորոնավիրուսի ոչ մի ախտանշան չունի։ Նա անհատական մի քանի մարզում է անցկացրել։ «Նիսի» հետ խաղին նրա մասնակցությունը կախված կլինի նրանից, թե թույլ…

  • Մեսսին չի հեռանա Արգենտինայի հավաքականից

    Մեսսին չի հեռանա Արգենտինայի հավաքականից

    «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի պատրաստվում ավարտել ելույթները Արգենտինայի հավաքականում: Ֆուտբոլիստը վստահեցրել է, որ վստահություն է զգում Լիոնել Սկալոնիի մարզչական շտաբի կողմից ու կարծում է, որ Արգենտինան ի զորու է հաղթել 2021-ի Ամերիկայի Գավաթը: Այս մասին տեղեկանում ենք Goal-ից:

  • ՊՍԺ-ն սկսել է բանակցել Մեսսի ներկայացուցիչների հետ

    ՊՍԺ-ն սկսել է բանակցել Մեսսի ներկայացուցիչների հետ

    «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է հեռանալակումբից: Հայտնի է, որ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար պայքարում է ՊՍԺ-ն և ակումբը արդեն սկսել է բանակցություններ վարել Մեսսի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք Goal-ից:

  • Դևիսը պատմել է Մեսսիի հետ մարզաշապիկներով փոխանակվելու չստացված փորձի մասին

    Դևիսը պատմել է Մեսսիի հետ մարզաշապիկներով փոխանակվելու չստացված փորձի մասին

    «Բավարիայի» կիսապաշտպան Ալֆոնսո Դևիսը պատմել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ մարզաշապիկներով փոխանակվելու անհաջող փորձի մասին: Հայտնենք, որ այդ փորձը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի խաղից հետո: Դևիսը նշել է, որ խնդրել է Մեսսին փոխանակվել մարզաշապիկներովԼ «Ես խնդրեցի փոխանակվել մարզաշապիկներով, բայց կարծում եմ՝ նա մի փոքր վշտացած էր: Ամեն ինչ նորմալ է, հուսով եմ՝ հաջորդ…

  • Բարսելոնան հայտնել է, թե որքան է լինելու Ֆատիի հրաժարագինը

    Բարսելոնան հայտնել է, թե որքան է լինելու Ֆատիի հրաժարագինը

    «Բարսելոնան» հայտնել է, թե որքան է լինելու թիմի կիսապաշտպան Անսումանե Ֆատիի հրաժարագինը: Նշվում է, որ կատալոնական ակումբը 400 միլիոն եվրո հրաժարագին է սահմանել Ֆատիի համար: Այս մասին տեղեկանում ենք  Goal-ից:

  • Վիլիանը պետք է որոշի, թե որտեղ շարունակի իր ֆուտբոլային կարիերան. Լեմպարդ

    Վիլիանը պետք է որոշի, թե որտեղ շարունակի իր ֆուտբոլային կարիերան. Լեմպարդ

    «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է թիմի բրազիլացի կիսապաշտպան Վիլիանի մասին: Մարզիչը հայտնել է, որ գոհ է Վիլիանի ցուցադրած խաղին: «Նա հրաշալի ֆուտբոլիստ է, ում չեմ ցանկանում կորցնել: Նա պետք է որոշի, թե որտեղ է շարունակելու իր ֆուտբոլային կարիերան»,- ասել է Լեմպարդը: Այս մասին հաղորդում է Goal-ը:  

  • Ռոնալդուն ավելի ուժեղ է դարձել շնորհիվ մեծ խաղերում ելույթների. Կյելինի

    Ռոնալդուն ավելի ուժեղ է դարձել շնորհիվ մեծ խաղերում ելույթների. Կյելինի

    «Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կյելինի խոսել է իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ Նա նշել է, որ Ռոնալդուի խաղային ձևերը փոխվել են համեմատած երիտասարդ ժամանակներին: «Նա մարդասպան է։ Ավելի ուժեղ է դարձել շնորհիվ մեծ խաղերում ելույթներին։ Գուցե, փոքր թիմերի հետ խաղերում նա այնքան էլ վառ հանդես չի գալիս, բայց մեծ թիմերի դեմ՝ անհավանական է։ Ռոնալդուն ավելացնում է…

  • 18-ամյա կիսապաշտպանը՝ Ռեալի ուշադրության կենտրոնում

    18-ամյա կիսապաշտպանը՝ Ռեալի ուշադրության կենտրոնում

    «Պենյարոլի» 18-ամայ ֆուտբոլիստ Ֆակունդո Պելիստրին հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը։ Ուրուգվայցի կիսապաշտպանով հետաքրքրված են նաև մի շարք այլ թիմեր, օրինակ՝ «Մանչեսթեր Սիթին», «Նապոլին» և այլն։