Goal.com
Լեսթերի մարզիչը հաստատել է Մագուայերի տեղափոխությունը
«Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հաստատել է շրջանառվող լուրերն այն մասին, որ իր ղեկավարած թիմի պաշտպան Հարի Մագուայերը տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»։ «Ակումբների միջև բանակցություններ են ընթացել, տրանսֆերային արժեքը որոշված է։ Այժմ Հարին հնարավորություն ունի ՄՅՈւ-ի հետ քննարկելու անձնական պայմանագրի կետերը։ Սա այն հարցն է, որը լիովին նա է որոշելու։ Հետո կլինի բուժզննումը», –…
Ռիվալդոն խոսել է Նեյմարի և Վինիսիուսի մասին
Goal.com-ի հաղորդմամբ՝ բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռիվալդոն ադրադարձել է Նեյմարին և Վինիսիուսին։ «Բրազիլիայի հավաքականից ամենաշատը սիրում եմ Նեյմարին: Շատ եմ ուզում, որ նա վերադառնա «Բարսելոնա»: Ես մնում եմ իմ կարծիքին, որ Նեյմարի պետք է ներողություն խնդրի «Բարսելոնայի» երկրպագուներից: Իրավիճակը շատ բարդ է, քանի որ Նեյմարը այդքան էլ լավ չհեռացավ Կատալոնիայից: Հասկանում եմ, երկրպագուները զայրացած են, սակայն…
Անչելոտին ցանկանում է Նապոլի բերել Ռեալի կիսապաշտպանին
Goal.com-ի հաղորդմամբ՝ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խնդրել է ակումբի ղեկավարությանը, որպեսզի վերջիններս քայլեր ձեռնարկեն «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին և «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին ձեռք բերելու հարցում։ Ավելի վաղ «Նապոլիի» նախագահը հայտարարել էր, որ Անչելոտին ցանկանում է թիմում տեսնել Խամեսին։
Մենք կփորձենք չեզոքացնել Մեսսիին․ Բրազիլիայի հավաքականի մարզիչ
Ամերիկայի գավաթի կիսաեզրափակիչ Բրազիլիա-Արգենտինա հանդիպմանն ընդառաջ բրազիլացիների գլխավոր մարզիչ Տիտեն պատմել է, թե ինչպես են գործելու Լիոնել Մեսսի դեմ։ Մարզչի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։ «Արգենտինան միայն անհատական վարպետությամբ ուժեղ աստղերի հավաքածու չէ։ Նրանք զգալիորեն աճել են որպես թիմ, իսկ կոլեկտիվը միշտ ուժեղացնում է անհատական որակները։ Ինչպե՞ս ենք կանգնեցնելու Մեսիին։ Մենք կփորձենք չեզոքացնել Լեոյին, բայց նրան…




