Haberturk
Անթալիայում փառատոնի ժամանակ հանդիսատեսներով պատշգամբ է փլուզվել
Անթալիայում հանդիսատեսներով պատշգամբը փլուզվել է թյունինգի փառատոնի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Այս մասին մայիսի 4-ին հայտնել է Haberturk-ը։ Հաղորդվում է, որ Անթալիայի Էլմալի թաղամասում պատշգամբը, որտեղ մարդիկ դիտում էին փառատոնը, չի կարողացել դիմանալ ծանրությանը և փլուզվել է։ Նշվել է, որ վտանգի տակ են եղել և՛ պատշգամբում եղածները, և՛ նրանք, ովքեր դիտել են շոուն…
Արարատի գագաթի ձյունը հալչում է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սաստիկ շոգերը բացասական հետևանք են թողել Արարատ լեռան գագաթային հատվածի ձնածածկույթի համար։ Դրանք սկսել են հալչել ու հողի հետ խառնվելով՝ դառնալով ցեխաջուր, հոսում են ստորոտին մոտ գյուղերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է թուրքական Haberturk գործակալությունը։ Նշվում է, որ նման հալոցքը չտեսնված բան է, առնվազն՝ վերջին 40 տարիների համար։ https://www.youtube.com/watch?v=yGkiNjOI0Ss
Թուրքիան սպառնացել է փակել Ինջիրլիք և Քյուրեջիք ռամաբազաների հասանելիությունը ԱՄՆ-ի համար
Եթե պետք լինի թուրքական իշխանությունները ԱՄՆ-ի համար կփակեն Ինջիրլիք և Քյուրեջիք ռամաբազաներին հասանելիությունը։ Այս մասին, ինչպես փոխանցում է Haberturk-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա շեշտել է, որ Թուրքիան իրեն վերապահում է բազաները փակելու իրավունք: «Եթե դա անհրաժեշտ լինի անել, ապա մենք կփակենք թե՛ Ինջիրլիքը, թե՛ Քյուրեջիքը»։ Էրդողանն ընդգծել է, որ այդ 2…
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ԱԳՆ է կանչվել Ներկայացուցիչների պալատի որոշումից հետո
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սեթրֆիլդը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնում է HaberTurk-ը: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում ամերիկացի դիվանագետին տեղեկացրել են, որ Ներկայացուցիչների պալատի որոշումը որևէ վավերականություն չունի և հակասում է երկու երկրի միջև ռազմավարական գործընկերությանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների…
Ռուսական S-400-ների առաջին խմբաքանակը Թուրքիա կհասնի հաջորդ շաբաթ
Անկարայի ձեռք բերած ռուսական S-400 համակարգերի առաջին խմբաքանակը բեռնատար օդանավեր կբեռնեն կիրակի: Այն Թուրքիա կհասնի հաջորդ շաբաթ: Այս մասին հայտնում է Haberturk-ը: Նշենք, որ Վաշինգտոնը հայտարարել է, որ պատժամիջոցներ կմտցնի հենց S-400-ը Թուրքիա հասնի: Haberturk-ի տեղեկություններով՝ S-400-ի նախնական մատակարարումը կիրականացվի 2 բեռնատար օդանավերով ռուսական ռազմական ավիաբազայից: Հաղորդվում է նաև որ ռուսական տեխնիկական խումբը, որը հետևելու…





