Konte
Կոնտեն հեռացավ Ինտերից
«Ինտերը» հայտարարեց գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ երկկողմ համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին։ Ակումբը շնորհակալության խոսք հայտնեց Կոնտեին իր կատարած աշխատանքի համար: «Ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել Անտոնիոյին կատարած աշխատանքի ու այն կուլմինացիայի համար, որը դարձավ «Ինտերի» 19-րդ տիտղոսը։ Անտոնիո Կոնտեն ընդմիշտ կմնա մեր ակումբի պատմության մի մասնիկը»,- ասվում է «ներաձուրիների» հաղորդագրության մեջ։
Կոնտեն որակազրկվել է. չի մասնակցի 2 հանդիպման
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Իտալիայի առաջնության 19-րդ տուրի խաղում մրցավարների հետ վիճելու համար որակազրկվել է և տուգանվել: Կոնտեն կարմիր քարտ էր ստացել հանդիպման 91-րդ րոպեին մրցավարի հետ վիճելու համար։ Նա շարունակել էր վիճաբանությունը նաև հանդերձարան տանող միջանցքում։ Անտոնիո Կոնտեն բաց կթողնի երկու հանդիպում, կվճարի 20 հազար եվրո տուգանք։ Նշենք, որ «Ուդինեզեի» հետ այդ հանդիպումն…


