«Ինտերը» հայտարարեց գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ երկկողմ համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին։
Ակումբը շնորհակալության խոսք հայտնեց Կոնտեին իր կատարած աշխատանքի համար:
«Ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել Անտոնիոյին կատարած աշխատանքի ու այն կուլմինացիայի համար, որը դարձավ «Ինտերի» 19-րդ տիտղոսը։
Անտոնիո Կոնտեն ընդմիշտ կմնա մեր ակումբի պատմության մի մասնիկը»,- ասվում է «ներաձուրիների» հաղորդագրության մեջ։

