Mehr

  • Իրանական բանակը չճանաչված անօդաչու սարք է խոցել

    Իրանական բանակը չճանաչված անօդաչու սարք է խոցել

    Իրանական բանակը Պարսից ծոցում Բանդար Մահշահր քաղաքում չճանաչված անօդաչու թռչող սարք է խոցել: Այս մասին հաղորդում է Mehr-ը: ISNA գործակալության տեղեկություններով չճանաչված անօդաչու թռչող սարքը խոցվել է այսօր առավոտյան: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

  • Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռ է կործանվել

    Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռ է կործանվել

    Իրանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը կործանվել է հարավային Բուշիր նահանգում՝ Տանգեստանի շրջանում: Այս մասին տեղեկացնում է իրանյան Mehr գործակալությունը։ Ինչպես հայտնում է Տանգեստանի նահանգապետ Աբդոլ Հուսեյն Ռաֆիփուրը, ինքնաթիռը կործանվել է տեղական ժամանակով 12:30-ին տեխնիկական խնդիրների հետևանքով։

  • Անօդաչու բոլոր սարքերը վերադարձել են բազա. Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբ

    Անօդաչու բոլոր սարքերը վերադարձել են բազա. Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբ

    Իրանական բոլոր անօդաչուները իրենց առաքելությունն իրականացնելուց հետո բարեհաջող վերադարձել են բազա, ասել է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Աբոլֆազ Շեկարչին: Այս մասին տեղեկացնում է Mehr-ը։ «Հակառակ Թրամփի զառանցական և անհիմն հայտարարությունների՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող բոլոր անօդաչու սարքերը Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում, ներառյալ ԱՄՆ նախագահի հիշատակածը, անվնաս վերադարձել են իրենց…

  • Իրանում Բրիտանիայի դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ

    Իրանում Բրիտանիայի դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ

    Իրանը մեղադրել է Մեծ Բրիտանիային ապօրինաբար լցանավը զավթելու մեջ, որը իրանական նավթ էր տեղափոխում Ջիբրալթար՝ ասելով, որ այդ քայլը հավասարազոր է ավազակությանը: Այս մասին տեղեկացնում է Mehr-ը։ Նախօրեին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքերը կանչվել է ԻԻՀ ԱԳ նախարարություն։ Համաձայն Իրանի ԱԳՆ հայտարարության՝ դեսպանի հետ հանդիպման ընթացքում Արևմտյան Եվրոպայի հարցերով Երրորդ դեպարտամենտի տնօրենը Մեծ Բրիտանիայի…

  • Իրաքը հատուկ մեխանիզմ կստեղծի Իրանի հետ առևտրի համար

    Իրաքը հատուկ մեխանիզմ կստեղծի Իրանի հետ առևտրի համար

    Իրաքն Իրանի հետ առևտրի համար սեփական հատուկ ֆինանսական մեխանիզմը (SPV) կստեղծի։ Այն թույլ կտա մարել պարտքն ու շարունակել կենսական կարևորության գազի և էլեկտրաէներգիայի ներմուծումը: Այս մասին հաղորդում է Mehr-ը: Իրաքցի 3 բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ այժմ երկիրը ֆինանսական մեխանիզմ է մշակում, որը նման է եվրոպական ֆինանսական մեխանիզմին: Իրաքը կախում ունի իրանական գազից և էլեկտրաէներգիայից, ուստի փորձում…

  • Եթե ԱՄՆ-ն հարձակվի մեզ վրա, Իսրայելը կոչնչացվի կես ժամվա ընթացքում․ իրանցի պաշտոնյա

    Եթե ԱՄՆ-ն հարձակվի մեզ վրա, Իսրայելը կոչնչացվի կես ժամվա ընթացքում․ իրանցի պաշտոնյա

    ԱՄՆ հարձակման դեպքում Իսրայելը կոչնչացվի կես ժամվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մաջտաբա Զոննուրը, տեղեկացնում է Mehr-ը: Նա հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, ըստ որի՝ նա չեղարկել է Իրանի ուղղությամբ ավիահարված հասցնելու հրամանը ավիահարված հասցնելուց 10 րոպե առաջ: Զոննուրի խոսքով՝ դա «քաղաքական…