microsoft
Ինդոնեզիայում ծնողներն իրենց երեխային տվել են Գուգլ անունը
The Mashable-ի հաղորդմամբ՝ ինդոնեզացիներ Էնդի Սապուտրան և Էլլա Կարինան որոշել են իրենց որդուն անվանել են հայտնի որոնողական համակարգի անունով։ 2018 թվականի նոյեմբերի 30-ին ծնված երեխային ինդոնեզական զույգը տվել է Գուգլ անունը։ Նշվում է, որ երեխայի հայրը՝ Էնդին, զրուցել է տեղական կայքէջի հետ, որի ժամանակ ասել է, թե միշտ ցանկացել է իր որդուն անվանակոչել տեխնոլոգիական ընկերության…
Microsoft-ի ստեղնաշարերի վրա նոր կոճակ կհայտնվի
Microsoft ընկերությունը դիտարկում է իր ստեղնաշարերի վրա նոր կոճակի՝ Office-ի հայտնվելու հնարավորությունը։ Այս մասին տեղեկացնում է The Verge-ը։ Կոճակի հետ համադրությունները նոր հնարավորություններ կտան օգտատերերին, ներառյալ փաստաթղթերի և ֆայլերի արագ փոխանակումը Office-ում։ Ենթադրվում է, որ նոր ստեղնը կփոխարինի Microsoft կոճակին աջ կողմում կամ մենյու կոճակին հատկացված տեղում։ Ստեղնաշարի փոփոխությունները կկատարվեն առաջին անգամ 1994 թվականից ի…
Huawey-ը մշակում է սեփական օպերացիոն համակարգը
Huawei ընկերությունը սեփական օպերացիոն համակարգն է մշակում, որը կարող է շուկայում հայտնվել արդեն աշնանը: Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Ռիչարդ Յույը: Նա նշել է, որ միասնական օպերացիոն համակարգ կլինի հեռախոսների, համակարգիչների, պլանշետների և այլ արտադրանքների համար: «Մենք պատրաստ էինք շարունակել Google-ի և Microsoft-ի հետ համագործակցությունը, սակայն այժմ այլ ելք չունենք, ստիպված ենք»,- հավելել…
Microsoft-ը դադարեցնում է Windows 7-ի օժանդակումը
Microsoft-ը հայտարարել է 2020 թվականի հունվարից Windows 7 օպերացիոն համակարգի տեխնիկական օժանդակումը դադարեցնելու մասին: «Microsoft-ը Windows 7 օպերացիոն համակարգի օժանդակումն ապահովելու պարտավորություն էր ստանձնել 2009 թվականի հոկտեմբերի 22-ին դրա թողարկման պահից 10 տարվա ընթացքում: Երբ այս տասնամյա ժամանակաշրջանն ավարտվի, Microsoft-ը կդադարեցնի Windows 7-ի օժանդակումը, որպեսզի մենք կարողանանք մեր ներդրումները կենտրոնացնել նոր տեխնոլոգիաներին աջակցելու վրա»,-ասված է…
Հռոմի պապը Microsoft-ի հետ քննարկել է արհեստական ինտելեկտի հեռանկարները
Հռոմի Ֆրանցիսկոս պապը փետրվարի 13-ի երեկոյան Վատիկանում ընդունել է Microsoft անդրազգային կորպորացիայի նախագահ Բրեդ Սմիթին, որի հետ նա քննարկել է արհեստական ինտելեկտի բնագավառում մշակումների հեռանկարները: Այդ մասին հայտնել է Սուրբ աթոռի պաշտոնական ներկայացուցիչ Ալեսանդրո Ջիզոտին: Զրույցի ընթացքում Սմիթը, մասնավորապես, արծարծել է արհեստական ինտելեկտն ի շահ հասարակության օգտագործելու անհրաժեշտությունը, ինչպես նաև պատմել է գլոբալ մակարդակով թվային…
Amazon-ը գերազանցեց Microsoft-ին` դառնալով աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը
Օրեր առաջ «Amazon» ընկերությունն իր ողջ արժեքով գերազանցեց «Microsoft»-ին՝ դառնալով աշխարհի ամենամեծ հանրային ընկերությունն ու թարմացնելով «Wall Street» ամսագրի վերջին համարի կարևորագույն ցուցակը։ «Bloomberg»-ի տվյալների համաձայն՝ ընկերության բաժնետոմսերն աճել են 3.4%-ով, իսկ ողջ կապիտալը կազմել է $797 միլիարդ։ Չնայած նրան, որ դեռ սեպտեմբերին «Amazon»-ի «ունեցվածք»-ը հատել էր $1 տրիլիոնը՝ «Microsoft»-ին անցնելու համար չնչին տարբերությունն էլ…






