Mundo Deportivo
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը ապաքինվել է կորոնավիրուսային հիվանդությունից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ ֆուտբոլիստը թեստ է հանձնել, որի արդյունքները եղել են բացասական։
«Բարսելոնան» համաձայնության է եկել թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում: Հայտնի է, որ դարպասապահը ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր և կստանա ավելի բարձր աշխատավարձ: Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
«Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Բրահիմ Դիասի ծառայություններով հետաքրքրված է «Բետիս»-ը: Հայտնի է, որ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Բետիս», քանի որ ակումբի նոր գլխավոր մարզիչը նախկինում նույնպես աշխատել է ֆուտբոլիստի հետ և անձամբ հետաքրքրված է նրանով: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ հանդիպման ժամանակ Գրիզմանին քիչ խաղաժամանակ տրամադրելու մասին։ «Կխոսեմ Գրիզմանի հետ: Ներողություն չեմ խնդրի նրանից, բայց հասկանում եմ, որ նա իրեն կարող է վատ զգալ: Ես ևս ցավում եմ Գրիզմանի համար, քանի որ նա հիանալի պրոֆեսիոնալ ու հրաշալի մարդ է: Ռիկի Պուչը լավ աշխատեց: Սուարեսին պետք…
Իտալական «Յուվենտուսի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն խախտել է կարանտինային ռեժիմը։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ նա ընկերուհու հետ այցելել է Պորտուգալիայում գտնվող իր առանձնատուն։ Ինչպես նաև՝ Ռոնալդուն առանց դիմակի ու սոցիալական հեռավորությունը պահելու լուսանկարվել է երկրպագուի հետ։
Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն պատմել է, թե ինչպես անցնում Պարագվայի հյուրանոցներից մեկում նշանակված իր և եղբոր տնային կալանքը։ «Այստեղ մեզ հետ շատ լավ են վերաբերվում: Մենք ունենք առանձին սենյակ, որտեղ կան անհրաժեշտ մարզասարքերը սպորտով զբաղվելու համար: Մարդիկ փակված են տներում և չեն կարողանում անել այն, ինչ նրանք սովոր էին անել իրենց առօրյայում: Կարծում եմ, որ…
Իսպանական «Բարսելոնայի» պաշտպան Էմերսոնը հայտնվել է «Ինտերի» դիտակետում։ Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ 21-ամյա պաշտպանին իտալական ակումբը կարող է ձեռք բերել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Հիշեցնենք, որ Էմերսոնը վարձավճարով հանդես է գալիս «Բետիսում»։
Իսպանական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Իվան Ռակիտիչը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։ Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ կիսապաշտպանով լրջագույնս հետաքրքրված է «Տոտենհեմը»։ Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ անգլիական ակումբներից նաև «Մանչեսթեր Յունայթեդն» է հետաքրքրված Ռակիտիչով, ում միջոցով «Կարմիր Սատանաները» հույս ունեն ուժեղացնել կիսապաշտպանական գիծը։ Ռակիտիչը ԱՊԼ տեղափոխությունը կարող է կայանալ այս ամռանը։ Նյութի պատրաստեց Հարություն Ստեփանյանը։
«Բարսելոնան» ու «Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող են ֆուտբոլիստների փոխանակություն իրականացնել։ Այս հնարավորության մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ Աղբյուրը նշում է, որ իսպանական ակումբը կարող է Ֆելիպե Կոուտինյոյին, ով այս պահին վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայում», տալ լոնդոնյան ակումբին ու փոխարենը ստանալ կիսապաշտպան Նգոլո Կանտեին։ Նշվում է նաև, որ «Չելսին» ցանկանում էր Կանտեի համար…
Իսպանացի ֆուտբոլիստ Պեդրոն նշել է, որ Զինեդին Զիդանի հետ կցանկանար մի թիմում խաղալ։ «Իհարկե, ես կուզեի խաղալ Զիդանի հետ մի թիմում։ Նա շատ լավ է տեսնում խաղը։ Ամեն անգամ, երբ նա դիպչում էր գնդակին, ինչ-որ բան կատարվում էր», – Պեդրոյի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Transfermarkt-ը ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերը գնահատում են 128 միլիոն եվրո: Սակայն ակումբը կարծում է, որ այս առաջնության ավարտից հետո ֆուտբոլիստը կմնա Փարիզում: Քանի որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով աշխարհում ֆինանսական ճգնաժամ է սկսվել, նրանք կարծում են, որ ոչ մի ակումբ այդքան գումար չի վճարի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար: Հայտնենք, որ Նեյմարը Մեսսից և Ռոնալդուից հետո ամենաշատ…