pandemic

  • Մայիսի 31-ի դրությամբ, Կոտայքի մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2593 քաղաքացի: Մարզպետարանից հայտնում են, որ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով պատվաստվել է 1184 հոգի, «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով՝ 1048 հոգի, «Կորոնավակ»-ով՝ 361 հոգի: Այսօր՝ մայիսի 31-ին, Կոտայքի մարզում պատվաստվել են 153 քաղաքացիներ՝ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով՝ 8 հոգի, «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով՝ 64 հոգի, «Կորոնավակ» պատվաստանյութով՝ 81…

    Կոտայքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2593 քաղաքացի
  • Հեռուստաաստղ, ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը հիվանդացել էր կորոնավիրուսով։ Քարդաշյանի հետ կորոնավիրուսով վարակվել են նրա բոլոր երեխաները։ Հարկադրված կարանտինի հետևանքով նրանք ստիպված են եղել երկու շաբաթով դադարեցնել «Քարդաշյանների ընտանիք» հայտնի շոուի նկարահանումները։ Հայտնի չեն հստակ ժամկետները, թե երբ է Քիմ Քարդաշյանը վարակվել COVID-19-ով։ Հեռուսաաստղն ու նրա չորս երեխաներն իրենց այժմ լավ են զգում։ Այս մասին տեղեկանում ենք…

    Քարդաշյանը և իր երեխաները վարակվել են կորոնավիրուսով
  • Մայիսի 24-ին մեկնարկել է Առողջապահության համաշխարհային վեհաժողովի 74-րդ առցանց նստաշրջանը, որը շարունակվելու է մինչև հունիսի 1-ը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առցանց նստաշրջանին ելույթով է հանդես եկել նաև ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով Հայաստանում COVID-19 համավարակով պայմանավորված իրավիճակի և համատեղ ջանքերի շնորհիվ դրա հաղթահարման կարևորությունը:

    Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում Covid-19-ով պայմանավորված իրադրությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` մայիսի 7-ի դրությամբ, կատարվել է 10281 պատվաստում` թե՛ «ԱստրաԶենեկա», թե՛ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերով: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան…

    ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումների շեմն անցել է 10 հազարը. ԱՆ
  • ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից: Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար: Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00: Անհրաժեշտ է նախապես զանգահարել պոլիկլինիկա և գրանցվել պատվաստման համար:

    18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել. ԱՆ
  • Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզիչները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ։ Այս մասին Marca-ին տված հարցազրույցում հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Ազգային հավաքակնի մարզիչներն ու ֆուտբոլիստները պատվաստվել են ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով։

    Հավաքականի ֆուտբոլիստները և մարզիչները պատրաստվելու են կորոնավիրուսի դեմ
  • Իրանում Կարմիր կիսամահիկի միությունն ընդունել է երկիր ժամանած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ամենամեծ խմբաքանակը, որը ներկրվել է համավարակի ողջ ընթացքում: Մեկ միլիոն չափաբաժին պատվաստանյութը տրամադրել է Չինաստանի Կարմիր խաչի միությունը: Ուղեբեռը կիրակի ժամանել է Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայան: Իրանում արդեն իսկ կիրառվում են ռուսական «Սպուտնիկ V», ինչպես նաև հնդկական Bharat Biotech ընկերության մշակած «Քովաքսին»…

    Իրանը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի խոշոր խմբաքանակ
  • «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կպատվաստվի կորոնավիրուսի դեմ, որպեսզի Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցի Ամերիկայի Գավաթի խաղարկությանը, որը կկայանա այս ամառ: Նշվում է, որ ֆուտբոլիստը կպատվաստվի չինական պատվաստանյութով: Հատուկ Մեսսիի համար պատվաստանյութ կբերվի Բարսելոնա: Այս մասին տեղեկանում ենք Diario Sport-ից:

    Մեսսին կպատվաստվի չինական պատվաստանյութով
  • ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի (N87-Ա «26» ապրիլ 2021թ.) և (N88-Ա «26» ապրիլ 2021թ.) հրամաններով Արցախի Հանրապետության տարածքում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացը: Համաձայն նախարարի հրամանների կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները կիրականացվեն ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

    Արցախում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստումները
  • ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել էCOVID-19-ից գրանցված մահացության ցուցանիշները` ըստ սեռի և տարիքի (թարմացված): Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը` առողջապահության նախարարությունը հրապարակում է COVID-19-ից գրանցված մահացության ցուցանիշները` ըստ սեռի և տարիքի: 2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի ապրիլի 20-ն արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 3919 դեպք: Ընդ որում` 2020 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր գրանցվել է 3045 մահվան…

    Հայաստանում կորոնավիրուսից ավելի շատ մահանում են տղամարդիկ. ԱՆ
  • ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 209485 դեպք, որոնցից 189688-ն` առողջացած, 3919-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14896 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 942001 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4398 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 667 նոր դեպք: Ունենք…

    Հայաստանում կորոնավիրուսի 667 նոր դեպք է հաստատվել
  • Ապրիլի 13-ից Հայաստանում սկսվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը: Պատվաստման համար առանձնացվել են ռիսկի խմբեր, դրանք են` 65 և բարձր տարիքի անձինք, 18-64 տարեկան քրոնիկ հիվանդները, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները: Նշենք, որ Հայաստան են ներկրվել 24000 դեղաչափ «AstraZeneca» և 15000…

    Այսօրվանից Հայաստանում սկսվում է կորոնավիրուսի դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը
  • «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ ««Ռեալը» տեղեկացնում է, որ մեր խաղացող Սերխիո Ռամոսի՝ COVID-19-ի վերջին թեստի արդյունքը դրական է»: Հիշեցնենք, որ թիմի վերջին խաղերը Ռամոսը բաց էր թողել վնասվածքի պատճառով։

    Ռամոսը վարակվել է կորոնավիրուսով
  • Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մոհամադ Էսլամին կիրակի հայտարարել է, որ Իրանն արգելք է սահմանել 39 երկրներում ուղևորությունների համար Իրանում կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքի ֆոնին։ Այս մասին տեղեկանում ենք ԻՌՆԱ֊ից: Նշվել է, որ բոլոր զբոսաշրջային գործակալությունները պետք է պահպանեն կանոնները, որոնք սահմանվել են կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային գլխավոր գրասենյակի կողմից։ Այսպիաով արգելում են ցանկացած…

    Իրանը ավիահաղորդակցությունների հետ կապված արգելքներ է սահմանել
  • Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ վաղը կորոնավիրուսի դեմ կպաստվաստվի։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսական պատվաստանյութը հավանության է արժանացել 50 երկրում։

    Պուտինը կպատվաստվի կորոնավիրուսի դեմ