politico

  • ԵՄ-ը հետաքննում է Թուրքիայում ՌԴ նավթի վերամակնիշավորման սխեմաները

    ԵՄ-ը հետաքննում է Թուրքիայում ՌԴ նավթի վերամակնիշավորման սխեմաները

    Եվրամիության խարդախության դեմ պայքարի OLAF բյուրոն սկսել է հետաքննել Թուրքիայում ռուսական նավթի վերամակնիշավորման սխեմաները։ Politico-ի հաղորդմամբ՝ ռուսական վառելիքը Թուրքիայում վերամակնիշավորվում է որպես այլ մակնիշի նավթ և ներմուծվում ԵՄ, շրջանցելով պատժամիջոցները։ Հետաքննությունը բացահայտել է, որ այս սխեման Մոսկվային բերել է շուրջ 3 մլրդ եվրո եկամուտ՝ 12 ամսվա ընթացքում։

  • ԵՄ-ն ոչնչացրել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի առնվազն 215 մլն դեղաչափ. Politico

    ԵՄ-ն ոչնչացրել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի առնվազն 215 մլն դեղաչափ. Politico

    Եվրամիության երկրները ոչնչացրել են COVID-19-ի դեմ 4 մլրդ եվրո արժողությամբ պատվաստանյութերի առնվազն 215 մլն դեղաչափ՝ դրանց չօգտագործված լինելու պատճառով։ Այդ մասին հայտնում է Politico թերթը։ Ընդհանուր առմամբ 1,5 մլրդ չափաբաժնով պատվաստանյութերի գերարտադրությունը «հանգեցրել է նրան, որ դրանց մեծ մասը հայտնվել է մայրցամաքի աղբանոցներում»,- նշում է պարբերականը: Չպահանջված պատվաստանյութերի զգալի քանակ գնվել է 2021 թվականին՝ համավարակի…

  • Լուռ տարաձայնություն Վաշինգտոնի և Լոնդոնի միջև Գազայի հատվածի իրադարձությունների հարցում. Politico

    Լուռ տարաձայնություն Վաշինգտոնի և Լոնդոնի միջև Գազայի հատվածի իրադարձությունների հարցում. Politico

    Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շեպսը համաձայն չէ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն պնդմանը, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածի օկուպացիան «մեծ սխալ» կլինի։ Այդ մասին պաշտոնյան հայտարարել է Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում, գրում է Politico-ն։ Ավելի վաղ Բայդենը CBS-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Գազայի հատվածն օկուպացնելու գաղափարը «սխալ» է համարում։ Այնուամենայնիվ,…

  • ԱՄՆ-ն ու Ռուսաստանն այլևս գործընկերներ չեն․ Միացյալ Նահանգներում ՌԴ դեսպան

    ԱՄՆ-ն ու Ռուսաստանն այլևս գործընկերներ չեն․ Միացյալ Նահանգներում ՌԴ դեսպան

    Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Անտոնովը հարցազրույց է տվել Politico գործակալությանը։ Նա մասնավորապես ասել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն այլևս գործընկեր չեն։ Անտոնովը միևնույն ժամանակ համոզվածություն է հայտնել, որ իրենք պետք է լինեն գործընկերներ։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ինքը պետք է որոշի, թե ՌԴ-ն իր համար ով է՝ գործընկեր, մրցակից, ընդդիմադիր, թե թշնամի։

  • Բայդենի ու Ծինփինի վիրտուալ հանդիպման կոնկրետ օրը հայտնի է

    Բայդենի ու Ծինփինի վիրտուալ հանդիպման կոնկրետ օրը հայտնի է

    Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ծրագրվում էր, որ եկող շաբաթ Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Չինաստանի ղեկավարներ Ջո Բայդենն ու Սի Ծինփինը վիրտուալ գագաթնաժողով կանցկացնեն։ Այս մասին լուրերը, կարծես թե, հաստատվում են, որովհետև արդեն կոնկրետ օր է նշվում գագաթնաժողովի համար։ Ինչպես հայտնում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին, գագաթնաժողովը նախատեսվում է երկուշաբթի՝ նոյեմբերի 15-ին։ Չնայած շրջանառվող…

  • Դանիան ամբողջովին հանեց կորոնավիրուսային սահմանափակումները

    Դանիան ամբողջովին հանեց կորոնավիրուսային սահմանափակումները

    Դանիան Եվրոպայում դարձավ առաջին պետությունը, որը լիովին հանեց հակահամաճարակային սահմանափակումները։ Այս մասին հայտնում է Politico-ն։ Այսպիսով, Դանիայում ժամանցի ու այլ վայրեր մուտք գործելու պարտադիր չի լինի անձնագիրը, կոնտակտավորները ստիպված չեն լինի կարանտին անցնել ու այսպես շարունակ։ Կարանտինը գործելու է միայն կորոնավիրուսով վարակվածների համար։ Դանիայի առողջապահության նախարարն ասել է, որ երկրում պատվաստումների մակարդակը շատ բարձր է։…

  • Բեյրութում տեղի ունեցածը հարձակում է. Թրամփ

    Բեյրութում տեղի ունեցածը հարձակում է. Թրամփ

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Բեյրությում տեղի ունեցած պայթյունի մասին: Նախագահը ենթադրել է, որ ողբերգական պայթյունը Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել հարձակման հետևանքով: Նշվում է, որ ԱՄՆ նախագահի ենթադրությունը լիբանանյան իշխանությունների հայտարարության ուղիղ հակառակն է, որը հաղորդել է, որ պայթյունը տեղի է ունեցել պահեստում պահվող 2.750 տոննա ամոնիումի նիտրատի պատճառով, որը վեց տարի պահվում…

  • Թալանվել է Եվրախորհրդարանը

    Թալանվել է Եվրախորհրդարանը

    Գողություն է կատարվել Բրյուսելում գտնվող Եվրախորհրդարանի շենքից, հայտնում է Politico-ն։ Նշվում է, որ գողերը օգտվել են եվրախորհրդարանի շենքում մարդկանց բացակայությունից, ովքեր կորոնավիրուսի պատճառով հեռու են գտնվել Բրյուսելից։ Ըստ աղբյուրի՝ շենքից գողացվել է 50 համակարգիչ, պլանշետ ու մի շարք այլ իրեր։ Գողության ժամանակ շենքը, գրեթե, դատարկ է եղել։ Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավորներից մեկը, ում 2 համակարգիչները գողացվել…

  • Էրդողանը պատմական սխալ է համարել Լիբիան Հաֆթարի իշխանության ներքո թողնելը

    Էրդողանը պատմական սխալ է համարել Լիբիան Հաֆթարի իշխանության ներքո թողնելը

    Լիբիան Հաֆթարի իշխանության ներքո թողնելը պատմական սխալ կլիներ: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Politico թերթի հոդվածում: «Շատերը հարց են ուղղում՝ ինչու պետք է Եվրոպան ներգրավվի լիբիական կոնֆլիկտում, չէ՞ որ աշխարհում այլ պատերազմներ, բախումներ և մարդասիրական ճգնաժամներ կան: Սկսենք նրանից, որ Եվրամիության՝ պատշաճ կերպով Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանն աջակցելու պոտենցիալ անկարողությունը դավաճանություն…

  • Թրամփը չի հավատում, որ Իսրայելը փորձում է լրտեսել ԱՄՆ-ն

    Թրամփը չի հավատում, որ Իսրայելը փորձում է լրտեսել ԱՄՆ-ն

    Չեմ կարծում, որ իսրայելցիները մեզ լրտեսում են: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով այն հրապարակումը, որ Իսրայելը Սպիտակ տան մոտ լրտեսական սարքավորումներ է տեղադրել: «Ես դժվարանում եմ դրան հավատալ»,-նշել է Թրամփը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ևս հերքել է այս տեղեկությունը՝ այն անվանելով բացարձակ կեղծիք: Վարչապետի խոսքով՝ ինքն արգելել է ԱՄՆ-ի նկատմամբ լրտեսությունը։…

  • Թրամփի անձնական օգնականին ազատել են նրա դուստրերի մասին արտահայտությունների պատճառով

    Թրամփի անձնական օգնականին ազատել են նրա դուստրերի մասին արտահայտությունների պատճառով

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական օգնական Մադելին Վեսթերհաութը, որը հինգշաբթի անսպասելիորեն հեռացել էր Սպիտակ տան իր պաշտոնից, ազատվել է այն բանից հետո, երբ թղթակիցներին ասել է, որ իր հարաբերությունները Թրամփի հետ ավելի լավ են, քան նրա դուստրերի՝ Իվանկայի և Տիֆանիի հետ: Այս մասին հայտնում է Politico-ն: Նա նաև հայտարարել էր, թե իբր նախագահին դուր չի…

  • Պենտագոնը հաստատել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը

    Պենտագոնը հաստատել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը

    Պենտագոնը որոշում է կայացրել շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային այս հարցը Սպիտակ տան խնդրանքով վերանայելուց հետո: Այս մասին հայտնում է Politico-ն: «Դեպարտամենտը վերանայել է արտասահմանյան օգնության փաթեթը և որոշում է կայացրել աջակցել Ուկրաինային»,- փոխանցել է ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան: Կոնգրեսը հավանություն է տվել 2019 թվականին 250 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինայում անվտանգությանն աջակցելու նախագծին: Ավելի վաղ՝…

  • ԱՄՆ-ի վարչակազմը որոշել է հրաժարվել օտարերկրյա պետություններին կրճատելու ծրագրերից

    ԱՄՆ-ի վարչակազմը որոշել է հրաժարվել օտարերկրյա պետություններին կրճատելու ծրագրերից

    ԱՄՆ-ի վարչակազմը որոշել է հրաժարվել օտարերկրյա պետություններին օգնությունն ավելի քան 4 մլրդ դոլարով կրճատելու ծրագրերից, հաղորդում է Politico պարբերականը։ Պարբերականը նշում է, որ այդ գաղափարին դեմ են դուրս եկել երկու կուսակցությունների օրենսդիրները։ Իսկ ֆինանսերի նախարար Սթիվեն Մնուչինը և պետքարտուղար Մայք Փոմփեոն նախագահ Դոնալդ Թրամփին զգուշացրել են, որ կրճատումները կարող են վնասել ազգային անվտանգությանը։ Ավելի վաղ…

  • ԱՄՆ-ը կկրճատի միջազգային օգնության ծախսերը․ Politico

    ԱՄՆ-ը կկրճատի միջազգային օգնության ծախսերը․ Politico

    Սպիտակ տունը մտադիր է ավելի քան չորս միլիարդ դոլարով կրճատել ԱՄՆ-ի միջազգային օգնության ծախսերը: Այս մասին գրել է Politico հրատարակությունը: Միացյալ Նահանգների վարչակազմի աղբյուրների տվյալներով՝ համապատասխան նախագիծը պատրաստել է Սպիտակ տան բյուջետային վարչությունը: Համաձայն այդ փաստաթղթի՝ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծախսերը կկրճատվեն 2,3 միլիարդ դոլարով, իսկ միջազգային օգնության ծրագրերը, որոնք իրականացվում են Պետդեպարտամենտի շրջանակներում,…