Բայդենի ու Ծինփինի վիրտուալ հանդիպման կոնկրետ օրը հայտնի է

Ամենադիտվածներ

Բայդենն ու Ծինփինը մինչև տարեվերջ կհանդիպեն

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ծրագրվում էր, որ եկող շաբաթ Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Չինաստանի ղեկավարներ Ջո Բայդենն ու Սի Ծինփինը վիրտուալ գագաթնաժողով կանցկացնեն։

Այս մասին լուրերը, կարծես թե, հաստատվում են, որովհետև արդեն կոնկրետ օր է նշվում գագաթնաժողովի համար։

Ինչպես հայտնում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին, գագաթնաժողովը նախատեսվում է երկուշաբթի՝ նոյեմբերի 15-ին։

Չնայած շրջանառվող ամսաթվին, պաշտոնական տեղեկատվություն դեռևս հայտնի չէ։

Ամենաթարմ