rostelecom
Ա.Մերկելի շնորհավորական հեռագիրը Ն.Փաշինյանին
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով կանցլերի պաշտոնական կայքէջը, հեռագրում ասված է. «Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնակատար Նորին Գերազանցություն Նիկոլ Փաշինյանին Երեւան Հարգելի պարոն վարչապետ, Ընտրություններում գրանցած Ձեր հաղթանակի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը մեծ հետաքրքրությամբ հետևել է այս տարի…
«Ընդդիմությունը խորհրդարանից դուրս է ձևավորվելու». Ստեփան Դանիելյան
Խորհրդարանում հանրային վստահություն վայելող ընդդիմություն չենք ունենալու։ Tert.am-ի հետ զրույցում, վերլուծելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: «Ընդդիմությունը խորհրդարանից դուրս է ձևավորվելու»,- ասաց նա: Վերջինիս դիտարկմամբ՝ «Բարգավաճ Հայաստանը» շատ կոնկրետ տնտեսական շահեր է հետապնդելու, լավագույն դեպքում կներկայացնի խոշոր կապիտալի շահերը, իսկ «Լուսավոր Հայաստանը» կլինի ԲՀԿ-ի ընդդիմությունը: «Ինչը նրանք ցուցադրեցին նախընտրական քարոզարշավի…
Կբողոքարկի արդյոք ՀՀԿ-ն
«Հրապարակ» թերթը գրում է` «Ընտրությունների ողջ գիշերը ՀՀԿ-ն անցկացրել է ոտքի վրա՝ անքուն, կարևոր ռեյտինգայիններին Սերժ Սարգսյանը մարզերից կանչել է, հետները որոշ հարցեր քննարկել՝ ապագա պայքարի, իրենց անելիքների մասով։ Տուն են գնացել առավոտյան՝ ԿԸՀ-ի կողմից նախնական արդյունքների հրապարակումից հետո։ Մինչ տուն գնալը քննարկման առարկա է եղել ընտրությունների արդյունքների բողոքարկման հարցը։ Կարծիքները կիսվել են՝ ապացույցների լայն…
«Հուսով ենք, որ Թուրքիան նույնպես այդպիսի կեցվածք կընդունի»,- Նիկոլ Փաշինյանը
Հայաստանը հայտնում է առանց նախապայմանների Թուրքիայի հետ ուղիղ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա» գործակալությունը, վկայակոչելով օտարերկրյա լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը: «Հուսով ենք, որ Թուրքիան նույնպես այդպիսի կեցվածք կընդունի»,- ասել է Փաշինյանը: Ընդ որում, անընդունելի նախապայմանների թվում Փաշինյանը նշել է Լեռնային…
«Հաշվեհարդար չի լինելու, բայց կաշառք տվողները պետք է պատասխան տան», – Նիկոլ Փաշինյանը
Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում ընդդիմության նկատմամբ հաշվեհարդար տեսնել: Այս մասին դեկտեմբերի 10-ին օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա» գործակալությունը: Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը հնարավոր չէ առանց բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հետաքննությունների: Փաշինյանի խոսքով՝ յուրաքանչուր պաշտոնյա, եթե կապ ունի կոռուպցիոն որևէ համակարգի հետ,…
Արամ Սարգսյանի անդրադարձը ընտրություններին
Արամ Սարգսյանը Շնորհակալություն է հայտնում այն 25 հազար մարդկանցից, ովքեր իրենց քվեն տվել են «Մենք» դաշինքին։
Հայաստանցի դիտորդները երեկ անցկացված ընտրությունները բացառիկ են համարում
A1plus.am-ի փոխանցմամբ՝ Հայաստանցի դիտորդները Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրությունները բացառիկ են համարում։ «Անկախ դիտորդ» դաշինքը, որը ընդգրկում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրազեկ քաղաքացիների միավորումը և հասարակական հետազոտությունների խումբը, եղել է 300 ընտրատեղամասերում՝ 600 կարճաժամկետ դիտորդներով։
Գիորգի Մարգվելաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում տպավորիչ հաղթանակի առթիվ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում։ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հեռախոսազրույց է ունեցել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որում, մասնավորապես ասել է, որ «Իմ քայլը» դաշինքի…
«Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր ընտրողներին մեզ վստահելու համար», – «Մենք» դաշինք
«Մենք» դաշինքը հայտարարություն է տարածել Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հրապարակված են և կարող ենք ասել, որ վերջին 20 տարում Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան ընտրություններ, որտեղ իր գործուն ազդեցությունը չի ունեցել կրիմինալը, փողաբաժանությունն ու կեղծիքները: Այս փաստի առթիվ շնորհավորում ենք…
«Լիվերպուլը» երկարաձգել է պայմանագիրը Գոմեսի հետ
Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Ջո Գոմեսը երկարաձգել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր համաձայնագրի ժամկետը հայտնի չէ: Ըստ BBC-ի՝ Գոմեսը կմնա անկումբում մինչև 2024 թվականը: 21-ամյա խաղացողը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2015 թվականից՝ «Չարլթոնից»: ԱՊԼ-ի այս մրցաշրջանում նա մասնակցել է 13 հանդիպման, իսկ Չեմպիոնների լիգայում հանդես է եկել 5 անգամ:
ՄԱԿ-ը հաստատել է միգրացիայի մասին համաձայնագիրը
ՄԱԿ-ի Միջկառավարական խորհրդաժողովը երկուշաբթի Մարոկոյի Մարաքեշ քաղաքում հաստատել է Անվտանգության, կանոնակարգված ու օրինական միգրացիայի գլոբալ դաշնագիրը: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 150 երկրներից տարբեր մակարդակների պատվիրակություններ: «Ես առարկություններ չեմ տեսնում, փաստաթուղթը հաստատված է», – հայտարարել է Մարոկոյի արտաքին գործերի նախարար Նասեր Բուրիտան, որը նախագահում է խորհրդաժողովը: Փաստաթղթի տեքստը մշակվել է ՄԱԿ-ի անդամ գործնականում բոլոր անդամ…
«Հայաստանը մտնում է անկառավարելի լիբերալիզմի իրականություն, որովհետև հաղթողները լիբերալներ են», – Լևոն Շիրինյան
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ կարևոր էր «Իմ քայլը» դաշինքի կայուն, բայց ոչ բացարձակ մեծամասնություն ունենալը: «Բացարձակ մեծամասնությունը նախագահական համակարգի պայմաններում վնաս չի տալիս, իսկ խորհրդարանական համակարգը բալանս չունի: Հայաստանը մտնում է անկառավարելի լիբերալիզմի իրականություն, որովհետև հաղթողները լիբերալներ են: ԲՀԿ-ն հակակշռելո՞ւ է, թե՞ չէ: Խորհրադարանին պակասում է հարյուր տոկոսանոց չափավոր լիբերալիզմը, որովհետև այն…
Պորոշենկոն օրենք է ստորագրել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք է ստորագրել՝ Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության պայմանագրի չեղարկման մասին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում: Ավելի վաղ համապատասխան օրենք էր ստորագրել Գերագույն Ռադայի ղեկավար առաջին փոխխոսնակ Անդրեյ Պարուբիյը: pic.twitter.com/JQW0sTf8fm — Петро Порошенко (@poroshenko) December 10, 2018














