Russia Today
EuvsDisinfo եվրոպական ընկերությունը հայտարարել է, որ ԵՄ-ն Ռուսաստանին մեղադրել է կորոնավիրուսի մասին ֆեյքեր տարածելու մեջ։ Ռուսական ԶԼՄ-ները «քաղաքացիներին տրամադրում են համաշխարհային հանրության դեմ, որը միջոցներ է ձեռնարկում SARS-CoV-2-ի տարածման դեմ»։ Ընկերությունը հայտնում է, որ անցած շաբաթ բացահայտել է 45 ֆեյք նորություններ, որոնք շահավետ դիրքում են ներկայացրել Կրեմլին։ Նորություններից 30-ը առնչվել է կորոնավիրուսին։ Նշվում է, որ…
Չորրորդ համաշխարհային մեդիագագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել 2020 թվականին Պեկինում: Xinhua գործակալության այս առաջարկությանը համաձայնել են Համաշխարհային մեդիագագաթնաժողովի նախագահության՝ նոյեմբերի 18-ին Շանհայում կայացած նիստի մասնակիցները: Միջոցառումը, որը տեղի է ունեցել Xinhua գործակալության նախաձեռնությամբ, կլոր սեղանի շուրջ էր հավաքել խոշորագույն ԶԼՄ-ների՝ TACC, Associated Press, Reuters, Agence France-Presse, ANSA, Kyodo, Russia Today լրատվական գործակալություններին, հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիային,…
Էկվադորում հակակառավարական բողոքի ակցիաները շարունակվում են: Դրանք սկսվել են այն ժամանակ, երբ հարկային ոլորտի փոփոխությունների հետևանքով ավարտվեց նաև վառելիքի բնագավառում սուբսիդիաների հատկացումը: Այս մասին հաղորդում է Russia Today-ը: Ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև: Ակցիայի մասնակիցները իրավապահների ուղղությամբ նետել են քարեր, ինչին ի պատասխան, վերջիններս արցունքաբեր գազ են կիրառել: Էկվադորի խորհրդարանը…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաղպաղակ է հյուրասիրել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին, երբ նրանք շրջում էին մերձմոսկովյան Ժուկովսկ քաղաքի միջազգային օդանավակայանի MAKS 2019 միջազգային ավիացիոն և տիեզերական սրահում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մոտենալով պաղպաղակի վաճառքի կետին՝ երկու երկրների առաջնորդներն ընտրել են իրենց սիրելի համը: Այնուհետև Թուրքիայի նախագահը հարցրել է Պուտինին. «Կվճարե՞ք իմ…
Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Շանհայում տեղի ունեցած ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունների հերթական փուլը հաջողությամբ է պսակվել: Նախարարությունը նաև հայտարարել է, որ ամերիկյան կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շարունակել բանակցությունները սեպտեմբերին Միացյալ Նահանգներում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Bloomberg-ն էլ հաղորդում է, որ Սպիտակ տունը տեղի ունեցած բանակցությունները անվանել է կառուցողական: Չինական կողմը…
Բրիտանական մեդիադաշտը կարգավորող Ofcom ընկերությունը 200 հազար ֆունտ ստեռլինգով տուգանել է ռուսաստանյան RT՝ նախկին Russia Today հեռուստաընկերությանը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2018 թվականի մարտի 17-ից ապրիլի 26 ժամանակահատվածում ռուսաստանյան լրատվամիջոցը չի կարողացել համարժեք անկողմնակալություն պահպանել յոթ լրատվական սյուժեներում: Դրանք հիմնականում Սոլսբերիում տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև Սիրիայի հակամարտության մասին էին: Ռուսաստանյան Роскомнадзор-ը ավելի վաղ սպառնացել էր…
Շարունակվում է ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Թուրքիա: Ռուսաստանը Թուրքիա է ուղարկել իր արտադրած S-400-ների բաղադրիչների հերթական խմբաքանակը։ Համակազմի մեջ մտնող այս տեխնիկան նույնպես ուղևորվել է թուրքական մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող ավիաբազա, որտեղ իջել էին նաև հրթիռային համակարգի արձակման կայանները բերած ինքնաթիռները։ Այդ մասին հայտարարել է Russia Today-ը: Թուրքական կողմը հայտարարել է, որ մինչև հիմա իրենց…
«ԳԱԼԱ»-ն գրում է՝ Փետրվարի 12-ից ռուսական RT հեռուստաալիքը շրջանառում է իր «լրագրողական հետաքննությունը», որում կեղծ փաստերով անդրադարձել են Երևանում նոյեմբերի 7-11-ը անցկացված CampCamp2018 միջազգային սեմինարին։ Այս սեմինարին են անդրադարձել նաև ռուսական առաջատար պետական հեռուստաալիքները։ Կեղծիքների վրա հիմնված հրապարակումներում և ելույթներում փորձ է արվում հիմնավորել, որ Միացյալ Նահանգները փորձում է Հայաստանի միջոցով «գունավոր հեղափոխություններ» անել Ռուսաստանում և…