Էկվադորում հակակառավարական բողոքի ակցիաները շարունակվում են: Դրանք սկսվել են այն ժամանակ, երբ հարկային ոլորտի փոփոխությունների հետևանքով ավարտվեց նաև վառելիքի բնագավառում սուբսիդիաների հատկացումը: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:
Ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև: Ակցիայի մասնակիցները իրավապահների ուղղությամբ նետել են քարեր, ինչին ի պատասխան, վերջիններս արցունքաբեր գազ են կիրառել:
Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցույցերի սկզբից մինչև հիմա զոհվել է 5, վիրավորվել մի քանի հայրյուր մարդ: Ավելի քան 700 մարդ էլ ձերբակալվել է: