Shamshyan.com
Այսօր՝ վաղ առավոտյան 05:30-ի սահմաններում, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանի Խանջյան փողոցում։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը։ Նշվում է, որ վրաերթն իրականացրել է 61-ամյա Սերյոժա Աբրահամյանը՝ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով։ Իսկ վրաերթի ենթարկվածը 60-ամյա Ալեքսանդր Իվանովն էր, ով փողոցն անցնելիս է եղել չթույլատրված հատվածով։ Ըստ աղբյուրի՝ վարորդը չի դիմել փախուստի ու ահազանգել…
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, առավոտյան 10:20-ի կողմերը վթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը։ Նշվում է, որ դեռևս անհայտ հանգամանքներում ՎԱԶ 2104 մակնիշի ավտոմեքենան Աղնջաձոր գյուղում բախվել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանին։ Ըստ աղբյուրի՝ կա 4 վիրավոր, որոնք տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Նախապատրաստվում են նյութեր։
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Արցախի փողոցի «Մուշ» մոթելի հարևանությամբ․ 30-ից 35 տարեկան տղամարդը բարձրացել է ծառն ու սպառնացել, որ պատառաքաղով, որ կնվասի իրեն։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը։ Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ ու փրկարարներ, որոնց հաջողվել է երկարատև բանակցություններից հետո տղամարդուն համոզել, որ իջնի ծառից։ Տղամարդը…
Օգոստոսի 19-ին «Թալին» բժշկական կենտրոնում 31-ամյա ծծնդկան Անահիտ Գ․-ն կեսարյան վիրահատման է ենթարկվել, որից մեկ օր անց՝ օգոստոսի 20-ին, հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը։ Նշվում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Ըստ աղբյուրի՝ ծննդկանը Արագածավան գյուղի բնակիչ էր։
Օգոստոսի մեկին Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել։ Դրա վերաբերյալ ահազանգը Ոստիկանությունը ստացել է 00:30-ին։ Ասվել է, որ Խանջյան փողոցից դեպի Վերնիսաժ հնչել են կրակոցներ։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը։ Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել իրավապահ համակարգի ծառայողներ։ Տեղում հայտնաբերվել է ատրճանակից կրակված 8 պարկուճ։ Ըստ աղբյուրի՝ Արամ Մանուկյանի արձանի դիմաց էլ հայտնաբերվել է…
Երեկ՝ հուլիսի 9-ին, թալանել են սիրված դերասան Ռաֆայել Երանոսյանի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը։ Կայքը գրում է, որ Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 40-ամյա Ռաֆայել Երանոսյանը, ով հայտնել է, որ հուլիսի 6-ի ժամը 13։00-ից մինչև հուլիսի 8-ի ժամը 13։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի լուսարձակը լվանալու…
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Նշվում է, որ նախանական տվյալներով՝ տղամարդը մահացել է կրակոցների հետևանքով։ Իրավապահներն այս պահին փորձում են պարզել մահացածի ինքնությունը։ Նշվում է, որ…