shamshyan.com avtovtar
Հովհաննես Գալստյանը դադարեցնում է հացադուլը
Քիչ առաջ ավարտվեց կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանի հանդիպումը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ: Ինչպես հայտնեց ռեժիսորը, կողմերը հասել են նախնական պայմանավորվածության, ինչից հետո ինքը որոշում է կայացրել՝ դադարեցնել 10 օր շարունակվող հացադուլը: «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի շուրջ կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունն առաջիկա օրերին կամրագրվի պայմանգրի ստորագրմամբ: Հիշեցնենք, որ ռեժիսորի…
«Այս ընտրությունները ավելի թափանցիկ էին և ազատ»,- Ստեփան Գրիգորյան
Դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները շատ ու շատ ավելի լավն էի նախորդ ընտրությունների համեմատ: Դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: «Այս ընտրությունները ավելի թափանցիկ էին և ազատ: Կուսակցությունները կարողանում էին և հանդիպումներ, և հանրահավաքներ կազմակերպել, ինչպես նաև քարոզարշավը բավականին լավ լուսաբանվում էր: Կարծում եմ` ընտրությունների լեգիտիմությունը բավականին բարձր էր»,- ասաց…
Կապիկները՝ մեծ քաղաքում
Նյու Դելին ենթարկվել է կապիկների գրոհի: Պրիմատները բնակիչներից սնունդ են խլում, կտրում էլեկտրամատակարարման մալուխները և բաց պատուհաններից դեն նետում տարբեր իրեր: Իշխանությունները վարձկան մասնագետների են հրավիրել կենդանիներին բնակավայրից դուրս բերելու համար:
Կասկածանքով բերման է ենթարկվել 22-ամյա աղջիկ
Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ Դեկտեմբերի 10-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում բժշկական կենտրոններից մեկից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ կեսի ծակած-կտրած վերքով» բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա մի քաղաքացի։Հիվանդանօց մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ տուժածը տեղափոխվել էր Ազատավան գյուղի Աբովյան փողոցում գտնվող մթերային խանութի դիմացից։ Հաջողվեց պարզել նաև տաքսու վարորդի ինքնությունը,…
Հրանտ Մելքումյանի երրորդ անընդմեջ հաղթանակը Լոնդոնում
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը երրորդ անընդմեջ հաղթանակ է տոնել Լոնդոնում: ՖԻԴԵ-ի լոնդոնյան դասական բաց մրցաշարի (London chess classic FIDE open) երրորդ տուրում Մելքումյանի հակառակորդը Ֆրանսիայի ներկայացուցիչն էր: Այս հաղթանակից հետո հայ գրոսմայստերը շարունակում է մնալ առաջատարների շարքում: Հեղինակավոր մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 16-ին:
Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ հրապարակեց Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, այսպիսով` նրա կալանքը երկու ամսով երկարաձգվեց: «Դատարանը որոշում է կայացրել քննիչի միջնորդությունը բավարարել, պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել»,- ասաց Մկրտչյանը:…
Փաթերսոնը Forbes-ի վարկածով ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող գրողը
Forbes-ի վարկածով Ջեյմս Փաթերսոնը, Ջոան Ռոուլինգը և Սթիվեն Քինգը գլխավորել են ամենաբարձր վարձատրվող գրողների 2018 թվականի ցուցակը: Վարկանիշը հրապարակված է հրատարակության էլեկտրոնային տարբերակում: Ցուցակում, որը ներառում է 11 հեղինակ, առաջին տեղն զբաղեցրել է Փաթերսոնը: 2017 թվականի հունիսից անցած 12 ամսվա ընթացքում նա վաստակել է 86 մլն դոլար: NPD BookScan հետազոտական ծառայության տվյալներով՝ հաշվետու ժամանակաշրջանում ԱՄՆ-ում…
Նիկոլ Փաշինյանն այցելել է դասադուլավորներին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Չարենցավանի թիվ 3 դպրոց, որտեղ արդեն 10 օր դասադուլ է, փոխանցում է 168.am-ը: Փաշինյանին ուղեկցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Չարենցավանի թիվ երեք դպրոցի աշակերտների ծնողները և աշակերտները պահանջում են երկարաձգել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը: Դպրոցում…
Կոնգոյում էբոլա տենդով հիվանդացածների թիվը հասել է 500-ի
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) այն բնակիչների թիվը, որոնք հուլիսի վերջից հիվանդացել են էբոլա վիրուսով, հասել է 500-ի: Դեկտեմբերի լույս 12-ի գիշերն այս մասին Twitter-ում հայտնել է աֆրիկյան երկրի առողջապահության նախարարությունը։ «Համաճարակի սկսվելուց ի վեր ընդամենը գրանցվել է (հիվանդանալու) 500 դեպք, այդ թվում՝ 452 հաստատված եւ 48 հավանական»,- նշված է հաղորդագրության մեջ: Մահացել է 289 մարդ,…
ՌԴ-ում կարող են արգելափակել Google-ը
«Ռոսկոմնադզոր»-ը ռուսական օրենսդրությունը խախտելու համար 500 հազար ռուբլով տուգանել է ամերիկյան Google ընկերությանը: Բանն այն է, որ ըստ ռուսական կողմի, Google-ը չի զտում ՌԴ-ում արգելված կայքերը: «Ռոսկոմնադզոր»-ի ղեկավարի տեղակալ Վադիմ Սուբոտինը Интерфакс-ին ասել է, որ «Ռոսկոմնադզոր»-ը դարձյալ կստուգի ամերիկյան ընկերությանը և խախտումների դեպքում 700 հազար ռուբլով կտուգանի: Իսկ եթե խախտումները շարունակվեն, ըստ Սուբոտինի, օրենքում փոփոխություններ…
Լեհաստանում դեղին բաճկոններով ֆերմերները ճանապարհ են փակել
Լեհաստանում դեղին բաճկոններով ֆերմերները Վարշավայի մոտակայքում ճանապարհ են արգելափակել, հայտնում է RMF FM ռադիոկայանը: «Դրոշներով մի խումբ ֆերմերներ չորեքշաբթի փակել են Բրվինովա Մազովեցկու շրջանում A2 ավտոմայրուղին», – նշում է աղբյուր: Ֆերմերները պահանջում են խոզի աֆրիկյան ժանտախտի հետ կապված իրենց խնդիրների լուծում: Մասնավորապես, նրանք ցանկանում են փոխհատուցում խոզերի անկման համար:
Լրացուցիչ պատգամավորների համար տարեկան 279 միլիոն կվճարենք
ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում 105-ի փոխարեն կլինի 132 պատգամավոր նախորդ 105-ի փոխարեն: «Իմ քայլը» դաշինքը կունենա 88 մանդատ, ԲՀԿ-ը՝ 26, ԼՀԿ-ը՝ 18՝ ընդդիմության 1/3 մասը խորհրդարանում ապահովելու համար: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ԱԺ պատգամավորի չհարկված աշխատավարձը կազմում է 661 400 դրամ: Իսկ Ազգային ժողովի պատգամավորի վճարովի հիմունքներով օգնականի չհարկվող…
Կենդանաբանական այգում կրկին կենդանի է սատկել
Երևանի Կենդանաբանական այգու բեզոարյան այծերից մեկը հայտնաբերվել է սատկած վիճակում: Այս մասին հայտնում են Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից։ «Բեզոարյան այծի այս առանձնյակը երկուշաբթի օրը հայտնվել էր իր ազատավանդակից և Կենդանաբանական այգու սահմաններից դուրս, սակայն այգու աշխատակիցների ջանքերով նորից վերադարձել է այնտեղ: Կենդանին այդ ազատավանդակում բնակվում էր 2013 թվականից՝ ծնվելու օրվանից: Թե ինչն է դարձել…
Համակարգչային մկնիկին կարող է փոխարինել մատանին
Indiegogo կայքում ներկայացված է Padrone մատանին, որը կարող է փոխարինել համակարգչային մկնիկին։ Անլար լիցքավորվող կայանով այդ աքսեսուարը վաճառվում է 189 դոլարով, փոխանցում է Oane-ը։ Գործարկելու համար Padrone մատանին անհրաժեշտ է միայն մատին դնել։ Էջերը կարելի է թերթել սեղանի մակերեսին ձեռքի շարժումով։ Այն ունի տեսախցիկ և շարժման հաղորդիչ:














