Sky Italia
«Բավարիայի» կիսապաշտպան Խավի Մարտինեսի ծառայություններով հետաքրքրված է «Ֆիորենտինան»: Հայտնի է, որ ֆուտբոլիստը կարող է պայմանագիր կնքել իտալական թիմի հետ, քանի որ ակումբը սկսել է բանակցություններ վարել Մարտինեսի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է Sky Italia-ն:
«Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի «Արսենալում»: Հայտնի է, որ ակումբին հաջողվել է համաձայնության գալ Վիլիանի հետ և նրանք 3 տարվա պայմանագիր կկնքեն: Այս մասին հաղորդում է Sky Italia-ն:
«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Դավիդ Սիլվան հայտնվել է ազատ գործակալի կարգավիճակում ու կարող է կարիերան շարունակել իտալական «Լացիոյում»։ Sky Italia-ի հաղորդմամբ՝ «Լացիոն» 3 տարվա պայմանագիր է առաջարկել 34-ամյա բրազիլացուն, իսկ վերջինս դեմ չէ պայմանագրի կետերի հետ ու կողմերը կարող են շուտով հասնել համաձայնության։ Նշվում է, որ նոր ակումբում Սիլվան տարեկան կստանա 3 միլիոն եվրո աշխատավարձ։…
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր գրանցած ռեկորդի մասին: Ֆուտբոլիստը հայտնել է, որ ռեկորդները կարևոր են, սակայն իր համար առաջնայինը թիմային հաղթանակներն են: «Ֆուտբոլիստը չի կարող ռեկորդներ գրանցել, եթե թիմը չի հաղթում: «Յուվենտուսը» ցանկանում է կատարելագործվել և նորանոր հաղթանակներ տանել»,-նշել է Ռոնալդուն: Հայտնենք, որ Ռոնալդուն «Լացիոյի» դեմ Իտալիայի առաջնության 34-րդ…
Միլանի «Ինտերը» որոշել է երկարաձգել պայմանագիրը թիմի ֆուտբոլիստներից երկուսի՝ դարպասապահ Սամիր Հանդանովիչի ու պաշտպան Դանիլո Դ՛Ամբրոզիոյի հետ։ Sky Italia-ի հաղորդմամբ ֆուտբոլիստներն ու ակումբը արդեն համաձայնության են եկել պայմանագրի։ երկարաձգման հարցով։ Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն գոհ է խաղացողներից ու ցանկանում է, որպեսզի նրանք շարունակեն իրենց մրցելույթները ակումբում։
«Միլանի» լեգենդար ֆուտբոլիստ Ջենարո Գատուզոն, ով այժմ մարզչական գործունեությամբ է զբաղվում, կերկարաձգի պայմանագրի «Նապոլիի» հետ։ Այս մասին հայտնել է Sky Italia-ն։ Նշվում է, որ Գատուզոյի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը։ Իտալացի մասնագետը «Նապոլիի» ղեկը ստանձնել է 2019 թվականին։
Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է ջանալ ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին։ Արգենտինացի 22-ամյա ֆուտբոլիստն արդեն տվել է իր համաձայնությունը «Բարսա» տեղափոխվելու համար, սակայն դեռևս համաձայնության չեն կարողանում հասնել ակումբները։ Sky Italia-ի պնդմամբ՝ միլանյան ակումբը Մարտինեսի տրանսֆերային իրավունքները վաճառելու համար «Բարսելոնայից» պահանջում 90 միլիոն եվրո և մեկ ֆուբոլիստի։ Նշվում է, որ հարձակվողի տեղափոխման միակ խոչընդոտն այժմ…
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է թիմի ֆուտբոլիստ Գոնսալո Իգուայինի մասին։ «Շատերը մտածում են, որ ես բոլորի հետ վիճում եմ: Դա բնավ էլ այդպես չէ, բացի՝ Իգուայինից: Նրա հետ խնդիրներ առաջանում են, չգիտեմ, թե ինչու: Միգուցե, նա ցանկանում է լսել ինչ-որ ագրեսիվ կարծիք, ինչը նրա խաղի վրա դրական ազդեցություն է ունենում», – Սարիի…
Իտալական «Միլանը» ցանկանում է ձեռք բերել Տեմուե Բակայոկոյին, ով այժմ հանդես է գալիս Լոնդոնի «Չելսիում»։ Բակայոկոն 2018/19 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել միլանյան ակումբում։ Sky Italia-ի հաղորդմամբ՝ անգլիական ակումբը պատրաստ է հրաժեշտ տալ կիսապաշտպանին, եթե նրա համար ստանա 20-ից 25 միլիոն եվրո։ Նշվում է, որ «Միլանում» Բակայոկոյին առաջարկելու են տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ այն…
Միլանի «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Ալվարո Ռեկոբան խոսել է թիմի մարզիչ Կոնտեի ու ակումբի մասին։ «Կոնտեն այն մարդն է, ով կվերադարձնի «Ինտերի փայլը»: Ես խաղացել եմ այս գերհզոր ակումբում և ուզում եմ, որ այն կրկին լավագույններից մեկը դառնա Եվրոպայում: Կարող եք վստահ լինել ՝ «Յուվենտուսի» մենիշխանությունը իտալական ֆուտբոլում շուտով կավարտվի», – Ռեկոբայի խոսքերը փոխանցում է Sky…
Վարձավճարով «Ջենոայում» հանդես եկող «Ինտերի» ֆուտբոլիստ Անդրեա Պիամոնտին նշել է, որ «Ինտերն» իր երազանքների ակումբն է։ «Սա լուրջ քայլ էր ինձ համար: Միլանյան ակումբում քիչ էի խաղում և որոշեցի փոխել թիմային գրանցումս: Այդուհանդերձ, «Ինտերը» իմ երազանքների ակումբն է: Վստահ եմ՝ մի օր կվերադառնամ այնտեղ», – Պիամոնտիի խոսքերը փոխանցում է Sky Italia-ն:
«Միլանի» նախկին ֆուտբոլիստ Մասիմո Ամբրոզինին խոսել է Զլատան Իբրահիմովիչի մասին։ «Զլատանը հրաշալի հարձակվող է: Նա կարող է իր հետևից տանել թիմակիցներին, բայց նա չի կարող լուծել «Միլանի» բոլոր խնդիրները: Թիմի ներսում այնքան խնդիրներ կան, որ 10-ը Զլատանն էլ չեն կարող շտկել իրավիճակը: Իմ սիրելի ակումբը այլևս այն չէ, ինչ նախկինում էր», – Ամբրոզինիի խոսքերը փոխանցում…
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է թիմի վինգեր Գարեթ Բեյլի մասին։ «Բեյլը հրաշալի ֆուտբոլիստ է, սակայն, ֆուտբոլն այլևս նրա առաջնահերթություններից չէ: Ինձ դուր է գալիս նրա խաղը, բայց եթե նա ուզում է չեմպիոն դառնալ, պետք է նվիրվի իր աշխատանքին: Գոլֆ խաղալով «Ոսկե գնդակ» չեն նվաճում», – իտալացու խոսքերը փոխանցում է Sky Italia-ն:
«Նապոլի»-ի հարձակվող Խոսե Կալյեխոնը մտադիր է ամռանը տեղափոխվել չինական «Դալիան Յիֆան»: Ինչպես հաղորդում է Sky Italia-ն, իտալական ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը ամեն ինչ կանի թիմում պահելու իսպանացի ֆուտբոլիստին։ Դե Լաուրենտիսը կզրուցի 33-ամյա ֆուտբոլիստի հետ և կփորձի համոզել նրան չլքել Նեապոլը: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Նապոլի»-ի նախագահը մերժել էր աշխատավարձի բարձրացման Կալյեխոնի պահանջները: Չինաստանում հարձակվողը…
Չի կարելի ամբողջ օրը խաղալ խաղացանկի հետ: Այս մասին ասել է Միլանի «Ինտեր»-ի նախագահ Ստիվեն Չժանը՝ քննադատելով Ա Սերիայի ղեկավար Պաոլո դել Պինոյին։ Այս մասին հաղորդում է Sky Italia-ն: Չժանին մասնավորապես անհանգստացրել է այն հանգամանքը, որ առաջնության խաղերը կորոնավիրուսի պատճառով հետաձգվում կամ չեղարկվում են: «Ֆուտբոլիստների առողջությունը պետք է առաջնային դիրքում լինի ձեզ համար: Խաղերը անընդհատ…