Sport.es

  • Կլոպը՝ Բարսայի մարզչի նոր թեկնածուն է

    Կլոպը՝ Բարսայի մարզչի նոր թեկնածուն է

    «Բարսելոնայի» ղեկավարությունը ակումբի մարզչի նոր թեկնածու ունի։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Նշվում է, որ այժմ դիտարկվում է նաև «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի թեկնածությունը։ Սակայն, հենց այս պահին մի փոքր անիրատեսական է, որ Կլոպը կփոխի ակումբը։ Ըստ աղբյուրի՝ «Բարսան» առաջարկ կանի Կլոպին 2022-ի ամռանը։

  • Այսքան տարիներ աշխատել եմ, որ խաղամ Բարսայում․ Ֆատի

    Այսքան տարիներ աշխատել եմ, որ խաղամ Բարսայում․ Ֆատի

    Կատալոնական «Բարսելոնայի» 18-ամյա ծագող աստղ Անսումանե Ֆատին մեկնաբանել է ակումբի հետո պայմանագրի երկարաձգումը, որի մասին պաշտոնապես հայտնի դարձավ ժամեր առաջ։ Ֆատին ասել է, որ շատ ուրախ է իրադարձության համար, քանի որ շարունակելու է հանդես գալի իր սիրելի թիմում։ Նա նշել է, որ «Բարսայում» խաղալը հենց այն է, ինչի համար ինքն աշխատել է տարիների շարունակ։ Ֆատիի…

  • Ումտիտիին մեկ շաբաթ ժամանակ են տվել

    Ումտիտիին մեկ շաբաթ ժամանակ են տվել

    «Բարսելոնան» թիմի պաշտպան Սամուել Ումտիտիին մեկ շաբաթ ժամանակ է տվել որոշում կայացնելու համար: Նշվում է, որ ակումբը կարիերան շարունակելու մի քանի տարբերակ է առաջարկել, սակայն ֆրանսիացին առայժմ ընտրություն չի կատարել: Նշվում է, որ Ումտիտիի ծառայություններով հետաքրքրված են «Լիոնն» ու «Բենֆիկան»: Այս մասին տեղեկանում ենք Sport.es-ից։

  • Լանգլեն կարող է հեռանալ Բարսայից

    Լանգլեն կարող է հեռանալ Բարսայից

    «Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն առաջիկայում կարող է հեռանալ ակումբից՝ չնայած նախկինում արած հայտարարություններին: Նշվում է, որ ակումբը ցանկանում էբաժանվել Լանգլեից՝ ելնելով Էրիկ Գարսիայի ու իր դիրքի խաղացողների հաջող ելույթներից: Նախկինում Լանգլեն հայտնել էր, որ մյուս մրցաշրջանում կմնա «Բարսելոնայում»: Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում 26-ամյա պաշտպանն անցկացրած 33 խաղում դարձել է 1 գոլի ու 1 ինքագոլի հեղինակ:…

  • Յուվեն ցանկանում է Բարսայից հետ բերել Պյանիչին

    Յուվեն ցանկանում է Բարսայից հետ բերել Պյանիչին

    Իտալական «Յուվենտուսը» ցանկանում է իր թիմ հետ բերել «Բարսելոնա» տեղափոխված Միրալեմ Պյանիչին։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։ Նշվում է, որ թուրինյան ակումբը ֆուտբոլիստմների փոխանակություն է առաջարկում «Բարսային»․ Աարոն Ռեմսին Պյանիչի փոխարեն։ Նշենք, որ Պյանիչը «Յուվեում» հանդես է եկել 2016-ից 2020 թվականների ընթացքում, որից հետո տեղափոխվել է կատալոնական ակումբ ու այնտեղ անցկացրել մեկ մրցաշրջան։

  • Բարսան փորձում է ստիպել Դեմբելեին չհեռանալ ակումբից

    Բարսան փորձում է ստիպել Դեմբելեին չհեռանալ ակումբից

    Կատալոնական «Բարսելոնան» ճնշում է գործադրում թիմի ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեի նկատմամբ, որ վերջինս երկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ըստ աղբյուրի՝ Դեմբելեին սպառնում են, որ եթե նա չստորագրի երկարաձգման պայմանագիրը, ապա նրան դուրս կթողնեն հայտացուցակից։ Հիշեցնենք, որ նա վնասվածք է ստացել Ֆրանսիայի հավաքականում ու այս պահին վերականգնողական փուլում է։ Նշենք, որ Դեմբելեի ներկայիս…

  • Ագուերոն ամռանը կդառնա Բարսայի ֆուտբոլիստ

    Ագուերոն ամռանը կդառնա Բարսայի ֆուտբոլիստ

    «Մանչեսթեր Սիթիի» պատմության լավագույն ռմբարկուն՝ Սերխիո Ագուերոն, մեկ ոտքով կատալոնական «Բարսելոնայում» է։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Նշվում է, որ հունիսի մեկին արգենտինացի հարձակվողը կդառնա «Բարսայի» ֆուտբոլիստ ու պայմանագիր կկնքի ակումբի հետ 2 տարով։ Ըստ աղբյուրի՝ 32-ամյա Ագուերոյի գործող պայմանագիրը «Սիթիի» հետ լրանում է այս մրցաշրջանի ավարտին, այսինքն՝ ֆուտբոլիստը Իսպանիա կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։

  • Բարսան Հալանդի այլընտրանք է դիտարկում Քեյնին

    Բարսան Հալանդի այլընտրանք է դիտարկում Քեյնին

    Այս ամռանը «Բարսելոնան» կարող է փորձ ձեռնարկել «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Հարի Քեյնին ձեռք բերելու համար՝ առաջարկ անելով անգլիական ակումբին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբում Քեյնին դիտարկում են որպես Հալանդին փոխարինող տարբերակ։ Նշվում է, որ Քեյնի տրանսֆերային արժեքը գնահատվում է 120 միլիոն դոլար։ Ռմբարկուի համար կպայքարեն նաև «Ռեալը», «Յուվենտուսը» և այլն։

  • Բարտոմեուն գիշերն անցկացրել է ոստիկանությունում

    Բարտոմեուն գիշերն անցկացրել է ոստիկանությունում

    «Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն այս գիշերն անցակցրել է ոստիկանական բաժանմունքում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Հիշեցնենք, որ երեկ Բարտոմեուի հետ միասին ձերբակալվել էին նաև «Բարսայի» գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն և փաստաբանական ծառայության ղեկավար Ռոման Գոմես Պենտին։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալությունները կարող են կապված լինել, այսպես կոչված, «Բարսելոնա գեյթ» գործի հետ, որի շրջանակներում քննվում է…

  • Դեմբելեն չի պատրաստվում հեռանալ Բարսայից

    Դեմբելեն չի պատրաստվում հեռանալ Բարսայից

    Լուրեր էին տարածվել, որ «Բարսելոնայի» 23-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեն հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դիտակետում։ Բայց, ի հակադրություն դրա, Դեմբելեն ցանկանում է մնալ կատալոնական ակումբում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Նշվում է, որ ֆուտբոլիստը նախատեսում է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։

  • Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Կուման

    Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Կուման

    «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է թիմի առաջատար Լիոնել Մեսսի մասին։ «Մեսսին ինձ ցույց է տվել, որ հաղթող մարզիկ է: Նա ցանկանում է պայքարել և հաղթել՝ հաղթանակներ պարգևելով նաև իր թիմին: Երկար զրույց եմ ունեցել Մեսսիի հետ, քննարկել ենք ամեն ինչ: Կարող եմ ասել, որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է», – Կումանի խոսքերը փոխանցում…

  • Մեսսին կարող է բաց թողնել Ռեալի հետ հանդիպումը

    Մեսսին կարող է բաց թողնել Ռեալի հետ հանդիպումը

    «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել Իսպանիայի մեկնարկած առաջնության առաջին Էլ կլասիկոն: Հայտնի է, որ ֆուտբոլիստը պետք է Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցի 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Էկվադորի և Բոլիվիայի դեմ հանդիպումներին և եթե Մեսսին միանա հավաքականին, ապա պետք է Իսպանիա վերադառնալուց հետո 14 օր մնա ինքնամեկուսացման մեջ և…

  • Սետիենը դատի է տալու Բարսային

    Սետիենը դատի է տալու Բարսային

    Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը որոշել է դատի տալ «Բարսային»։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Պատճառն այն է, որ ինքն ու իր օգնականները «Բարսելոնայի» հետ պայմանագրերի խզման պաշտոնական գրություն ստացել են միայն այս շաբաթ, բայց Ռոնալդ Կումանը արդեն 2 շաբաթ է, ինչ ստանձնել է իսպանական ակումբի ղեկը։ Նշվում է, որ Սետիենը «Բարսայից» պահանջում…

  • Կավանին մոտ է Բարսա տեղափոխվելուն

    Կավանին մոտ է Բարսա տեղափոխվելուն

    Կատալոնական «Բարսելոնան» մոտ է Էդիսոն Կավանիի հետ պայմանագիր կնքելուն։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Նշվում է, որ ֆուտբոլիստի գործակալներն անձամբ են «Բարսային» առաջարկել Կավանիի ծառայությունները։ Ըստ աղբյուրի՝ իսպանական ակումբում Կավանիին տեսնում են  որպես Լուիս Սուարեսի փոխարինող, ով հնարավոր է լքի «Բարսելոնան»։