sportayin lurer

  • Ազգային Ժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նախորդ տարվա պետական բյուջեի հաշվետվության շրջանակում ներկայացրել է նաև 2021 թ. սպորտի և երիտասարդության ոլորտներում կատարված աշխատանքները: Վահրամ Դումանյանն ընդգծել է՝ Կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահել նաև այս ոլորտները՝ կյանքի կոչելով մի շարք կարևոր միջոցառումներ: Մասսայական սպորտի խթանման նպատակով անցկացվել են մարզական միջոցառումներ Զանգվածային (մասսայական) սպորտին ուղղված…

    Ավելացել են մարզիկների և մարզիչների թոշակն ու դրամական մրցանակները
  • Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Արգենտինայում: El Observador-ը, հղում անելով Radio Miter-ին, հայտնում է, որ 35-ամյա հարձակվողը համաձայնության է եկել «Ռիվեր Փլեյթի» հետ։ Նշվում է, որ հարձակվողը այս շաբաթավերջին կմեկնի Բուենոս Այրես՝ ավարտելու տեղափոխության հարցը: Դրանից հետո ակումբը պաշտոնապես կհայտարարի տրանսֆերի մասին։ Հարձակվողը նախատեսում է լավագույն մարզավիճակով մեկնել 2022 թվականի Աշխարհի առաջնություն։…

    Սուարեսը իր կարիեռան կշարունակի Արգենտինայում
  • Իսպանական «Ռասինգի» կիսապաշտպան Պաբլո Տորեն պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 19-ամյա ֆուտբոլիստի համաձայնությունը թիմի հետ կտևի մինչև 2026 թվականը։ Անցած մրցաշրջանում Տորեն Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում մասնակցել է 11 հանդիպման ու դարձել մեկ գոլի հեղինակ։ Այսպիսով, Տորեն դարձավ առաջին խաղացողը, ով միացավ «Բարսելոնային» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

    19-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիր է կնքել Բարսելոնան
  • Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը սկսել է մարզումները ամերիկահայ անվանի մասնագետ Ռեքս Քալամյանի գլխավորությամբ: Մեր թիմը Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախապատրաստվում է հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք SADA CUP միջազգային մրցաշարին, ինչպես նաև փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում՝ Տա-Քալի քաղաքում: Ռեքս Քալամյանի գլխավորությամբ թիմն այսօր երկրորդ մարզումն է անցկացրել՝ բարձր տրամադրությամբ…

    Հայաստանի բասկետբոլի հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
  • «Միլանի» ավագ Ալեսիո Ռոմանյոլին ամենայն հավանականությամբ ելույթները չի շարունակի իտալական գրանդի կազմում։ Այս մասին հայտնել է Sportitalia-ն։ Պատճառը այն է, ակումբը չի ցանկանում ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կնքել, նա նույնպես դեմ չէ հեռանալուն։ Ըստ աղբյուրի՝ 27-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Լացիոն»։ Մեծ է հավանականությունը, որ Ռոմանյոլին ազատ գործակալի կարգավիճակով կհամալրի հռոմեացիների կազմը։

    Միլանի ավագը ելույթները չի շարունակի իտալական գրանդի կազմում
  • Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի ազգային հավաքականի երիտասարդ կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի տրանսֆերային իրավունքը: Այս մասին հայտնում է Cadena Ser-ը: Ըստ աղբյուրի՝ ակումբը մտադիր է 90 միլիոն եվրո ծախսել անգլիացու տրանսֆերի համար: Հաղորդվոմ է նաև, որ «Ռեալին» այս տարի չի հաջողվի ձեռք բերել անգլիացուն, քանի որ նրանք արդեն օգտագործել են իրենց…

    Ռեալը մտադիր է խոշոր գործարք իրականացնել
  • ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը ցանկանում է լինել թիմի հիմնական առաջին համարը: Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, կոստառիկացին մտադիր չէ խաղաժամանակը կիսել Ջանլուիջի Դոնարումայի հետ և ցանկանում է, որ ակումբը ազատվի իտալացուց։ Միևնույն ժամանակ, ինքը՝ Դոննարուման, չի ցանկանում որևէ տեղ գնալ և նույնպես դեմ է Նավասի հետ խաղաժամանակն ու դարպասը կիսելուն։ Այս իրավիճակը ֆուտբոլիստների միջև…

    ՊՍԺ-ում  2 աստղերի միջև կոնֆլիկտ է առաջանում
  • Այսօր Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Հայաստանը մրցաշարում ներկայացնելու են «Արարատը», «Ալաշկերտը», իսկ երկրորդ փուլում՝ «Արարատ-Արմենիան»։ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը որակավորման երկրորդ փուլում կլինի «Դինիամո-Թբիլիսի»-«Պաեդե» (Էստոնիա) զույգի հաղթողի հետ։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 7-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 14-ին։

    Հայտնի է Արարատ-Արմենիայի մրցակիցը որակավորման երկրորդ փուլում
  • «Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեն համաձայնության է եկել Մյունխենի «Բավարիայի» հետ: Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ սենեգալցին մյունխենցիների հետ 3 տարվա պայմանագիր կկնքի: Նշվում է, որ գործարքի գումարը պետք է կազմի 35 մլն եվրո։ Նաև «Լիվերպուլը» հետագայում կարող է 5 միլիոն եվրո բոնուս ստանալ:  

    Մանեն համաձայնության է եկել Մյունխենի Բավարիայի հետ
  • «Բարսելոնայի» և Նիդեռլանդների հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ 25-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել անգլիական գրանդի հետ։ Այժմ «կարմիր սատանաները» պետք է «Բարսելոնայի» հետ համաձայնեցնեն տրանսֆերի գումարի չափը: Հաղորդվում է, որ «Բարսան» Ֆրենկիի տրանսֆերային իրավունքի վաճառքից ակնկալում է ստանալ 80 միլիոն եվրո:  

    Յոնգը 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել անգլիական գրանդի հետ
  • «Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Պաուլո Դիբալան համաձայնության է եկել Միլանի «Ինտերի» հետ: Այս մասին հայտնում է TyC Sports-ը՝ նշելով, որ կկնքվի քառամյա պայմանագիր։ Նշվում է, որ արգենտինացին տարեկան կստանա մոտ 6 միլիոն եվրո՝ առանց բոնուսների։ Բոնուսների դեպքում գումարը կարող է աճել մինչև 8 միլիոն եվրո: Հաղորդվում է նաև, որ շուտով Դիբալան բուժզննում…

    Դիբալան և Ինտերը համաձայնության են եկել
  • «Մանչեսթեր Յունայթեդի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը պաշտոնապես տեղափոխվեց «Ռոմա»: Այս մասին հայտնում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը: Մատիչը հռոմեական թիմում հանդես կգա «21» խաղային համարի ներքո: Կողմերը կնքել են 1 տարվա պայմանագիր։

    Մանչեսթեր Յունայթեդի սերբ կիսապաշտպանը տեղափոխվեց Ռոմա
  • Հայաստանը ներկայացնող երկու լողորդներ կմասնակցեն աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: «Մարզիչ Արման Վահանյանի ղեկավարությամբ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը կմասնակցեն ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության ծրագրով լողի մրցաշարին: Սեպտեմբերին տեղի կունենա ՀԱՕԿ-ի նախագահի ընտրությունները Ես ընդամենը եկել եմ կանգնելու ՀԱՕԿ նախագահի կողքին․ Ռոման Ամոյան Բարսեղյանը հունիսի 21-ին կմրցի 100 մ. ազատ լողաոճում: Երկու օր…

    ՀՀ-ն ներկայացնող լողորդներները կմասնակցեն աշխարհի առաջնությանը
  • Կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը կարիերան շարունակելու է Հայաստանում: VNews-ին հայտնի դարձավ, որ 30-ամյա ֆուտբոլիստը կարճ ժամանակով որոշել է վերադառնալ հայրենիք և առաջարկ է ստացել VBET Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող երկու ակումբից: Առաջիկա օրերին նա այդ ակումբներից մեկի հետ պայմանագիր կստորագրի: Այդուհանդերձ, Հովսեփյանը ցանկանում է հետագայում կրկին վերադառնալ Եվրոպա, որտեղ մի քանի ակումբ հետաքրքրված է նրա ծառայություններով:…

    Ռումյան Հովսեփյանը կարիերան շարունակելու է Հայաստանում
  • Մադրիդի «Ատլետիկոյի» և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսն իր ծառայություններն առաջարկել է Թուրինի «Յուվենտուսին»: Այս մասին հայտնել է La Gazzetta dello Sport-ը՝ նշելով, որ նա նպատակ ունի կարիերան շարունակել Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմում։ Նշվում է, որ «Յուվենտուսն» արդեն սկսել է ակտիվորեն ուսումնասիրել Սուարեսի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։

    Սուարեսն իր ծառայություններն է առաջարկել Յուվենտուսին