«Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեն համաձայնության է եկել Մյունխենի «Բավարիայի» հետ: Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ սենեգալցին մյունխենցիների հետ 3 տարվա պայմանագիր կկնքի:
Նշվում է, որ գործարքի գումարը պետք է կազմի 35 մլն եվրո։ Նաև «Լիվերպուլը» հետագայում կարող է 5 միլիոն եվրո բոնուս ստանալ:

