Tert.am

  • Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ։ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ: Մայիսի 9-ը սուրբ տոն է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների համար,…

    Փաշինյանը շնորհավել է Պուտինին ու Միշուստինին
  • «Կոմանդոս» ջոկատի սպա՝ գնդապետ Արա Մուրադյանը մայիսյան հաղթանակների օրվա առթիվ Հայաստանի պատմության թանգարանին է նվիրել ՀՀ Ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի անձնական իրերից՝ սեղանի ժամացույց, որը 1992 թվականից ի վեր եղել է գեներալի աշխատասենյակում մինչև կյանքի վերջին օրը, փամփշտակալ՝ ուսումնական փամփուշտով, խաչ՝ կազմված փամփուշտներից և մի շարք այլ նմուշներ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի պատմության թանգարանի…

    Պատմության թանգարանը նվեր է ստացել Կոմանդոսի որոշ անձնական իրեր (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
  • Մարտի 3-ից խաղադաշտ դուրս չեկած Գևորգ Ղազարյանը վերադարձել է շարքեր՝ «Լամիայի» կազմում։ Հայազգի կիսապաշտպանը Հունաստանի Սուպերլիգայի հետնապահների խմբի 6-րդ տուրի ՕՖԻ-ի հետ խաղում մտել է փոխարինման երկրորդ կեսի ամենասկզբում։ Նշենք, որ Ղազարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում ենք կիպրական ԱԵԼ-ին, ու հայ ֆուտբոլիստը վարձավճարով է «Լամիայում»։ Հիշեցնենք, որ Գևորգ Ղազարյանը բաց էր թողել նաև Հայաստանի հավաքականի վերջին…

    Գևորգ Ղազարյանը վնասվածքից հետո առաջին անգամ դուրս է եկել դաշտ
  • Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1089 նոր դեպք, ապաքինվել են ևս 1489-ը։ Այս մասին հայտնում են StopCov.ge կառավարական հատուկ կայքից։ Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է COVID-19-ով վարակման 321919 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 300989-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 4281 պացիենտներ, որոնցից 18-ը անցած 24 ժամերի ընթացքում։

    Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1089 նոր դեպք
  • Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին, ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ միասին, այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել հանուն Հայրենիքի զոհված ազատամարտիկների հիշատակին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նախագահ Հարությունյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Պաշտպանության…

    Հարությունյանը, Սահակյանը, Ղուկասյանն ու Ծառուկյանը այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր
  • Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը` մայիսյան եռատոնի կապակցությամբ. «Մայիսի 9-ը Արցախի և ողջ հայ ժողովրդի պատմության ամենահիշարժան խորհրդանշական օրերից մեկն է: Այսօր մենք նշում ենք փառապանծ եռատոնը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, 1992 թ. մայիսին Շուշիի ազատագրումը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորումը: Մենք հպարտությամբ ենք հիշում այն մարտիկների սխրանքները, որոնց շնորհիվ կարողացանք հաղթահարել…

    Այսօր մենք նշում ենք փառապանծ եռատոնը. Արցախի ԱԳՆ-ի ուղերձը
  • Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվում է զորահանդես՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձին։ Այն ուղիղ եթերով կարող եք դիտել ստորև։

    Կարմիր հրապարակում մեկնարկել է հաղթանակի զորահանդեսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
  • Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել և խոնարհվել Արցախյան 44-օրյա և Ապրիլյան քառօրյա պատերազմների հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

    Փաշինյանն այցելել է Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցել անկախության համար զոհվածների հիշատակին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
  • Ռուսաստանաբնակ հայազգի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը արձագանքել է այն խոսակցություններին, որ իրենով հետաքրքրված է «Լոկոմոտիվը»։ «Ես ու թիմս կարևոր խաղ ունենք «Դինամոյի» հետ: Մենք միայն սրա մասին ենք մտածում: Լուրերը շարունակում են մնալ մամուլում: Եկեք խաղանք վերջին խաղը, ապա կտեսնենք, թե ինչպես կլինի ապագան», – ասել է Տիկնիզյանը: Հիշեցնենքն, որ Տիկնիզյանն այս պահին հանդես է գալիս…

    Տիկնիզյանն անդրադարձել է՝ իր հանդեպ Լոկոմոտիվի հետաքրքրության մասին լուրերին
  • Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը միացել է «Անմահ գունդ» խորագրով միջազգային ակցիայի շրջանակում Հայաստանում անցկացվող «Անմահ գունդ» առցանց արշավին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի Facebook-ի պաշտոնական էջից, որտեղ նաև լուսանկարներ են հրապարակվել։ Նշվում է, որ արշավի նպատակը Մեծ հաղթանակի օրվա խորհրդի և դրա վերաբերյալ հիշողությունների պահպանումն ու փոխանցումն է հաջորդ սերունդներին։

    Արմեն Սարգսյանը միացել է «Անմահ գունդ» արշավին
  • ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորների ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» պանթեոն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ ԱԺ նախագահը ծաղիկներ խոնարհեց սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի, ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի շիրիմներին, հարգանքի տուրք մատուցեց Արցախյան գոյամարտում տարբեր տարիներին ընկած նահատակների հիշատակին:

    Արարատ Միրզոյանը պատգամավորների ուղեկցությամբ այցելեց Եռաբլուր
  • Մայիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219270 դեպք, որոնցից 204578-ն` առողջացած, 4234-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այսպիսով` երեկ կատարվել է 2353 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 178 նոր դեպք: Ունենք 457 առողջացած և 9 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է…

    178 նոր դեպք, 457 ապաքինված ու 9 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում
  • ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման օրվա կապակցությամբ․ «Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ։ Սա մեծ տոն է, որով մենք արդարացիորեն հպարտանում ենք։ Մենք այն մշտապես նշել և շարունակելու ենք նշել, քանզի հսկայական է եղել հայ ժողովրդի ներդրումը 20-րդ դարի արհավիրքի՝…

    Մենք պարտավոր ենք նշել Շուշիի ազատգրման օրը․ Փաշինյանի ուղերձը
  • Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր Հաղթանակի և խաղաղության օրն է: Հիշենք բոլորին, ովքեր պայքարել են հաղթելու վստահությամբ և չպարտվելու հաստատակամությամբ: Հիշենք բոլորին, ովքեր ընկել են հաղթանակի ու խաղաղության համար: Խոնարհվենք նրանց հիշատակի ու սխրանքի առաջ: Նրանք հաղթեցին շուրջ 30 տարի առաջ Շուշին ազատագրելով: Նրանք հաղթեցին ավելի…

    Մենք պարտավոր ենք հաղթել․ նախագահի ուղերձը
  • ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այսօրվանից ևս մեկ շարժական պատվաստումային խումբ է գործում «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում: Նշենք, որ արդեն 4-րդ օրն է, ինչ նմանատիպ խմբեր աշխատում են Հյուսիսային պողոտայում և «Դալմա Գարդեն մոլի կայանատեղիում: Շարժական պատվաստումային խմբերը համալրված են թե՛ «Աստրազենեկա» և թե՛ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերով: Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել…

    COVID-19-ի դեմ պատվաստում կարող եք ստանալ նաև Մեգամոլ առևտրի կենտրոնի տարածքում. ԱՆ