fbpx
Սպորտ

Գևորգ Ղազարյանը վնասվածքից հետո առաջին անգամ դուրս է եկել դաշտ

Մարտի 3-ից խաղադաշտ դուրս չեկած Գևորգ Ղազարյանը վերադարձել է շարքեր՝ «Լամիայի» կազմում։

Հայազգի կիսապաշտպանը Հունաստանի Սուպերլիգայի հետնապահների խմբի 6-րդ տուրի ՕՖԻ-ի հետ խաղում մտել է փոխարինման երկրորդ կեսի ամենասկզբում։

Նշենք, որ Ղազարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում ենք կիպրական ԱԵԼ-ին, ու հայ ֆուտբոլիստը վարձավճարով է «Լամիայում»։

Հիշեցնենք, որ Գևորգ Ղազարյանը բաց էր թողել նաև Հայաստանի հավաքականի վերջին 3 հանդիպումները։ Բացակայության պատճառը վնասվածքն էր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ