Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1089 նոր դեպք, ապաքինվել են ևս 1489-ը։
Այս մասին հայտնում են StopCov.ge կառավարական հատուկ կայքից։
Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է COVID-19-ով վարակման 321919 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 300989-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 4281 պացիենտներ, որոնցից 18-ը անցած 24 ժամերի ընթացքում։