The Sun
Քեյնը կտեղափոխվի Մանչեսթեր Սիթի
«Տոտնեհեմի» ղեկավարությունը համաձայնություն է տվել առաջատար Հարի Քեյնը տեղափոխությանը «Մանչեսթեր Սիթի»։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կազմելու է 160 միլիոն ֆունտ։ Ըստ աղբյուրի՝ տեղափոխությունից հետո Քեյնը կստանա շաբաթական 465 հազար եվրո աշխատավարձ ու կդառնա Անգլիայի Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ շրջանցելով Քևին Դե Բրույնեին։
Բալեկյանին գնելու համար անգլիական ակումբը կապ է հաստատել Ուրականի հետ
Հայաստանի ազգային հավաքականի ու «Ատլետիկո Ուրականի» ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարիերան կարող է շարունակվել ոչ թե Արգենտինայում, այլ Անգլիայում։ Արդեն հայտնի է դարձել, որ «Բոկա Խունիորսը» ցանկանում է գնել Բալեկյանին ու ոչ պաշտոնական տվյալներով՝ պատրաստ է հարձակվողի համար վճարել շուրջ 2 միլիոն եվրո։ Բայց օրերս խոսակցություններ տարածվեցին, որ Բալեկյանով հետաքրքրված է նաև Չեմպիոնշիփից Պրեմիեր Լիգա…
Թաքուն ամուսնացել է Բորիս Ջոնսոնը
Մեծ Բրիտանիայի 56-ամյա վարչապետ Բորիս Ջոնսոնը ամուսնացել է 2-րդ անգամ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Նշվում է, որ Ջոնսոնի ընտրյալը Քերրի Սիմոնդսն է, ում հետ նա նշանադրվել էր անցած տարվա մարտ ամսին։ Զույգը պսակադրվել է Վեսթմինթսոնյան տաճարում՝ 30 հյուրերի ներկայությամբ։ Ամուսնական արարողությանը հրավիրված են եղել միայն ամենամտերիմ մարդիկ։ Ըստ աղբյուրի՝ Ջոնսոնը Բրիտանիայի պատմության երկրորդ…
Մեսսին կարող է հեռանալ Բարսայից
Կատալոնական «Բարսելոնան» կարող է հրաժեշտ տալ Լիոնել Մեսսին։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Ըստ աղբյուրի՝ այսպիսի մտադրության հիմնավորումը՝ Դորտմունդի «Բորուսիայի» աստղ Էրլինգ Հալանդի առաջնային թիրախ լինելն է։ Հալանդին գնելուց ու Մեսսին հրաժեշտ տալուց հետո, Հալանդը կկարողանա դառնալ թիմի առանցքային խաղացողը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսայի» հետ պայմանագրի կետերը համաձայնեցրել էր Սերխիո Ագուերոն։
Արքայազն Հարրին կմասնակցի արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը
Արքայազն Հարրին ժամանել է Մեծ Բրիտանիա, որպեսզի մասնակցի օրերս կյանքից հեռացած արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունը կայանալու է ապրիլի 10-ին։ Նշվում է, որ Արքայազն Հարրին ժամանելուց հետո մի քանի օր գտնվելու է կրանտինի մեջ, բայց նրան թույլ կտան մասնակցել պապի հուղարկավորությանը։ Ըստ աղբյուրի՝ Հարրին իջևանելու է Քենսինգթոնյան…
The Sun-ի պատվերով՝ Մարքլին ու Հարիին մի քանի տարի գաղտնի հետևել են
Հետաքրքիր տվյալներ են ի հայտ եկել Մեգան Մարքլի ու Արքայազն Հարիի վերաբերյալ։ Պարզվել է, որ տարիներ շարունակ թագավորական զույգին թաքուն հետևել է մասնավոր դետեկտիվ։ Այս մասին տեղեկանում ենք Byline Investigates գործակալության զեկույցից։ Նշվում է, որ 2016 թվականից՝ The Sun հռչակավոր պարբերականի նախաձեռնությամբ՝ դետեկտիվը սկսում է անհայտ տվյալներ հավաքել Մարքլի, Հարիի, նրանց ծանոթների, գործընկերների, ծրագրերի ու…
Յունայթեդը մտադիր է փոխարինել Պոգբային
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսպաշատպան Պոլ Պոգբան կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Ըստ աղբյուրի՝ ՄՅՈւ-ում կարծում են, որ պետք է փոխարինող գտնել Պոգբայի համար։ Որպես փոխարինողի թեկնածու դիտարկվում է «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։ Նշվում է, որ Պոգբայով հետաքրքրված են մի շարք գրանդներ, այդ թվում՝ «Յուվենտուսը», ՊՍԺ-ն ու «Ռեալ» Մադրիդը։
Նայթլին տղամարդ ռեժիսորների առաջ այլևս մերկ չի նկարահանվի
Հռչակավոր բրիտանացի կինոդերասանուհի Կիրա Նայթլին ուշագրավ հայտարարություն է արել․ նա ասել է, որ տղամարդ կինոռեժիսորների մոտ այլևս մերկ չի նկարահանվի։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Նայթլիի խոսքով՝ կին դերասահուներն իրենց վատ են զգում նման տեսարահանների նկարահանումների ժամանակ։ Դդերասանուհին հայտնել է նաև, որ պատրաստ է նկարահանվել մերկ, եթե ռեժիսորը կին է։
Բաքուն կարող է զրկվել Եվրո-2020-ի խաղերն ընդունելու հնարավորությունից
Նախանական որոշումով Եվրո-2020-ի խաղերը պետք է անցկացվել 12 քաղաքներում։ Դրանց թվում է նաև Բաքուն, որը, սակայն, կարող է դուրս մնալ այս ցանկից։ The Sun-ը հայտնում է, որ UEFA-ն քննարկում է Եվրոպայի առաջնության խաղերն ընդունող երկրների ցանկը կրճատելու հանարավորությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի ու կորոնավիրուսային համաճարակի հետ։ ԼՂ-ի դեպքում՝ խաղերն ընդունելու հնարավորությունից կարող է զրկվել…
ՊՍԺ-ն սահմանել է Մբապեի տրանսֆերային արժեքը
ՊՍԺ-ն պատրաստ է հաջորդ տարի 325 միլիոն եվրոյի դիմաց բաժանվել հարձակվող Կիլիան Մբապեից: Հայտնենք, որ ֆուտբոլիստը ակումբին արդեն տեղեկացրել է, որ մտադիր է հեռանալ: Այնուամենայնիվ, ավելի քան 300 միլիոն գումարը անհասանելի կլինի ցանկացած ակումբի համար, հաշվի առնելով, որ 2022 թվականին հարձակվողը կարող է անվճար տեղափոխվել այլ ակումբ որպես ազատ գործակալ: Այս մասին տեղեկանում ենք The…
Չենք ակնկալում Մեսսիի հեռանալը․ Բարսայի սպորտային տնօրեն
Էրիկ Աբիդալին «Բարսելոնայի» սպորտային տնօրենի պաշտոնում փոխարինած Ռամոն Պլանեսը խոսել է Մեսսիի հնարավոր տեղափոխման մասին։ «Մենք չենք ակնկալում Մեսսիի հեռանալը, քանի որ ցանկանում ենք, որ նա մնա «Բարսելոնայում»: Կարծում եմ՝ Մեսսին գիտի, որ հսկայական հարգանք է վայելում այստեղ, քանի որ մենք խոսում ենք պատմության լավագույն ֆուտբոլիստի մասին: Վստահ եմ, որ ապագան դրական է լինելու», –…
Իտալացի լրագրողը հերքել է, որ ինչ-որ կապ ունի Իբրահիմովիչի հետ
29-ամյա իտալացի մարզական լրագրող Դիլետ Լեոտը անդրադարձել է իր ու «Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչի միջև եղած սիրային կապի վերաբերյալ խոսակցություններին։ Լեոտը հերքել է այդ տեղեկությունները։ The Sun-ի հաղորդմամբ՝ ամեն ինչ սկսվել է այն պահից, երբ լրագրողի 29-ամյակին իրեն ու Իբրահիմովիչին տեսել են միասին։ Լեոտը հայտնել է, որ կապ չունի ֆուտբոլիստի հետ։
Լուկա Յովիչը կամուսնանա երկրորդ անգամ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կամուսնանա երկրորդ անգամ: Հայտնի է, որ ֆուտբոլիստը ծովափում ամուսնության առաջարկ է արել 29-ամյա մոդել Սոֆի Միոլևիչին: Զույգն այս պահին երեխայի է սպասում: Այս մասին հաղորդում է The Sun-ը: https://www.instagram.com/p/CD199yvIkNV/ https://www.instagram.com/p/CEFItSlDjCQ/
Օբամեյանգը Արսենալի հետ վերջնական համաձայնության դեռ չի եկել
«Արսենալի» 31-ամյա գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խոսել է ակումբի հետ բանակցությունների ընթացքի մասին։ «Այժմ բանակցում ենք ակումբի ղեկավարության հետ: Բանակցությունները հաջող են ընթանում, սակայն դեռ չենք եկել վերջնական համաձայնության: Միկել Արտետայի՝ «Արսենալ» վերադառնալուց հետո ամեն ինչ լավ է ընթանում: Վստահ եմ, որ մենք մեծ հաջողությունների կհասնենք», – Օբամեյանգի խոսքերը փոխանցում է The Sun-ը:
Չելսիի կիսապաշտպանին ձերբակալել են
«Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյին ձերբակալել են: Նա Մոդելի հետ գիշեր է անցկացրել, որից հետո մոդելը վաղ առավոտյան՝ 04:00-ին, զանգահարել է ոստիկանություն և շտապօգնություն: Զանգից հետո իրավապահ մարմինները ժամանել են ֆուտբոլիստի առանձնատուն և ձերբակալել Հադսոն-Օդոյին: Դեռևս հայտնի չեն միջադեպի մանրամասնությունները, սակայն աղջիկը այժմ հիվանդանոցում է: Հայտնի է, որ ֆուտբոլիստը աղջկա հետ ծանոթացել է համացանցով: Այս մասին…















