Tramp
ԱՄՆ-ում վանդալիզմով զբաղվողներին կսպառնա մինչև 10 տարվա ազատազրկում. Թրամփ
Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ում հուշարձանների վնասումը կպատժվի մինչև 10 տարվա ազատազրկմամբ: Թրամփը նշել է, որ ինքը դաշնային կառավարությանը թույլատրել է կալանավորել բոլորին, ովքեր ԱՄՆ-ում կզբաղվեն վանդալիզմով և կավերեն հուշարձանները: «Նրանց նկատմամբ կիրառել ընդհուպ մինչև 10 տարվա ազատազրկման պատիժ՝ ըստ վետերանների հուշահամալիրների պահպանման մասին օրենքի և այս հարցին առնչվող այլ ակտերի»,- նշել…
Թրամփի անձնական վերաբերմունքը Պուտինի նկատմամբ առեղծված է. Բոլթոն
Սպիտակ տան՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը իր «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Հուշեր Սպիտակ տնից» գրքում նշել է, որ Թրամփի անձնական վերաբերմունքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ առեղծված է: Բոլթոնը հայտնել է, որ ինչ վերաբերվում է Պոտինի գնահատականներին, նա երբեք կարծիք չի հայտնել, թերևս` իր առջև: «Ես երբեք չեմ հարցրել, թե…
Թրամփը Օբամային պետական դավաճանության մեջ է մեղադրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսելով երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի մասին նրան դավաճան է անվանել: Թրամփը հայտնել է, որ հետևել են իր 2016 թվականի նախընտական քարոզարշավին և դա պետական դավաճանություն է: «Տեսեք, երբ ես շատ վաղուց ելույթ էի ունենում ասում էի, որ նրանք լրտեսել են մեր քարոզարշավը: Նրանք գաղտնալսել են, դա ասվել է փակագծերում և…
Թրամփը քիչ ուշադրություն է դարձնում մեր դաշնակիցներին. Բոլթոն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը հայտնել է, որ Թրամփը որոշումներ է կայացնում՝ նախևառաջ հաշվի առնելով այն, թե ինչպես դրանք կանդրադառնան նախագահի պաշտոնում վերընտրվելու հնարավորությունների վրա: Բոլթոնը հայտնել է, որ իր կարծիքով Թրամփն այնքան է կենտրոնացած վերընտրվելու հարցի վրա, որ բոլոր երկարաժամկետ նկատառումները երկրորդ պլան են մղվել: «Ուստի նա կարծում…
Facebook-ը հեռացրել է Թրամփի նախընտրական շտաբի գովազդը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի գովազդը, որը տեղադրված է եղել նաև Facebook-ում` հեռացվել է: Հայտնի է, որ գովազդը նացիստական Գերմանիայում օգտագործված խորհրդանիշ է պարունակել: Թրամփի շտաբը հայտարարել է, որ դա ձախ ծայրահեղական «Անտիֆա» շարժման խորհրդանիշն է, որին նախագահը մեղադրում է ռասիզմի դեմ բողոքի ցույցերի կազմակերպման և այդ ակցիաների ընթացքում բռնություններ հրահրելու մեջ: Հայտնենք, որ…
Թրամփը չի նախատեսում վերանայել ԱՀԿ-ի կազմից դուրս գալու իր որոշումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ չի նախատեսում վերանայել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կազմից ԱՄՆ-ի դուրս գալու մասին իր որոշումը: Թրամփը նշել է, որ ԱՀԿ-ն ամբողջ աշխարհին մեծ հիասթափություն է պատճառել: «Երկար տարիներ շարունակ, ինչպես գիտեք, մենք շատ ավելին ենք վճարել, քան որևէ մեկ ուրիշը: Իսկ նրանք Չինաստանի խամաճիկն…
Թրամփի զարմուհին թերթին տեղեկություններ է հայտնել նախագահի հարկերի մասին
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի զարմուհի Մերի Թրամփն օգոստոսին գիրք կհրապարակի, որում, մասնավորապես, կպատմի, որ The New York Times-ին տեղեկություններ է փոխանցել, որոնք թերթն անցյալ տարի օգտագործել էր Դոնալդ Թրամփի հարկերի մասին նյութում: Հայտնի է, որ գիրքը վաճառքի է հանվելու օգոստոսի 11-ին, որում Թրամփի 55-ամյա զարմուհին «ցնցող և անպարկեշտ» դեպքեր կպատմի նրա կյանքից: Այս մասին հայտնում…
Անհնար է առաջընթացի հասնել` միլիոնավոր ամերիկացիների ռասիզմի մեջ մեղադրելով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դալասաում (Տեխաս նահանգ) կազմակերպված կրոնական միության, իրավապահ մարմինների և փոքր բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղանի ժամանակ հայտարարել է, որ իր աշխատակազմը հրաման կհրապարակի ոստիկանների կողմից ուժի կիրառման համազգային ստանդարտների վերաբերյալ: Թրամփը հայտնել է, որ անհնար է առաջընթացի հասնել` միլիոնավոր ամերիկացիների ռասիզմի մեջ մեղադրելով: «Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե…
Թրամփը մտադիր է վերսկսել նախընտրական հանրաքվեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ մտադիր է վերսկսել նախընտրական հանրաքվեի անցկացումը: Թրամփը հայտնել է, որ միջոցառումը տեղի կունենա հաջորդ ուրբաթ Թալսում, որից հետո նախատեսվում է հանրաքվեներ անցկացնել Ֆլորիդա, Արիզոնա և Հյուսիսային Կարոլինա նահանգներում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Հայտնենք, որ ԱՄՆ-ում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման գրեթե 2 մլն դեպք, մահացել…
Թրամփը 2,96 մլրդ. դոլար է հատկացրել անօթևաններին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում գրառում է կատարել: Նախագահը հայտարարել է, որ 2,96 մլրդ դոլար է հատկացնում անօթևան ամերիկացիներին, ինչպես նաև փողոցում հայտնվելու ռիսկի առաջ գտնվող քաղաքացիներին: Հայտնի է, որ նախագահի նման որոշումը պայմանավորված է կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրներով: «Արտակարգ իրավիճակների լուծման դրամաշնորհների ծրագրի շրջանակում 2,96 մլրդ դոլար եմ հատկացնում անօթևան ամերիկացիներին…
Մի քանի սոցիալական կայքերի «ամբողջովին ձախ արմատականներն են վերահսկում». Թրամփ
Մեկնաբանելով պահպանողական բլոգեր Միշել Մալկինի ելույթի տեսանյութի այն հատվածը, որը քննադատվում է սպիտակ ազգայնական գործիչներին սատարելու համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Facebook-ին, Instagram-ին, Twitter-ին, և Google-ին «ամբողջովին ձախ արմատականներն են վերահսկում»: Թրամփը հավելել է, որ այժմ իր վարչակազմը աշխատում է «այդ ապօրինի իրավիճակը շտկելու ուղղությամբ»։ The Radical Left is in total command…










