Աշխարհ

Թրամփը չի նախատեսում վերանայել ԱՀԿ-ի կազմից դուրս գալու իր որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ չի նախատեսում վերանայել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կազմից ԱՄՆ-ի դուրս գալու մասին իր որոշումը:

Թրամփը նշել է, որ ԱՀԿ-ն ամբողջ աշխարհին մեծ հիասթափություն է պատճառել:

«Երկար տարիներ շարունակ, ինչպես գիտեք, մենք շատ ավելին ենք վճարել, քան որևէ մեկ ուրիշը: Իսկ նրանք Չինաստանի խամաճիկն էին: Այնպես որ, ոչ, ես չեմ վերանայում այդ որոշումը, եթե միայն նրանք (ԱՀԿ պաշտոնյաները) իրենց մոտ կարգուկանոն չհաստատեն: Բայց ես վստահ չեմ, որ այս փուլում նրանք դրան ընդունակ են: Ցավոք, հնարավոր է միայն տարիներ հետո կարողանան դա անել, բայց ԱՀԿ գործիմացությունը աղետալի էր»,- շեշտել է Թրամփը:

Հայտնենք, որ մայիսի 29-ին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է ամբողջությամբ դադարեցնել ԱՀԿ-ի հետ հարաբերությունները:

Այս մասին հայտնում է BBC-ն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ