Transfer
Իվան Ռակիտիչը որոշել է՝ որ ակումբում կշարունակի կարիերան
Իվան Ռակիտիչը ցանկանում է վերադառնալ «Սևիլիա»: Ռակիտիչը տեղեկացրել է իր գործակալին, որ միակ ակումբը, որտեղ կցանկանա շարունակել կարիերան, դա «Սևիլիան» է: Խորվաթ ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս և ակումբը մտադիր չէ նոր պայմանագիր առաջարկել նրան: Այս մասին հաղորդում է Marca-ն: Հիշեցնենք, որ «Սևիլիայում» Ռակիտիչը հանդես է եկել 2011-2014 թվականներին: …
Յուվենտուսը ցանկանում է նոր դուետ ստեղծել
Tuttosport-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուս»-ը հետաքրքրված է «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերով: Անգլիացի հարձակվողը դարձել է թուրինյան ակումբի առաջին տրանսֆերային թիրախը՝ արժենալով շուրջ 200 միլիոն եվրո: Football Italia-ի տեղեկացմամբ՝ Թուրինյան ակումբը ցանկանում է նաև ձեռք բերել «Բորուսիա»-ի հարձակվող Էրլինգ Հոլանդին։ Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ Քեյնի տրանսֆերով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Ռեալը մտադրություն ունի վաճառել Սեբալյոսին
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է վաճառել Դանի Սեբալյոսի տրանսֆերը: Նրանք ցանկանում են ֆուտբոլիսիտին վաճառել «Արսենալին» և «արքայական» ակումբը ցանկանում է այդ գործարքից վաստակել 36 միլիոն ֆունտ: Վարձավճարով «Արսենալ» տեղափոխվելուց հետո Սեբալյոսի հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ նա քիչ խաղաժամանակի է ստանում: Սակայն գլխավոր մարզչի փոփոխությունից հետո նրան հնարավորություն է տրվել որոշ խաղերի դաշտ դուրս գալ:…
Հայտնի է՝ ինչ պայմանագիր կառաջարկի Բարսելոնան Մարտինեսին
«Բարսելոնան» որոշել է՝ Լաուտարո Մարտինեսին որքան աշխատավարձ է պատրաստ վճարել ։ «Բարսան» պատրաստ է ֆուտբոլիստին տարեկան 16 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել հայտնում է Goal-ը։ Հիշեցնենք, որ արդեն որոշ ժամանակ կատալոնական ակումբը հետաքրքրված է «Ինտերի» հարձակվողով և նույնիսկ արդեն կապնվել է իտալական ակումբի ներկայացուցիչների հետ՝ ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու կապակցությամբ։
Միլանը պատրաստ է գնել Լայպցիգի պաշտպանին
«Միլանը» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի պաշտպանության կենտրոնը: Թիմի ղեկավարությունը երկար ժամանակ հետևելով «Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոյի խաղին կարծում է, որ նա կարող է լուծել թիմի պաշտպանությունում առկա խնդիրները: Calciomercato-ի հաղորդմամբ՝ «Միլանը» պատրաստ է 60 միլիոն եվրո վճարել «Լայպցիգի» պաշտպանի համար:






