Tuttosport

  • Ինտերը ցանկանում է վարձակալել Ֆեդերիկո Կյեզային Լիվերպուլից

    Ինտերը ցանկանում է վարձակալել Ֆեդերիկո Կյեզային Լիվերպուլից

    «Ինտեր Միլանը» դիտարկում է «Լիվերպուլի» հարձակվող Ֆեդերիկո Կյեզային վարձակալելու հնարավորությունը վեց ամսով, հայտնում է Tuttosport-ը։ 27-ամյա իտալացին այս ամառ միացել էր «Լիվերպուլին»՝ մոտավորապես 12 միլիոն եվրոյի նվազեցված արժեքով, սակայն Պրեմիեր լիգայում նրա ելույթները դեռևս չեն արդարացրել սպասումները։ Կյեզան դժվարացել է գտնել իր տեղը Յուրգեն Կլոպի թիմում և կայուն կերպով հայտնվել հիմնական կազմում։ Այս հանգամանքները նպաստել…

  • Կոլարովը խզեց պայմանագիրը Ինտերի հետ

    Կոլարովը խզեց պայմանագիրը Ինտերի հետ

    Միլանի «Ինտերի» պաշտպան Ալեքսանդր Կոլարովը խզել է պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին հայտնում է TuttoSport-ը։ Նշվում է, որ այն նախատեսված էր մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 36-ամյա Կոլարովը հնարավոր է ավարտի կարիերան և միանա ակումբի մարզչական շտաբին։

  • Արթուրը կարող է վերադառնալ Լա Լիգա

    Արթուրը կարող է վերադառնալ Լա Լիգա

    Թուրինի «Յուվենտուսի» բրազիլացի կիսապաշտպան Արթուրը կարող է վերադառնալ Իսպանիայի առաջնություն։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։ Նշվում է, 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլյան»։ Ակումբը ցանկանում է վարձակալել բրազիլացուն։ Հիշեցնենք, որ Արթուրն ավելի վաղ հանդես էր գալիս «Բարսելոնայում»։ Բրազիլացին «Յուվենտուսում» է խաղում 2020 թվականից։

  • Բուֆոնը մտադիր է հեռանալ Ա Սերիայից

    Բուֆոնը մտադիր է հեռանալ Ա Սերիայից

    Իտալական «Պարմայի» լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մտադիր է հեռանալ Ա Սերիայից։ Այս մասին հայտնում է Tutto Sport-ը։ Նշվում է, որ Բուֆոնը մտածում է կարիերան Մեքսիկայում կամ ԱՄՆ-ում շարունակելու համար։ Դարպասապահի խոսքերով՝ այդ փորձը նա կցանկանա ունենալ։ Ըստ աղբյուրի՝ Բուֆոնի տրանսֆերով հետաքրքրված են նաև Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի որոշ թիմեր։

  • Լևանդովսկին՝ Ոսկե խաղացող (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Լևանդովսկին՝ Ոսկե խաղացող (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Լեհաստանի ազգային հավաքականի ու գերմանական «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին արժանացել է Tuttosport-ի «Ոսկե խաղացող» մրցանակին։ Այս մասին տեղեկանում ենք Լևանդովսկու Twitter-ի էջից։ Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել սպորտային պորտալից, որ արդեն 2-րդ անգամ ստանում է այդ մրցանակը։ I am very pleased to receive the @tuttosport – #GoldenPlayer award for the second time in a row✌️😎 Thanks…

  • Պոգբայի համար պայքարում է Յուվենտուսը

    Պոգբայի համար պայքարում է Յուվենտուսը

    «Յուվենտուսը» պատրաստ է մրցակցել «Ռեալի» հետ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի համար պայքարում: Նշվում է, որ արդեն հաջորդ ամռանը ֆուտբոլիստը կդառնա ազատ գործակալ, ինչը նշանակում է, որ հունվարին նա կարող է բանակցություններ սկսել ցանկացած շահագրգիռ կողմի հետ: «Յուվենտուսի» ղեկավարությունը ցանկանում է Պոգբային վերադարձնել Թուրին, սակայն ակումբում հասկանում են, որ գործարքն անհավանական դժվար կլինի ավարտին…

  • Միլանն արդեն լրջորեն է դիտարկում Մխիթարյանին ձեռք բերելու հարցը

    Միլանն արդեն լրջորեն է դիտարկում Մխիթարյանին ձեռք բերելու հարցը

    Իտալական «Միլանը» սկսել է լրջորեն դիտարկել «Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հարցը։ Բանն այն է, որ ակումբի ֆուտբոլիստ Հական Չալհանօղլուն լավ առաջարկ է ստացել Կատարից՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձի տեսքով, ու «Միլանում» կարծում են, որ թուրք ֆուտբոլիստը չի հրաժարավի այդ առաջարկից։ Սրա պատճառով ակումբում փոխարինող են փնտրում հարձակողական ոճի կիսապաշտպանին, որը կարող…

  • Ովքե՞ր են Յուվենտուսի գլխավոր մարզչի թեկնածուները

    Ովքե՞ր են Յուվենտուսի գլխավոր մարզչի թեկնածուները

    Այս մրցաշրջանի ավարտից հետո Անդրեա Պիռլոն կազատվի «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից՝ պայմանավորված թիմի վատ ելույթներով։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։ Նշվում է, որ այդ պաշտոնին հավակնում են 3 թեկնածուներ․ «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանը, «Նապոլիի» մարզիչ Ջենարո Գատուզոն և «Յուվեն» նախկինում մարզած Մասիմիլիանո Ալեգրին։ Ըստ աղբյուրի՝ Գատուզոյի գործակալի ու «Յուվենտուսի» նախագահի մտերմության շնորհիվ իտալացի մասնագետի մասով համաձայնության…

  • Ո՞ր դեպքում Ռոնալդուն չի հեռանա Յուվեից

    Ո՞ր դեպքում Ռոնալդուն չի հեռանա Յուվեից

    Թուրինի «Յուվենտուսի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է ամռանը հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։ Չհեռանալու պայմանը՝ ակումբի կողմից Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելն է։ Նշվում է, որ հեռանալու դեպքում հավանական է, որ Ռոնալդուն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում» կամ ՊՍԺ-ում։

  • Մանկության տարիներին հիացել եմ Մեսսիով․ Ֆատի

    Մանկության տարիներին հիացել եմ Մեսսիով․ Ֆատի

    «Բարսելոնայի» ծագող աստղ Անսումանե Ֆատին խոսել է թիմակից Լիոնել Մեսսի ու իր մասին։ «Մանկության տարիներին հետևել եմ Մեսսիի խաղին և հիացել նրանով: Նա այնպիսի գոլերի հեղինակ է դառնում, որ պարզապես ապշել կարելի է: Վնասվածքիս մասին կարող եմ ասել, որ շուտով շարք կվերադառնամ», – Ֆատիի խոսքերը փոխանցում է TuttoSport-ը։  

  • Պոգբան ցանկանում է կարիերան շարունակել Յուվենտուսում

    Պոգբան ցանկանում է կարիերան շարունակել Յուվենտուսում

    Ֆուտբոլիստ Պոլ Պոգբան պատրաստվում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Հայտնի է, որ նա ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս»: Նշենք, որ Պոգբան կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, որը կտևի մեկ տարի: Այս մասին տեղեկանում ենք Tuttosport-ից:  

  • Սասուոլոյի կիսապաշտպանը՝ Յուվեի դիտակետում

    Սասուոլոյի կիսապաշտպանը՝ Յուվեի դիտակետում

    Իտալական «Սասուոլոյի» կիսապաշտպանը հայտնվել է Ա Սերիայի մեկ այլ ակումբի՝ «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում։ Խոսքը 22-ամյա Մանուել Լոկատելիի մասին է, հաղորդում է Tuttosport-ը։ Նշվում է, որ «Յուվեն» պատրաստ է 25 միլիոն եվրո վճարել ֆուտբոլիստի համար։

  • Յուվեն նոր տարբերակ է մտածել՝ Խիմենեսին ձեռք բերելու համար

    Յուվեն նոր տարբերակ է մտածել՝ Խիմենեսին ձեռք բերելու համար

    Թուրինի «Յուվենտուսը» շարունակում է «Վուլվերհեմփթոնի» մեքսիկացի 29-ամյա հարձակվող Ռաուլ Խիմենեսին ձեռք բերելու փորձերը։ Այս անգամ էլ իտալական ակումբը որոշել է գործարքում ներառել իր ֆուտբոլիստներից Դանիելե Ռուգանիին կամ Ֆեդերիկո Բեռնարդեսկիին, քանի որ չի կարողանում վճարել անգլիական ակումբի պահանջած 60 միլիոն եվրո գումարը, հայտնում է TuttoSport-ը։ Նշվում է, սակայն, որ «Յուվեն» պատրաստ կլինի հավելյալ գումար վճարել «Վուլվերհեմփթոնին»։

  • Բուֆոնը այլևս այն չէ՝ նա ավելի լավն է․ Բուֆոն

    Բուֆոնը այլևս այն չէ՝ նա ավելի լավն է․ Բուֆոն

    «Յուվենտուսի» աստղ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է իր մարզավիճակի մասին։ «Շատերն են ասում, որ Բուֆոնը այլևս այն չէ: Իսկ ես կասեմ. Բուֆոնը այլևս այն չէ՝ նա ավելի լավն է: Պարզ է, որ սխալներ միշտ էլ կլինեն, բայց դա չի նշանակում, որ ինձ թոշակի ուղարկելու ժամանակն է: Ես կհեռանամ մեծ ֆուտբոլից այն ժամանակ, երբ կզգամ դրա անհրաժեշտությունը»,…

  • Ո՞վ կարող է լինել Միլանի դարպասապահը, եթե Դոնարուման հեռանա

    Ո՞վ կարող է լինել Միլանի դարպասապահը, եթե Դոնարուման հեռանա

    «Միլանը» սկսել է փոխարինող փնտրել թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի համար, ով ՊՍԺ-ի տրանսֆերային թիրախներից է հանդիսանում։ Tuttosport-ի հաղորդմամբ՝ միլանյան ակումբը կփորձի ձեռք բերել «Ռեյմսի» դարպասապահ Պրեդրագ Ռայկովիչին, եթե Դոնարուման հեռանա։ Նշենք, որ Դոնարումայի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2021 թվականին։