fbpx
Սպորտ

Միլանն արդեն լրջորեն է դիտարկում Մխիթարյանին ձեռք բերելու հարցը

Իտալական «Միլանը» սկսել է լրջորեն դիտարկել «Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հարցը։

Բանն այն է, որ ակումբի ֆուտբոլիստ Հական Չալհանօղլուն լավ առաջարկ է ստացել Կատարից՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձի տեսքով, ու «Միլանում» կարծում են, որ թուրք ֆուտբոլիստը չի հրաժարավի այդ առաջարկից։ Սրա պատճառով ակումբում փոխարինող են փնտրում հարձակողական ոճի կիսապաշտպանին, որը կարող է դառնալ հենց Մխիթարյանը։

Tuttosport-ի հաղորդմամբ՝ ակումբը դիտարկում է 3 թեկնածություն՝ Մխիթարյանինը, Յոսիպ Իլիչիչինը և Ռոդրիգո դե Պաուլիինը։

Նշվում է, որ «Միլանին» կարող է գրավել՝ Մխիթարյանի ազատ գործակալի կարգավիճակը, որը նա ստանալու է այս ամառվանից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ