Tuttosport

  • «Ինտեր Միլանը» դիտարկում է «Լիվերպուլի» հարձակվող Ֆեդերիկո Կյեզային վարձակալելու հնարավորությունը վեց ամսով, հայտնում է Tuttosport-ը։ 27-ամյա իտալացին այս ամառ միացել էր «Լիվերպուլին»՝ մոտավորապես 12 միլիոն եվրոյի նվազեցված արժեքով, սակայն Պրեմիեր լիգայում նրա ելույթները դեռևս չեն արդարացրել սպասումները։ Կյեզան դժվարացել է գտնել իր տեղը Յուրգեն Կլոպի թիմում և կայուն կերպով հայտնվել հիմնական կազմում։ Այս հանգամանքները նպաստել…

    Ինտերը ցանկանում է վարձակալել Ֆեդերիկո Կյեզային Լիվերպուլից
  • Միլանի «Ինտերի» պաշտպան Ալեքսանդր Կոլարովը խզել է պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին հայտնում է TuttoSport-ը։ Նշվում է, որ այն նախատեսված էր մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 36-ամյա Կոլարովը հնարավոր է ավարտի կարիերան և միանա ակումբի մարզչական շտաբին։

    Կոլարովը խզեց պայմանագիրը Ինտերի հետ
  • Թուրինի «Յուվենտուսի» բրազիլացի կիսապաշտպան Արթուրը կարող է վերադառնալ Իսպանիայի առաջնություն։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։ Նշվում է, 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլյան»։ Ակումբը ցանկանում է վարձակալել բրազիլացուն։ Հիշեցնենք, որ Արթուրն ավելի վաղ հանդես էր գալիս «Բարսելոնայում»։ Բրազիլացին «Յուվենտուսում» է խաղում 2020 թվականից։

    Արթուրը կարող է վերադառնալ Լա Լիգա
  • Իտալական «Պարմայի» լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մտադիր է հեռանալ Ա Սերիայից։ Այս մասին հայտնում է Tutto Sport-ը։ Նշվում է, որ Բուֆոնը մտածում է կարիերան Մեքսիկայում կամ ԱՄՆ-ում շարունակելու համար։ Դարպասապահի խոսքերով՝ այդ փորձը նա կցանկանա ունենալ։ Ըստ աղբյուրի՝ Բուֆոնի տրանսֆերով հետաքրքրված են նաև Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի որոշ թիմեր։

    Բուֆոնը մտադիր է հեռանալ Ա Սերիայից
  • Լեհաստանի ազգային հավաքականի ու գերմանական «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին արժանացել է Tuttosport-ի «Ոսկե խաղացող» մրցանակին։ Այս մասին տեղեկանում ենք Լևանդովսկու Twitter-ի էջից։ Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել սպորտային պորտալից, որ արդեն 2-րդ անգամ ստանում է այդ մրցանակը։ I am very pleased to receive the @tuttosport – #GoldenPlayer award for the second time in a row✌️😎 Thanks…

    Լևանդովսկին՝ Ոսկե խաղացող (ԼՈւՍԱՆԿԱՐ)
  • «Յուվենտուսը» պատրաստ է մրցակցել «Ռեալի» հետ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի համար պայքարում: Նշվում է, որ արդեն հաջորդ ամռանը ֆուտբոլիստը կդառնա ազատ գործակալ, ինչը նշանակում է, որ հունվարին նա կարող է բանակցություններ սկսել ցանկացած շահագրգիռ կողմի հետ: «Յուվենտուսի» ղեկավարությունը ցանկանում է Պոգբային վերադարձնել Թուրին, սակայն ակումբում հասկանում են, որ գործարքն անհավանական դժվար կլինի ավարտին…

    Պոգբայի համար պայքարում է Յուվենտուսը
  • Իտալական «Միլանը» սկսել է լրջորեն դիտարկել «Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հարցը։ Բանն այն է, որ ակումբի ֆուտբոլիստ Հական Չալհանօղլուն լավ առաջարկ է ստացել Կատարից՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձի տեսքով, ու «Միլանում» կարծում են, որ թուրք ֆուտբոլիստը չի հրաժարավի այդ առաջարկից։ Սրա պատճառով ակումբում փոխարինող են փնտրում հարձակողական ոճի կիսապաշտպանին, որը կարող…

    Միլանն արդեն լրջորեն է դիտարկում Մխիթարյանին ձեռք բերելու հարցը
  • Այս մրցաշրջանի ավարտից հետո Անդրեա Պիռլոն կազատվի «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից՝ պայմանավորված թիմի վատ ելույթներով։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։ Նշվում է, որ այդ պաշտոնին հավակնում են 3 թեկնածուներ․ «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանը, «Նապոլիի» մարզիչ Ջենարո Գատուզոն և «Յուվեն» նախկինում մարզած Մասիմիլիանո Ալեգրին։ Ըստ աղբյուրի՝ Գատուզոյի գործակալի ու «Յուվենտուսի» նախագահի մտերմության շնորհիվ իտալացի մասնագետի մասով համաձայնության…

    Ովքե՞ր են Յուվենտուսի գլխավոր մարզչի թեկնածուները
  • Թուրինի «Յուվենտուսի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է ամռանը հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։ Չհեռանալու պայմանը՝ ակումբի կողմից Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելն է։ Նշվում է, որ հեռանալու դեպքում հավանական է, որ Ռոնալդուն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում» կամ ՊՍԺ-ում։

    Ո՞ր դեպքում Ռոնալդուն չի հեռանա Յուվեից
  • «Բարսելոնայի» ծագող աստղ Անսումանե Ֆատին խոսել է թիմակից Լիոնել Մեսսի ու իր մասին։ «Մանկության տարիներին հետևել եմ Մեսսիի խաղին և հիացել նրանով: Նա այնպիսի գոլերի հեղինակ է դառնում, որ պարզապես ապշել կարելի է: Վնասվածքիս մասին կարող եմ ասել, որ շուտով շարք կվերադառնամ», – Ֆատիի խոսքերը փոխանցում է TuttoSport-ը։  

    Մանկության տարիներին հիացել եմ Մեսսիով․ Ֆատի
  • Ֆուտբոլիստ Պոլ Պոգբան պատրաստվում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Հայտնի է, որ նա ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս»: Նշենք, որ Պոգբան կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, որը կտևի մեկ տարի: Այս մասին տեղեկանում ենք Tuttosport-ից:  

    Պոգբան ցանկանում է կարիերան շարունակել Յուվենտուսում
  • Իտալական «Սասուոլոյի» կիսապաշտպանը հայտնվել է Ա Սերիայի մեկ այլ ակումբի՝ «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում։ Խոսքը 22-ամյա Մանուել Լոկատելիի մասին է, հաղորդում է Tuttosport-ը։ Նշվում է, որ «Յուվեն» պատրաստ է 25 միլիոն եվրո վճարել ֆուտբոլիստի համար։

    Սասուոլոյի կիսապաշտպանը՝ Յուվեի դիտակետում
  • Թուրինի «Յուվենտուսը» շարունակում է «Վուլվերհեմփթոնի» մեքսիկացի 29-ամյա հարձակվող Ռաուլ Խիմենեսին ձեռք բերելու փորձերը։ Այս անգամ էլ իտալական ակումբը որոշել է գործարքում ներառել իր ֆուտբոլիստներից Դանիելե Ռուգանիին կամ Ֆեդերիկո Բեռնարդեսկիին, քանի որ չի կարողանում վճարել անգլիական ակումբի պահանջած 60 միլիոն եվրո գումարը, հայտնում է TuttoSport-ը։ Նշվում է, սակայն, որ «Յուվեն» պատրաստ կլինի հավելյալ գումար վճարել «Վուլվերհեմփթոնին»։

    Յուվեն նոր տարբերակ է մտածել՝ Խիմենեսին ձեռք բերելու համար
  • «Յուվենտուսի» աստղ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է իր մարզավիճակի մասին։ «Շատերն են ասում, որ Բուֆոնը այլևս այն չէ: Իսկ ես կասեմ. Բուֆոնը այլևս այն չէ՝ նա ավելի լավն է: Պարզ է, որ սխալներ միշտ էլ կլինեն, բայց դա չի նշանակում, որ ինձ թոշակի ուղարկելու ժամանակն է: Ես կհեռանամ մեծ ֆուտբոլից այն ժամանակ, երբ կզգամ դրա անհրաժեշտությունը»,…

    Բուֆոնը այլևս այն չէ՝ նա ավելի լավն է․ Բուֆոն
  • «Միլանը» սկսել է փոխարինող փնտրել թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի համար, ով ՊՍԺ-ի տրանսֆերային թիրախներից է հանդիսանում։ Tuttosport-ի հաղորդմամբ՝ միլանյան ակումբը կփորձի ձեռք բերել «Ռեյմսի» դարպասապահ Պրեդրագ Ռայկովիչին, եթե Դոնարուման հեռանա։ Նշենք, որ Դոնարումայի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2021 թվականին։  

    Ո՞վ կարող է լինել Միլանի դարպասապահը, եթե Դոնարուման հեռանա