walking out
Սրբուկի առաջին փորձը Եվրատեսիլի շրջանակներում
Թել Ավիվում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2019» երաժշտական մրցույթին Հայաստանը ներկայացնող Սրբուկի առաջին փորձը։ Փորձի տեսագրությունը հրապարակվել է «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում։ Տեղեկացվում է, որ մայիսի 16-ին կայանալիք «Եվրատեսիլ 2019» մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչում Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա առաջինը։ 24-ամյա երգչուհին արդեն իսկ մասնակցել է հայաստանյան X Factor-ին և ուկրաինական «Ձայնը» նախագծին։ Հիշեցնենք, որ մրցույթում Սրբուկը կներկայացնի…
Սրբուկի տեսահոլովակը ամենաշատ դիտվածներից է եվրատեսիլյան հոլովակների ցանկում
«Եվրատեսիլ» մրցույթից օրեր առաջ կազմակերպիչներն ի մի են բերել համացանցում մասնակիցների երգերի հանրաճանաչության արդյունքները: Հայաստանը ներկայացնող Սրբուհի Սարգսյանի երգի տեսահոլովակն ամենաշատ դիտվածների ցանկում երկրորդն է: “Walking Out” երգի տեսահոլովակը YouTube-ում դիտվել է 4.6 մլն անգամ։ Առաջին հորիզոնականում Նիդերլանդների ներկայացուցչի Arcade երգն է՝ 6.3 մլն դիտումով: «Եվրատեսիլը» կմեկնարկի մայիսի 14-ին, Թել-Ավիվում: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին:
Սրբուկը ելույթ կունենա առաջինը
«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սրբուհի Սարգսյանը ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 16-ին, առաջին համարի ներքո։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։ Մրցույթի եզրափակիչը կայանալու է մայիսի 18-ին։ Կանոնների համաձայն` Մեծ հնգյակի երկրները` Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիան ու հյուրընկալող երկիրը՝ այս դեպքում Իսրայելը, ելույթ են ունենալու միայն եզրափակչում։…



