wikipedia

  • Մյանմայում տեղի ունեցած հեղաշրջումից հետո երկրում սկսել են սահմանափակումներ իրականացնել համացանցին հասանելիության առումով։ Ինպես հայտնում է NetBlocks-ը՝ Մյանմայում բնակվողների համար արգելափակվել է նաև «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանի հասանելիությունը։ Ըստ աղբյուրի՝ Մյանմայում համացանցին հասանելիությունը նվազել է մինչև 13 տոկոսի։

    Մյանմայում արգելափակել են Wikipedia-ի հասանելիություն
  • Wikipedia-ի հասանելիությունը Թուրքիայում վերականգնվել է այն բանից հետո, երբ «Պաշտոնական թերթում» հրապարակվել է Սահմանադրական դատարանի որոշումը: Ինչպես հաղորդում է T-24 կայքը․ Թուրքիայում օգտատերերը հասանելիություն են ստացել տեղական ժամանակով ժամը 10:40-ին: Թուրքիայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ կայքի հասանելիության արգելքը խախտում է խոսքի ազատությունը: 2017 թվականին ապրիլին Թուրքիայի տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների վարչությունն արգելել էր Wikipedia-ի…

    Wikipedia-ի հասանելիությունը վերականգնվել է Թուրքիայում
  • Wikipedia-ն կարելի է փոխարինել նոր Ռուսական մեծ հանրագիտարանի էլեկտրոնային ձևաչափով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուրտինը։ «Սա, ամեն դեպքում, վստահելի տեղեկություն կլինի՝ լավ, ժամանակակից ձևաչափով»,-ասել է Պուտինը երեկ երեկոյան Կրեմլում տեղի ունեցած Ռուսաց լեզվի խորհրդի նիստի ժամանակ: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը դեռևս 2016թ․ ստեղծել էր աշխատանքային խումբ, որը պետք է պատրաստեր ռուսական հանրագիտարանի…

    Պուտինը մտադիր է Wikipedia-ն փոխարինել այլ առցանց հանրագիտարանով
  • Ռուսաստանի Կապի, հեռահաղորդակցության և թվային զարգացման փոխնախարար Ալեքսեյ Վոլինը խորհուրդ է տվել ուսանողներին չօգտվել Վիքիպեդիա թվային հանրագիտարանից։ Այս մասին հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Պատճառն այն է, որ աղբյուրը չստուգված տեղեկություն է տալիս։ Վիքիպեդիան հանրամատչելի բազմալեզու համացանցային հանրագիտարան է՝ ազատ բովանդակությամբ։ Այն պատկանում է «Վիքիպեդիա հիմնադրամ» ոչ կառավարական կազմակերպությունը։

    Ռուսաստանի Կապի փոխնախարարը խորհուրդ է տվել չօգտվել Վիքիպեդիայից
  • Հուլիսի 6-ին Վիքիակումբներ են հիմնադրվել Տավուշի մարզի Գոշ, Լուսահովիտ եւ Սարիգյուղ համայնքներում, իսկ հուլիսի 13-ին՝ Կիրանցի, Նոյեմբերյանի երկու՝ ավագ եւ հիմնական, Արճիսի դպրոցներում։ «Վիքիմեդիա Հայաստանում» նշել են, որ դպրոցներն ընտրվել են ըստ Վիքիպեդիայում ուսուցիչների ներդրումների։ Այս մասին տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքից։ Դպրոցում Վիքիակումբ հիմնադրելու համար անհրաժեշտ է, որ դպրոցի ուսուցիչներից գոնե մեկը տիրապետի…

    Տավուշի մարզում յոթ Վիքիակումբ է բացվել
  • Wikimedia հիմնադրամը, որին պատկանում է աշխարհի ամենամեծ առցանց հանրագիտարանը՝ Wikipedia-ն, Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Այս մասին հայտնել է Wikimedia հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քեթրին Մաերը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Վերջինս տեղեկացրել է, որ ՄԻԵԴ են դիմել Թուրքիայի տարբեր ատյանների դատարաններում խնդրի վերաբերյալ արդյունքի չհասնելուց հետո: Մաերը…

    Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան
  • Ամերիկյան Google ընկերությունն ավելի քան 3 միլիոն դոլար է հանգանակել Wikipedia ինտերնետ-հանրագիտարանի զարգացմանը, հայտնել է Google-ի բարեգործական հիմնադրամի նախագահ Ժակլին Ֆուլերը:   Հաղորդվում է, որ 1,1 միլիոն դոլարը հանձնել են Wikimedia Foundation ոչ առևտրային կազմակերպությանը, որը պատկանում է առցանց-հանրագիտարանին:   Google-ը ևս 2 միլիոն դոլար նվիրաբերել է Wikimedia-ի հատուկ կազմակերպված հիմնադրամին: Բացի դրամական նվիրատվություններից, Google-ը նաև պարտավորվել…

    Wikipedia-ն Google-ից 3 միլիոն դոլար է ստացել