fbpx
Աշխարհ

Wikipedia-ն Google-ից 3 միլիոն դոլար է ստացել

Ամերիկյան Google ընկերությունն ավելի քան 3 միլիոն դոլար է հանգանակել Wikipedia ինտերնետ-հանրագիտարանի զարգացմանը, հայտնել է Google-ի բարեգործական հիմնադրամի նախագահ Ժակլին Ֆուլերը:  

Հաղորդվում է, որ 1,1 միլիոն դոլարը հանձնել են Wikimedia Foundation ոչ առևտրային կազմակերպությանը, որը պատկանում է առցանց-հանրագիտարանին:  

Google-ը ևս 2 միլիոն դոլար նվիրաբերել է Wikimedia-ի հատուկ կազմակերպված հիմնադրամին: Բացի դրամական նվիրատվություններից, Google-ը նաև պարտավորվել է ընդլայնել իր մասնակցությունն այն լեզուների թվի ավելացմանը նպատակամիտված նախաձեռնությանը, որոնցով մատչելի է Wikipedia-ն: 

Wikipedia առցանց-հանրագիտարանը գործարկվել է 2001 թվականին և այժմ մատչելի է ավելի քան 300 լեզուներով: Ընդհանուր առմամբ այն պարունակում է ավելի քան 40 միլիոն հոդված:  

Wikipedia-ի հիմնադիր Ջիմի Ուեյլսի խոսքով՝ ամբողջ աշխարհում մարդիկ ամսական Համացանցին միացված մոտ 1,3 միլիարդ զանազան սարքեր են օգտագործում՝ այդ հանրագիտարանում զետեղված հոդվածները կարդալու համար:  

Ըստ որում, դրա օգտատերերի միջին թիվն ամսական հասնում է մոտ 500 միլիոնի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ