World
Աշխարհը կարող է բախվել գլոբալ պարենային աղետի. ՄԱԿ գլխավոր քարտուղար
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի վերլուծական գրառում է կատարել, որի մեջ հայտնում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհը կարող է բախվել գլոբալ պարենային աղետի, եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն: Նրա խոսքով` գոյություն ունեցող պարենային համակարգերի գործառնությունը կարող է խախտվել նոր գլոբալ ռեցեսիայի և կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով և սա սպառնալիք է աշխարհի առավել խոցելի հանրությանը սննդով…
Ռուսաստանում կորոնավիրուսի 8,595 նոր դեպք է հաստատվել. Worldometers
Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության 8,595 նոր դեպք է հաստատվել: Երկրում ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 485,253 է, որոնցից ապաքինվել է 242, 397-ը և մահացել է 6,142-ը: Հավելենք, որ երկիրը հաստատված դեպքերի թվով լինելով 3-րդը, ավելի ցածր ցուցանիշ ունի մահացության թվով, քանի որ ԱՄՆ-ում գրանցվել է մահվան 113,061 դեպք, իսկ Բրազիլիայում` 37,312: Տվյալներին…
Վրաստանում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել. StopCov
Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 8 նոր դեպք: Ընդհանուր հաստատված դեպքերի թիվը հասել է 818-ի, որոնցից 686-ը ապաքինվել է, իսկ 13-ը` մահացել: Այս մասին տեղեկանում ենք StopCov կայքից:
Կորոնավիրուսի հետևանքով 6 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 46 տարեկան է
ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տեղեկատվություն է հայտնում ՀՀ-ում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի և մահվան դեպքերի վերաբերյալ: Նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 83 (կին), 61 (տղամարդ), 75 (կին), 46 (տղամարդ), 59 (տղամարդ), 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ…
350 նոր դեպք է հաստատվել. 352 հոգի առողջացել է. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13675 դեպք, որոնցից 4451-ն` առողջացած, 217-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8933 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 71405 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 350 նոր դեպք և 352 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում…
Արցախի սահմանը կարող են հատել միայն ձեռքին ունենալով Covid19-ի բացասական թեստ. ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել է երկրում կորոնավիրուսի պանդեմիայի տարածման կանխարգելման գործողությունների մասին: Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանում պանդեմիան հասել է իր տարածման գագաթնակետին և անկում կլինի: «Անկախ ամեն ինչից, մենք պետք է կարողանանք պահպանել բոլոր անհրաժեշտ կանոնները, ոը թույլ է տալու մեզ զերծ մնալ վարակման ավելի մեծ տարածումից»,-ասել է նախագահը: Նախագահը խոսելով…
Աշխարհում հաստատված դեպքերի թիվը հատել է 7 միլիոնի սահմանը. Worldometers
Worldometers պորտալից նոր տեղեկատվություն ենք ստանում աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի մասին: Պորտալի տվյալներով աշխարհում հաստատված դեպքերի թիվը հատել է 7 միլիոնի սահմանը, որոնցից առողջացել է 3,462,231-ը և մահացել` 406,231-ը: Ամենաշատ հաստատված դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում, որտեղ պանդեմիայի զոհ է դարձել 112,469 մարդ: Տվյալներին ավելի մանրմասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Կորոնավիրուսի հետևոնքով մահացել է 11 մարդ. ամենաերիտասարդը 52 տարեկան
ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տեղեկատվություն է հայտնում` ՀՀ-ում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի և մահվան դեպքերի վերաբերյալ: Նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 64 (կին), 70 (կին), 63 (կին), 61 (տղամարդ), 88 (կին), 65 (տղամարդ), 80 (տղամարդ), 79 (կին), 52 (կին), 87 (տղամարդ), 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերը թիվը հատում է 2 միլիոնի սահմանը
Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ ԱՄՆ-ում կորոնավիուսային հիվանդության 14,194 նոր դեպք է հաստատվել: Երկրում ընդհանուր հաստատված դեպքերի թիվը հասնում է 2 միլիոնի, որոնցից առողջացել է 739,724-ը և մահացել է 111,789-ը: Տվյալներին ավելի մանրմասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Վրաստանում դիմակ կրելու կանոնների խախտման համար տուգանքներ կսահմանվեն
Վրաստանում դիմակ կրելու կանոնների խախտման համար տուգանքներ կսահմանվեն: Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը արդեն ներկայացվել են Վրաստանի խորհրդարան: Նոր փոփոխությունների համաձայն`ֆիզիկական անձը կտուգանվի 50 լարիով (մոտ 17 դոլար)՝ փակ հասարակական վայրում դիմակ կրելու կանոնները խախտելու համար: Իսկ իրավաբանական անձինք, որոնք թույլ կտան քաղաքացիներին առանց դիմակ մուտ գործել սեփական կամ այլ…
Համաշխարհային պատմության շրջանակներում պանդեմիաների շուրջ առկա միֆերը
Հայաստանը ինչպես ամբողջ աշխարհը ներկայումս գտնվում է Նոր կորոնավիրուսի մահաբեր համաճարակի փուլում: Հիվանդությունները կամ համաճարակները մարդկության պատմության անբաժան ուղեկիցն են: Պատմության մեջ դեռևս հին դարերից սկսած բազմաթիվ համաճարակներ են հայտնի: Նրանցից ոմանք ունեցել են ոչ լոկալ այլև գլոբալ բնույթ: Համաճարակների պատմության հետ մեկտեղ նույնքան հին են այդ նույն համաճարակների հետ կապված դավադրապաշտական միֆերը: Մարդիկ սովոր…
Ռուսաստանում 9,035 նոր դեպք է հաստատվել. Worldometers
Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության 9,035 նոր դեպք է հաստատվել: Երկրում ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 414,878 է, որոնցից ապաքինվել է 175,877-ը և մահացել 4,885-ը: Հատկանշական է, որ գերտերությունը ունենալով այսքան հաստատված դեպքերի ունի մահացածության ավելի փոքր ցուցանիշ, քանի որ ԱՄՆ-ում պանդեմիայի զոհ է դարձել 106,195 մարդ, իսկ Բրազիլիայում` 29,341: Տվյալներին ավելի մանրամասն…
Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հատել է 6 միլիոնի սահմանը
Worldometers պորտալից նոր տեղեկատվություն ենք ստանում` աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի մասին: Պորտալից տեղեկանում ենք, որ աշխարհում պանդեմիայով հաստատված դեպքերի թիվը հատել է 6 միլիոնի սահմանը: վիրուսի տարածման ծավալով առաջատար է շարունակում մնալ ԱՄՆ-ն, որտեղ հաստատված դեպքերի թիվը հատել է 1,8 միլիոնի սահմանը: Այստեղ, այսօր` հունիսի 1-ին արձանագրվել է հիվանդության 11,946 նոր դեպք: ԱՄՆ-ին հաջորդում…
ԱՄՆ-ում մոտավորապես 20 հազար նոր դեպք է հաստատվել. Worldometers
Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ այսօր՝ մայիսի 30-ին, ԱՄՆ-ում կորոնավիրուսային հիվանդության 19,203 նոր դեպք է հաստատվել: Երկրում այժմ հաստատված դեպքերի թիվը 1,778,664 է, որոնցից մահացել է 104,323-ը և առողջացել է 503,933-ը: Հայտնենք, որ տևական ժամանակ է, ինչ ԱՄՆ-ն հաստատված դեպքերի թվով առաջատար է: Տվյալներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:













