Թագուհին SMM մասնագետ է փնտրում

Ամենադիտվածներ

Մեծ Բրիտանիայի թագուհին երկխոսության կոչ է արել Brexit-ի շուրջ

Թագավորական ընտանիքում թափուր աշխատատեղի հայտարարություն են տարածել: Բուքինգհեմյան պալատը սոցիալական մեդիայի մենեջեր է փնտրում: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:

Գլխավոր պահանջներից մեկը պատասխանատվությունն է և գիտակցումը, որ յուրաքանչյուր հրապարակում տեսնում են միլիոնավոր մարդիկ: Սոցիալական մեդիայի մենեջերը պետք է վարի թագավորական ընտանիքի անդամների սոցիալական ցանցերի էջերը, լուսաբանի ընտանիքի հետ կապված իրադարձությունները:

Նոր աշխատակցի աշխատասենյակը լինելու է հենց Բուքինգհեմյան պալատում, շաբաթական աշխատելու է 37.5 ժամ, երկուշաբթիից ուրբաթ օրերին:

Այդ պաշտոնի իդեալական թեկնածուն պետք է ունենա համապատասխան կրթություն, իսկ նրա եկամուտը մեկ տարվա համար կազմելու է 30 000 եվրո: Սոցիալական մեդիայի մենեջերը տարեկան 33-օրյա արձակուրդ կարող է վերցնել:

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ