Զոհրաբ Մնացականյանը` ռուսական ռազմաբազայի մասին

Ամենադիտվածներ

Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարի հետ ունեցանք կարևոր քննարկումներ. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը կասկածի տակ չի դնում Գյումրու ռուսական ռազմաբազայի գոյությունը: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ոչ, չի ստեղծում»,- ասել է Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռազմաբազան և դրա հետ կապված միջադեպերը խնդիրներ են ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների համար:

«Կա ռազմաբազա համաձայնագրի հիմքով, այն մեծ նշանակություն ունի: Փոխհարաբերություններում կարող են տարբեր հարցեր լինել, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը կարող է կասկածի տակ դնել ռազմաբազայի գոյությունը»,- հստակեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ