Թաիլանդում շունը գտել է ողջ-ողջ թաղված երեխային և փրկել նրա կյանքը

Ամենադիտվածներ

1549457343-1675

Թաիլանդի հյուս-արևելքում գտնվող Նաքհեն Ռատչասիմա գյուղաքաղաքում շունը դաշտում հայտնաբերել է ողջ-ողջ թաղված նորածին երեխայի։ Այդ մասին հայտնում է Daily Mail-ը։

Պարբերականի հաղորդմամբ՝ մայիսի 15-ին 41-ամյա Ուզա Նիասական շան հետ զբոսանքի է գնացել, որի ընթացքում շունը հանկարծակի սկսել է հաչալ և հողը փորել։ Շան տերը մոտեցել է, որպեսզի տեսնի, թե ինչն է հետաքրքրել շանը և հայտնաբերել է հողից դուրս ցցված երեխայի ոտք։ Ուզա Նիասական երեխային արագ հիվանդանոց է տեղափոխել։

Ներկա պահին երեխայի առողջությանը վտանգ չի սպառնում։

Ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը, որը գյուղի 15-ամյա բնակչուհի է։ Նա խոստովանել է, որ թաքցրել է հղիությունը, գաղտնի ծննդաբերել է և որոշել երեխայից ազատվել, քանի որ վախեցել է ծնողների բացասական արձագանքից։ Երեխայի տատիկն ու պապիկը մտադիր են թոռնիկին հիվանդանոցից վերցնել և զբաղվել նրա դաստիարակությամբ։

Շան տերը հայտնում է, որ տեղաբնակները զարմացած են շան արարքով և նրան հերոս են անվանում։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ