fbpx
Աշխարհ

Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները

Տաջիկստանի Խարբ Մայդոն զորափորձարանում, որը Աֆղանստանի հետ սահմանին է, տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Անխախտ եղբայրություն-2019» զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը, որոնք տեղի կունենան մինչև հոկտեմբերի 29-ը:

«Այսօր տրվել է «Անխախտ եղբայրություն-2019» միջազգային համատեղ վարժանքների մեկնարկը, որն անցկացվում է Տաջիկստանի Հանրապետության տարածքում՝ Խարբ Մայդոն զորավարժարանում»,-բացման խոսքում ասել է ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը:

Զորավարժությունները կանցկացվեն երկու փուլով: Առաջինի ընթացքում Կենտրոնասիական տարածաշրջանի արագ ծավալման ուժերը կիրականացնեն հակաահաբեկչական գործողություն: Երկրորդ փուլում ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղապահ գործողություն կիրականացվի հավաքական անվտանգության կենտրոնասիական տարածաշրջանում:

Համատեղ վարժանքների երկրորդ փուլին կմասնակցեն նաև Հայաստանի և Բելառուսի զորակազմերը, որոնք այնտեղ կլինեն հոկտեմբերի 24-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ