Երեկ՝ նոյեմբերի 23-ին, անհայտ անձը Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի խաչմերուկում կայանված BMW մակնիշի 10 AV 100 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել է:
Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, գողության մասին ոստիկանություն է ահազանգել Երևանի բնակիչ 27-ամյա Պետրոս Վարդանյանը: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:
Գ.Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենայի սեփականատեր Պ. Վարդանյանը աշխատում է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտում, որպես առաջատար մասնագետ և ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են կասկածյալի ինքնությունը, ում որոնում են: Նախաքննության շահերից ելնելով, նրա ինքնությունը չենք հրապարակում:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Shamshyan.com
