fbpx
Կրթություն

Արայիկ Հարությունյանը տեղյակ է Դրախտիկի դպրոցի վիճակի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ում իր էջի գրառումով անդրադարձել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի դպրոցի վերաբերյալ տարածվող հրապարակումներին՝ նշելով, որ նման «դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու համար մեզ անհրաժեշտ են հարյուրավոր միլիոն դոլարներ»:

«Սիրելի հայրենակիցներ, ֆեյսբուքում այս ժամերին տարածվում են Դրախտիկի դպրոցի վիճակի սարսափելի լուսանկարները: Ես գիտեմ այդ խնդրի մասին, անձամբ եմ եղել այդ դպրոցում: Մենք այսպիսի դպրոցներ հարյուրներով ժառանգություն ենք ստացել նախորդներից: Սա մեկ միլիոն, երկու միլիոն, քսան միլիոն և նույնիսկ հարյուր միլիոն դրամի խնդիր չէ: Դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու համար մեզ անհրաժեշտ են հարյուրավոր միլիոն դոլարներ:

Գիտեք, որ անցած մեկ ու կես տարում տասնյակ դպրոցներում սկսվել են վերանորոգումներն ու վերակառուցումները, շուտով, որպես տարվա ամփոփում, համապարփակ տվյալներ կներկայացնենք: Միայն հաջորդ տարի մեր բյուջեով կապիտալ ծախսերը չորս անգամ ավելացել են: Հերթով բոլոր դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու ենք: Մեզ պարզապես ժամանակ է պետք:

Այսօր խոսել եմ մարզպետ Գնել Սանոսյանի հետ: Դպրոցը մարզային ենթակայության է: Մարզպետը տեղեկացրեց, որ այս տարի տարբեր միջոցներով իրականացրել են պատուհանների փոփոխություն: Այս պահին այլ լուծումներ էլ են տալիս, տարվում են աշխատանքներ դպրոցը գազով ջեռուցելու համար»,-գրել է նախարարը:

https://www.facebook.com/arayikharutyunyanpage/posts/2445632502390752?__xts__[0]=68.ARCcl3PzpPe-98OSop_NOvC0Ehg2BnkHBjV7D1G2meO5VQnwtOFWMi0PYZ3D8GAfY0tsqQh5SUMj0hV0ft43pTf3F6l__Bc1YlZ-lElGTT0RUaz4WfLJDsPh2xxLFJLmvUxr-grTA9YQIzfyTUQffrt3lPg-UAMrGjXfC6HJbkTvTnU6olF6TVLlrFeIQQ8nYhz1be37vGrxgyf58xH4xHZ4000IwvzPHEr7MXpuRpVvffWuKevtnHJCdEqXpw57Mum_C_xYjMf-caj-UVNLqs8GiuCxPBNyhHYiJwST-_ZWnKCp9y14XSn3NtA8GnundWtxZfW6K11Rd097MyTxiUcC&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ