fbpx
Իրավական

Թալանել են երգիչ Փոլ ՄաքՔարթնիի տունը

Անհայտ անձիք Լոնդոնում թալանել են The Beatles-ի հիմնադիրներից, երգիչ Փոլ ՄաքՔարթնիի տունը։ iz.ru կայքը, հղում անելով Daily Mail-ի, գրում է, որ ոստիկանությունը հաստատել է, որ ոստիկանները ՄաքՔարթնիի առանձնատուն են գնացել դեկտեմբերի 7-ին թալանելու մասին հաղորդագրությունից հետո և հայտնաբերել են հետքեր։

Երգչի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է հայտնել, արդյոք Փոլ ՄաքՔարթնին և նրա կինը գտնվել են այդ պահին տանը, թե ոչ։ Լոնդոնի ոստիկանությունը գողության հետ կապված որևէ մեկին չի ձերբակալել։

ՄաքՔարթնիի լոնդոնյան տունը գնահատվել է 10 միլիոն ֆունտ ստերլինգ (12,6 միլիոն դոլար)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ