Թալանել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարի տունը

Ամենադիտվածներ

Թալանել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարի տունը

Թալանել են Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գիորգի Քոբուլիայի տունը: Այն Թբիլիսիի ծայրամասում գտնվող Ծկղնեթի թաղամասի Գոգեբաշվիլիի փողոցում է: Այս մասին հայտնում է «Rustavi 2» հեռուստաալիքը։

Տեղեկությունը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում չեն հաստատել ներքին գործերի նախարարությունում: Հաղորդվում է, այնուամենայնիվ, որ դեպքի առնչությամբ իրավապահները հարցաքննել են նախարարի հարևաններին:

Ըստ տեղեկությունների՝ նախարարի բնակարանից արժեքավոր իրեր են գողացել:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ