Շաբաթ գիշերը աֆղանական հարավային Քանդագար նահանգում «Թալիբանի» ահաբեկիչները սպանել են ընտրահանձնաժողովի ութ աշխատակիցներին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Անկախ ընտրական հանձնաժողովի աշխատակիցները Մարուֆ գավառի կառավարության գրասենյակում էին և գրանցում էին ընտրողներին, երբ իսլամիստական շարժման ահաբեկիչները սկսել են հարձակումը:
«Թալիբանը» հայտարարել է հարձակման համար իր պատասխանատվության մասին: