Աֆղանստանում գործող «Թալիբան» ծայահեղական, ահաբեկչական շարժման ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ վերահսկողություն են սահմանել երկրի տարածքների 85 տոկոսի վրա։
Այդ նույն ներկայացուցչի խոսքով՝ իրենք վերջին 2 ամսում արդեն գրավել են 169 շրջան, որոնցից երկուսը՝ երեկ։
Նշենք, որ Աֆղանստանում կա, ընդհանուր առմամբ, 400 շրջան։
Նշենք նաև, որ Աֆղանստանի զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հերքել է «Թալիբանի» ներկայացուցչի պնդումն այն մասին, որ իրենք գրավել են 169 շրջան։